Տնտեսական

USD BUY - 385.50+0.00 USD SELL - 388.00+0.00
EUR BUY - 421.00+0.00 EUR SELL - 427.00+0.00
OIL:  BRENT - 79.70+2.57 WTI - 75.87+2.36
COMEX:  GOLD - 2662.00-0.02 SILVER - 31.65-1.40
COMEX:  PLATINUM - 977.60-1.36
LME:  ALUMINIUM - 2658.00+0.19 COPPER - 9929.50-0.14
LME:  NICKEL - 18052.00+0.33 TIN - 33905.00+0.30
LME:  LEAD - 2148.50-0.05 ZINC - 3174.50+0.27
FOREX:  USD/JPY - 147.95-0.30 EUR/GBP - 1.0983+0.13
FOREX:  EUR/USD - 1.0983+0.13 GBP/USD - 1.3091-0.18
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 41954.24-0.94 NASDAQ - 17923.90-1.18
STOCKS US: S&P 500 - 5695.94-0.96
STOCKS JAPAN:  NIKKEI - 38937.54-1.00 TOPIX - 2699.15-1.47
STOCKS CHINA:  HANG SENG - 20926.79-9.41 SSEC - 3489.78+4.59
STOCKS EUR:  FTSE100 - 8303.62+0.28 CAC40 - 7576.02+0.46
STOCKS EUR:  DAX - 19104.10-0.09
08/10/2024  CBA:  USD - 387.42+0.49 GBP - 507.44+2.03
08/10/2024  CBA:  EURO - 425.54+1.27
08/10/2024  CBA:  GOLD - 32895.25-71.60 SILVER - 397.09-1.74
ՄԱԿ-ի զեկույց. Սովի համաշխարհային ցուցանիշն աճել է 2021 թվականին՝ հասնելով 828 միլիոնի
07/07/2022 14:47
Կիսվել

ՄԱԿ-ի զեկույց. Սովի համաշխարհային ցուցանիշն աճել է 2021 թվականին՝ հասնելով 828 միլիոնի

Աշխարհում սովի մատնվածների թիվը 2021 թվականին հասել է 828 միլիոնի, ինչը 2020 թվականի համեմատ ավելի է շուրջ 46 միլիոնով եւ ՔՈՎԻԴ-19 համավարակի բռնկումից ի վեր՝  150 միլիոնով (տես ստորև՝ 1), վկայում է Միավորված ազգերի կազմակերպության զեկույցը, որը թարմ տվյալներ է ներկայացնում այն մասին, որ մինչեւ 2030 թվականը սովի, պարենային անապահովության եւ թերսնուցման բոլոր ձեւերը վերացնելու նպատակի իրագործման հարցում աշխարհը հետընթաց է արձանագրել։

«Պարենային անվտանգության եւ սնուցման վիճակն աշխարհում» (SOFI) զեկույցի 2022 թվականի տարբերակը նոր տվյալներ է ներկայացնում աշխարհում պարենային անվտանգության եւ սնուցման իրավիճակի վերաբերյալ, այդ թվում առողջ սննդակարգի արժեքի եւ մատչելիության վերջին հաշվարկները։ Զեկույցում քննության են առնված նաեւ այն մեթոդները, որով կառավարությունները կարող են իրենց ընթացիկ աջակցության սլաքը վերաուղղել գյուղատնտեսությանը՝ նվազեցնելու առողջ սննդակարգի արժեքը, ելնելով տարբեր երկրներում հանրային միջոցների սահմանափակ հասանելիությունից։

Հրապարակված զեկույցը պատրաստվել է Միավորված ազգերի կազմակերպության Պարենի եւ գյուղատնտեսության կազմակերպության (ՊԳԿ), Գյուղատնտեսական զարգացման միջազգային հիմնադրամի (ԳԶՄՀ), Միավորված ազգերի կազմակերպության Մանկական հիմնադրամի (ՅՈՒՆԻՍԵՖ), ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի (ՊՀԾ) եւ Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) համատեղ ջանքերով։

Թվերը բավականին մռայլ պատկեր են ներկայացնում.

