
Հնդկաստանը և ԵՄ-ն սկսում են ազատ առևտի համաձայնագրի շուրջ բանակցությունները
Հնդկաստանը եւ Եվրամիությունը (ԵՄ) հունիսի 27-ին կանցկացնեն ազատ առեւտրի համաձայնագրի շուրջ բանակցությունների առաջին փուլը, որոնք ընդհատվել թին ավելի քան տասը տարի առաջ: Այդ մասին հաղորդել է Doordarshan India հեռուստաալիքը։
«Ազատ առեւտրի համաձայնագրի շուրջ բանակցությունների առաջին փուլը կանցկացվի այսօր (հունիսի 27-ին – ծանոթ. խմբ.) Նյու Դելիում: Քննարկումները կտեւեն հինգ օր՝ մինչեւ հուլիսի 1-ը»,- նշել է հեռուստաալիքը: Սպասվում Է, որ կողմերի ուշադրության կենտրոնում կլինի համաձայնությունների ձեռքբերումը «ներդրումների պաշտպանության հարցերի շուրջ՝ անդրսահմանային ներդրումների նկատմամբ գործարարության վստահության բարձրացման եւ ժողովրդական արհեստագործության արտադրանքի եւ գյուղատնտեսական ապրանքների շուրջ առեւտրական գործարքների դյուրացման նպատակով»:
ԵՄ-ն եւ Հնդկաստանն ազատ առեւտրի համապարփակ համաձայնագրի կնքման շուրջ բանակցություններն սկսել Էին 2007 թվականին, սակայն 2013 թականին դրանք դադարեցվել Էին մտավոր սեփականության օբյեկտների իրավունքների, IT-հատվածի ընկեություններում տեղեկատվական անվտանգության եւ ընդհանուր շուկա որոշ ապրանքների, օրինակ, ավտոմոբիլների մուտքի հարցերի շուրջ կողմերի տարաձայնությունների պատճառով:
Հնդկաստանն արդեն ազատ առեւտրի շուրջ համաձայնագրեր է կնքել Ավստրալիայի եւ Արաբական Միացյալ Էմիրությունների հետ, նման փաստաթղթերի կնքման շուրջ բանակցություններ են ընթանում Մեծ Բրիտանիայի եւ Կանադայի հետ: Հունիսի 17-ին Եվրահանձնաժողովի ղեկավարի տեղակալ Վալդիս Դոմբրովսկիսը հայտարարել է, որ ԵՀ-ն մտադիր է ազատ առեւտրի շուրջ բանակցությունները Նյու Դելիի հետ ավարտել 2023 թվականի վերջին, հաղորդել է ՏԱՍՍ-ը:
10:50 17/08 | Առք | Վաճառք |
AMD / USD | 402.00 | 407.50 |
AMD / EUR | 408.00 | 415.00 |
AMD / RUR | 6.55 | 6.80 |
դոլար | ||
դոլար | ||
-
19:09 13/06Բորսաներում շրջանառվող Bitcoin-ների թիվը հասել է իր նվազագույնին՝ 2018թ․-ից ի վեր
-
16:14 27/042022թ. հունվար-մարտին Հայաստանի խոշոր հեռահաղորդակցական ընկերությունների մուծած հարկերի ծավալը նվազել է 3.48%-ով
-
11:18 26/04Մայիսի 1-ից Beeline-ը Հայաստանում կփոխարինվի Team Telecom Armenia նոր ապրանքանիշով
-
16:23 12/08Ucom հեռուստատեսության բաժանորդները կրկին կվայելեն Viasat ընտանիքի հեռուստաալիքներն` արդեն HD որակով
-
13:20 02/08Ucom-ի աջակցությամբ 3-րդ տարին անընդմեջ կայանում է «Դասավանդի՛ր, Հայաստան»-ի աշակերտների առաջնորդության ճամբարը
-
15:50 29/07Ucom-ն առաջարկում է ճամփորդել ռոումինգով և դառնալ «Մագնիսապատումի» հերոս