Տնտեսական

USD BUY - 361.00+0.00 USD SELL - 363.00-0.50
EUR BUY - 408.00+0.00 EUR SELL - 410.00+0.00
OIL:  BRENT - 102.61+0.55 WTI - 91.11-1.50
COMEX:  GOLD - 4133.70-0.30 SILVER - 59.98-1.23
COMEX:  PLATINUM - 1700.00-2.65
LME:  ALUMINIUM - 3100.50-3.53 COPPER - 14258.50-1.25
LME:  NICKEL - 15626.00-2.08 TIN - 54013.00-0.34
LME:  LEAD - 1851.50-2.45 ZINC - 3710.50-4.12
FOREX:  USD/JPY - 157.83-0.06 EUR/GBP - 1.125+0.00
FOREX:  EUR/USD - 1.125+0.00 GBP/USD - 1.3241+0.27
STOCKS RUS:  RTSI - 860.25-0.38
STOCKS US: DOW JONES - 51176.96+0.49 NASDAQ - 27190.86+1.19
STOCKS US: S&P 500 - 7722.72+0.73
STOCKS JAPAN:  NIKKEI - 68309.46-0.94 TOPIX - 4091.00-0.99
STOCKS CHINA:  HANG SENG - 23972.29-2.60 SSEC - 3842.19+0.00
STOCKS EUR:  FTSE100 - 10461.95+0.32 CAC40 - 7897.19+0.79
STOCKS EUR:  DAX - 25231.20+1.17
02/10/2026  CBA:  USD - 362.55-0.27 GBP - 478.82-0.94
02/10/2026  CBA:  EURO - 407.29-2.41
02/10/2026  CBA:  GOLD - 48393-323 SILVER - 710.1+1.69
Կառլեն Խաչատրյան. Երկնիշ «տնտեսական աճի» մութ կողմերը
01/07/2022 17:06
Կիսվել

Կառլեն Խաչատրյան. Երկնիշ «տնտեսական աճի» մութ կողմերը

Տնտեսագետ, տնտեսագիտության թեկնածու, դոցենտ, ԵՊՀ ՏԿՖ կառավարման և գործարարության ամբիոնի վարիչ Կառլեն Խաչատրյանն անդրադարձել է տնտեսական աճին ու տնտեսական ցուցանիշներին:

«Օրերս Ազգային վիճակագրական կոմիտեն հրապարակեց «ՀՀ սոցիալ-տնտեսական վիճակը բնութագրող ընթացիկ-օպերատիվ ամփոփմամբ ստացված նախնական հիմնական մակրոտնտեսական ցուցանիշները 2022թ. մայիսին» փաստաթուղթը:

Սրանից պարզ է դառնում, որ տնտեսական ակտիվության ցուցանիշը 2022թ․-ի առաջին հինգ ամիսների ընթացքում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 10․2%-ով։ Թվում է, թե տնտեսությունը մեծ թափով զարգանում է, մինչդեռ, երբ փորձում ենք հասկանալ, թե այդ աճն ի՞նչ կառուցվածք ունի, իրականում ի՞նչ գործոններ են ազդել նման ցուցանիշի արձանագրման գործում, պարզ է դառնում, որ աճը ԲԱՑԱՌԱՊԵՍ արտաքին գործոնների հետևանք է և ոչ տնտեսության ներքին գործընթացների կայունացման։

Մասնավորապես՝ այս տարվա հինգ ամսվա տվյալներով արդյունաբերությունն աճել է 2․7%-ով, շինարարությունը՝ 11․4%-ով, առևտուրը՝ 8․9%-ով և ծառայությունների ոլորտը՝ 24․9%-ով։

Շինարարության ոլորտի աճն առավելապես պետք է պայմանավորել եկամտային հարկից հիփոթեքային վարկի տոկոսների ետ վերադարձի ծրագրի պայմանների փոփոխմամբ:

Արդյունքում բնակչության մի հատվածը ձգտում է օգտվել այդ արտոնությունից, ինչն էլ էապես խթանել է Երևան քաղաքում շինարարության ծավալները։

Առևտրի աճը համադրելի է գնաճին և մասնամբ նաև մեր երկիր օտարերկրացի քաղաքացիների ներհոսքով պետք է պայմանավորել։ Իսկ ծառայությունների ոլորտի աճը բացառապես պայմանավորված է օտարերկրացի քաղաքացիների ներհոսքով։

Տնտեսության հիմք հանդիսացող արդյունաբերության աճն անհամեմատ համեստ է։ Այն որ տնտեսությունն աճել է 10․2%-ով, իսկ արդյունաբերությունը մոտ 4 անգամ ավելի դանդաղ՝ 2․7%-ով, վկայում է այն մասին, որ այդ աճը մեր տնտեսության հիմքերի ամրապնդմամբ չի պայմանավորված, այլ աշխարհաքաղաքական գործընթացների արդյունքում դեպի մեր երկիր օտարերկրացիների մեծ ներհոսքով։

Ներմուծման և արտահանման աճը ևս մտածելու տեղիք է տալիս։ Ներմուծումն աճել է 42․2%-ով, իսկ արտահանումը՝ 27․5%-ով։ Սա պայմանավորված է կրկին աշխարհաքաղաքական հանգամանքներով. մեր երկրի միջոցով տեղի է ունենում ապրանքների և ծառայությունների վերաարտահանում։

Ստացվում է, որ տնտեսության զարգացումը բացառապես պայմանավորված է արտաքին հանգամանքներով, ոչ թե ներքին, ինչն էլ թույլ չի տալիս, որպեսզի գործընթացը լինի վերահսկելի։

Այսինքն՝ կառավարությունը տնտեսական զարգացումների վրա որևէ էական ազդեցություն չունի և հերթական անգամ մեր տնտեսության վիճակը կախված է արտաքին հանգամանքներից», – գրել է տնտեսագետը:

 

02/10/2026
դրամ
Դոլար (USD)
362.55
-0.27
Եվրո (EUR)
407.29
-2.41
Ռուբլի (RUR)
4.3363
-0.012
Լարի (GEL)
139.25
-0.11
48393
-323
Արծաթ
710.1
+1.69