  • 2021 թվականին 828 միլիոն մարդ սովի է մատնվել. սա 46 միլիոնով ավելի է, քան նախորդ տարի եւ 150 միլիոնով ավելի՝ 2019 թվականի համեմատ։
  • 2015 թվականից ի վեր համեմատաբար անփոփոխ մնալուց հետո սովի մատնվածների թիվը շեշտակիորեն աճեց 2020 թվականին, ինչը շարունակեց աճել մինչեւ 2021 թվականը` կազմելով աշխարհի բնակչության8 տոկոսը: Սա համեմատվում է 2019 թվականի 8 տոկոսի եւ 2020 թվականի 9,3 տոկոսի հետ:
  • 2021 թվականին աշխարհում շուրջ 2,3 միլիարդ մարդ (29,3 տոկոս) չափավոր կամ խիստ պարենային անապահովության պայմաններում էր ապրում, որը 350 միլիոնով ավելի է ՔՈՎԻԴ-19 համավարակի բռնկումից առաջ եղած ցուցանիշից: Մոտ 924 միլիոն մարդ (համաշխարհային բնակչության 11,7 տոկոսը ) սուր պարենային անապահովության մեջ է հայտնվել. երկու տարվա ընթացքում 207 միլիոն մարդ է համալրել նրանց շարքերը:
  • Պարենային անապահովության դաշտում գրանցված գենդերային բացը շարունակել է աճել 2021 թվականին. աշխարհում կանանց 31,9 տոկոսը չափավոր կամ խիստ պարենային անապահովության պայմաններում էին ապրում՝ համեմատած տղամարդկանց 27,6 տոկոսի հետ։ Այս բացն ավելի քան 4 տոկոսային կետ է՝ ի տարբերություն 2020 թվականի 3 տոկոսային կետի։
  • 2020 թ. գրեթե 3,1 միլիարդ մարդ առողջ սննդակարգի գումար չի ունեցել, որը 112 միլիոնով ավելի է 2019 թվականից տվյալներից. սա արտացոլում է գնաճի ազդեցությունը սպառողական սննդամթերքի գների վրա, ինչը բացատրվում է ՔՈՎԻԴ-19 համավարակի տնտեսական ազդեցությամբ եւ դրա դեմ տարվող պայքարի միջոցառումներով:
  • Մինչեւ հինգ տարեկան շուրջ 45 միլիոն երեխա տառապում էր թերաճությունից, որը թերսնուցման ամենավտանգավոր ձեւն է, քանի որ մինչեւ 12 անգամ մեծացնում է մանկական մահացության վտանգը: Ավելին, մինչեւ հինգ տարեկան 149 միլիոն երեխա աճի եւ զարգացման խնդիրներ ուներ, որը նրանց սննդակարգում կենսական նշանակության սննդատարրերի քրոնիկ բացակայության հետեւանք է, մինչդեռ 39 միլիոն երեխա գերքաշ էր։
  • Առաջընթաց է գրանցվել բացառապես կրծքով կերակրման ոլորտում, որտեղ աշխարհի մինչեւ վեց ամսական երեխաների մոտավորապես 44 տոկոսը 2020 թվականին բացառապես կրծքով է կերակվել: Սա դեռեւս հեռու է 2030 թվականին 50 տոկոսի հասնելու թիրախից։ Մեծ մտահոգություն է պատճառում այն, որ երեք երեխայից երկուսը չեն ստանում բազմազան սննդակարգի նվազագույն չափը, որն անհրաժեշտ է նրանց լիարժեք աճի եւ զարգացման համար։
  • Ակնկալվում է, որ 2030 թվականին մոտ 670 միլիոն մարդ (աշխարհի բնակչության 8 տոկոսը) կառերեսվի սովին, նույնիսկ հաշվի առնելով համաշխարհային տնտեսական վերականգնումը։ Սա մոտ է 2015 թվականի ցուցանիշին, երբ 2030 թվականի Կայուն զարգացման օրակարգի ներքո սովի,  պարենային անապահովության եւ թերսնուցման վերացման նպատակը մեկնարկեց։

Այս զեկույցի հրապարակման ընթացքում Ուկրաինայում շարունակվող պատերազմը, որում ներգրավված են լայն սպառման հացահատիկային, ձիթատու մշակաբույսերի եւ պարարտանյութի խոշորագույն արտադրողներից երկուսը, խաթարում է մատակարարման միջազգային շղթաները եւ վեր մղում հացահատիկի, պարարտանյութի, էներգիայի, ինչպես նաեւ սնուցման ծանր խանգարումներով երեխաների համար նախատեսված թերապեւտիկ սննդամթերքի գները: Եվ սա տեղի է ունենում այն պայմաններում, երբ պարենային շղթաներն արդեն իսկ բավականաչափ տուժել են հաճախադեպ դարձած կլիմայական աղետներից, հատկապես ցածր եկամուտ ունեցող երկրներում, ուստի այն կարող է սթափեցնող ազդեցություն ունենալ համաշխարհային պարենային անվտանգության եւ սնուցման վրա։

«Այս զեկույցը բազմիցս կարեւորել է պարենային անապահովության եւ թերսնուցման այս խոշոր խթանների ակտիվացումը. հակամարտություն, կլիմայի ծայրահեղ դրսեւորումներ եւ տնտեսական ցնցումներ, որոնք զուգակցվում են անհավասարության հետ», – նշել են ՄԱԿ-ի հինգ գործակալությունների ղեկավարներն (տես ստորև՝ 2) այս տարվա զեկույցի նախաբանում: «Խնդիրն այն չէ, թե արդյոք այս դժվարությունները կշարունակվեն, թե ոչ, այլ այն, թե ինչպես ավելի համարձակ միջոցներ ձեռնարկել ապագա ցնցումներին հանդիման դիմակայունություն ձեւավորելու համար»։

