Ռուսաստանը վերացրել է ցամաքային սահմանով ՀՀ քաղաքացիների մուտքի բոլոր սահմանափակումները
Ռուսաստանը վերացրել է ցամաքային սահմանով ՀՀ քաղաքացիների մուտքի բոլոր սահմանափակումները, ինչը կնպաստի զբոսաշրջության և տնտեսական կապերի զարգացմանը: Այս մասին հայտնել է ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը Մինսկում:
«Կառավարության որոշման համաձայն՝ հանվել են ՀՀ քաղաքացիների՝ ցամաքային ճանապարհով ՌԴ տարածք մուտքի բոլոր սահմանափակումները։ Մենք ակնկալում ենք, որ առաջիկայում զբոսաշրջային հոսքերը կվերականգնվեն, և դա շատ կարևոր է Հայաստանի ու Ռուսաստանի բնակիչների համար»,- նշել է Միշուստինը: