Տնտեսական

USD BUY - 361.00+0.00 USD SELL - 363.00-0.50
EUR BUY - 408.00+0.00 EUR SELL - 410.00+0.00
OIL:  BRENT - 102.61+0.55 WTI - 91.11-1.50
COMEX:  GOLD - 4133.70-0.30 SILVER - 59.98-1.23
COMEX:  PLATINUM - 1700.00-2.65
LME:  ALUMINIUM - 3100.50-3.53 COPPER - 14258.50-1.25
LME:  NICKEL - 15626.00-2.08 TIN - 54013.00-0.34
LME:  LEAD - 1851.50-2.45 ZINC - 3710.50-4.12
FOREX:  USD/JPY - 157.83-0.06 EUR/GBP - 1.125+0.00
FOREX:  EUR/USD - 1.125+0.00 GBP/USD - 1.3241+0.27
STOCKS RUS:  RTSI - 860.25-0.38
STOCKS US: DOW JONES - 51176.96+0.49 NASDAQ - 27190.86+1.19
STOCKS US: S&P 500 - 7722.72+0.73
STOCKS JAPAN:  NIKKEI - 68309.46-0.94 TOPIX - 4091.00-0.99
STOCKS CHINA:  HANG SENG - 23972.29-2.60 SSEC - 3842.19+0.00
STOCKS EUR:  FTSE100 - 10461.95+0.32 CAC40 - 7897.19+0.79
STOCKS EUR:  DAX - 25231.20+1.17
02/10/2026  CBA:  USD - 362.55-0.27 GBP - 478.82-0.94
02/10/2026  CBA:  EURO - 407.29-2.41
02/10/2026  CBA:  GOLD - 48393-323 SILVER - 710.1+1.69
ՀՊՏՀ. Այսուհետ ՄՏՀ մագիստրոսները հնարավորություն կունենան ստանալ կրկնակի դիպլոմ
17/06/2022 14:10
Կիսվել

ՀՊՏՀ. Այսուհետ ՄՏՀ մագիստրոսները հնարավորություն կունենան ստանալ կրկնակի դիպլոմ

ԱՊՀ ՑՀ-ի հետ համագործակցության շրջանակներում ՀՊՏՀ-ն Ռուսաստանի ժողովուրդների բարեկամության համալսարանի հետ մշակել է միջազգային տնտեսական հարաբերությունների համատեղ մագիստրոսական ծրագիր, որն ուսանողներին հնարավորություն է ընձեռելու, երկու գործընկեր համալսարաններում (մեկ տարի՝ ՀՊՏՀ-ում, մեկ տարի՝ ՌԺԲՀ-ում) սովորելով, ստանալ երկու բուհերի ավարտական փաստաթղթեր: ՌԺԲՀ-ի հետ համատեղ մագիստրոսական ծրագիրը կմեկնարկի 2022-2023 ուսումնական տարում: ՀՊՏՀ ռեկտոր Դիանա Գալոյանը հունիսի 16-ին մասնակցել է ԱՊՀ Ցանցային համալսարանի համակարգող խորհրդի առցանց նիստին, որի ժամանակ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը միացել է Ցանցային համալսարանի շրջանակներում գործող մագիստրոսական «Տնտեսագիտություն» մասնագիտության «Միջազգային առևտուր» և «Միջազգային լոգիստիկա» կրթական ծրագրերին, ինչի վերաբերյալ ՀՊՏՀ ռեկտորը կնքել է հուշագիր:

Նշենք, որ ԱՊՀ ՑՀ համակարգող խորհուրդը ՑՀ-ի ղեկավար կոլեգիալ մարմինն է, որն ապահովում և կազմակերպում է Ցանցային համալսարանի գործունեությունը: Համակարգող խորհրդի նիստին ամփոփվել են ՑՀ-ի գործունեության հիմնական արդյունքները, նախանշվել հեռանկարները, հաստատվել է նոր համալսարանների անդամակցությունը, որոշում է ընդունվել նոր համատեղ կրթական ծրագրերի վերաբերյալ, ինչպես նաև նախատեսվել են ՑՀ-ի անդամ բուհերի հետագա անելիքները: Համակարգող խորհրդի նիստին հաջորդել է «Տնտեսագիտություն/ կառավարում» ուղղության աշխատանքային խմբի նիստը, որին մասնակցել են ՀՊՏՀ տնտեսության կարգավորման և միջազգային տնտեսական հարաբերությունների ֆակուլտետի դեկան Գրիգոր Նազարյանը և միջազգային կապերի բաժնի պետ Անժելիկա Մուսայելյանը:

«ԱՊՀ Ցանցային համալսարանի ստեղծման» նախագծի հիմքը դրվել է 2008 թվականին՝ ռուսական կողմի նախաձեռնությամբ և ԱՊՀ մասնակից երկրների Հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամի աջակցությամբ։

2009 թ. հունիսի 11-ին Մոսկվայում ստորագրվել է Անկախ պետությունների համագործակցության կոնսորցիումի մասնակիցների համաձայնագիրը՝ ԱՊՀ Ցանցային համալսարանի ստեղծման հարցով: ԱՊՀ Ցանցային համալսարանին անդամակցում է ԱՊՀ անդամ-պետությունների առաջատար 44 համալսարան՝ 9 երկրից։

Դեռևս 2021 թ. սեպտեմբերին ՀՊՏՀ-ն անդամակցության հայտ էր ներկայացրել ԱՊՀ ՑՀ-ին։ Նույն թվականի դեկտեմբերին տեղի է ունեցել թեկնածու բուհերի անդամակցության հարցով քվեարկություն, որի արդյունքում, ստանալով անդամ-բուհերի ձայների մեծամասնությունը, ՀՊՏՀ-ն դարձել էր ԱՊՀ Ցանցային համալսարանի անդամ։

02/10/2026
դրամ
Դոլար (USD)
362.55
-0.27
Եվրո (EUR)
407.29
-2.41
Ռուբլի (RUR)
4.3363
-0.012
Լարի (GEL)
139.25
-0.11
48393
-323
Արծաթ
710.1
+1.69