Գյուղատնտեսական քաղաքականությունների վերաիմաստավորում

Զեկույցում ցնցող է որակվում այն փաստը, որ 2013-ից 2018 թվականների ընթացքում պարենային եւ գյուղատնտեսության ոլորտին հատկացվող համաշխարհային աջակցությունը ամսական գրեթե 630 միլիոն ԱՄՆ դոլար է կազմել։   Դրա առյուծի բաժինն ուղղվել է առանձին ֆերմերների՝ առեւտրի եւ շուկայական քաղաքականությունների ու դրամավարկային սուբսիդիաների տեսքով։ Այսուհանդերձ, այս օգնության մեծ մասը ոչ միայն շուկան է ձեւախեղում, այլեւ չի հասնում բազմաթիվ ֆերմերների, վնաս է հասցնում շրջակա միջավայրին եւ չի խթանում առողջ սննդակարգի մաս կազմող սնուցիչ սննդամթերքի արտադրությունը։ Սա մասամբ բացատրվում է նրանով, որ սուբսիդիաները հաճախ ուղղված են լայն սպառման սննդամթերքի, կաթնամթերքի եւ կենդանական ծագման այլ սննդամթերքի արտադրությանը, մասնավորապես բարձր եւ միջինից բարձր եկամուտ ստացող երկրներում։ Աշխարհում ամենաշատ խրախուսվող սննդամթերքը բրինձն է, շաքարը եւ մսամթերքը, մինչդեռ միրգը եւ բանջարեղենը համեմատաբար ավելի քիչ աջակցություն են ստանում, հատկապես ցածր եկամուտ ունեցող երկրներում:

Հաշվի առնելով ակնկալվող գլոբալ ճգնաժամի սպառնալիքը եւ պետական եկամուտների ու ծախսերի վրա դրա հետեւանքները՝ տնտեսական վերականգնմանը նպաստելու եղանակներից մեկը պարենային եւ գյուղատնտեսական աջակցության սլաքի վերաուղղումն է սննդարար մթերքի արտադրությանը, քանի որ մեկ շնչի հաշվով սպառումը դեռեւս չի համապատասխանում առողջ սննդակարգի համար առաջարկվող մակարդակին։

Փաստերը վկայում են այն մասին, որ եթե կառավարություններն իրենց տրամադրած միջոցներն ուղղեն սննդարար մթերքի արտադրության, մատակարարման ու սպառման խթանմանը, դրանով կնպաստեն առողջ սննդակարգի արժեքի նվազմանը՝ դարձնելով այն առավել մատչելի եւ բոլորին հավասար չափով հասանելի։

Եվ, վերջապես, զեկույցում նշվում է նաեւ, որ կառավարությունները կարող են ավելի շատ քայլեր ձեռնարկել սննդարար մթերքի (պտուղ-բանջարեղեն եւ ընդավոր մշակաբույսեր) առեւտրի խոչընդոտների վերացման ուղղությամբ։

(1) զեկույցի համաձայն՝ 2021 թվականին 702-ից 828 միլիոն մարդ է սովից տուժել: Հաշվարկը ներկայացվում է որպես միջակայք՝ ՔՈՎԻԴ-19 համավարակի եւ դրանից բխող սահմանափակումների հետեւանքով տվյալների հավաքագրման անորոշությունն արտացոլելու համար։ Աճը չափվում է ըստ կանխատեսված միջակայքի միջինի (768 միլիոն):

(2) ՊԳԿ գլխավոր տնօրեն Քյու Դոնգյու, ԳԶՄՀ նախագահ Ժիլբերտ Ֆ. Հոնգբո, ՅՈՒՆԻՍԵՖ գործադիր տնօրեն Քեթրին Ռասել, ՊՀԾ գործադիր տնօրեն Դեյվիդ Բիզլի, ԱՀԿ գլխավոր քարտուղար Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուս

Ինչ են ասել

ՊԳԿ գլխավոր տնօրեն Քյու Դոնգյու. «Ցածր եկամուտ ունեցող երկրները, որտեղ գյուղատնտեսությունը տնտեսության, աշխատատեղերի եւ գյուղական կենսապահովման շարժիչն է, պետական ռեսուրսների վերաուղղման համար սակավ պետական միջոցներ ունեն: ՊԳԿ-ն պարտավորվում է շարունակել աշխատել այդ երկրների հետ՝ ուսումնասիրելու ագրոպարենային համակարգերի բոլոր դերակատարների համար հանրային ծառայությունների մատուցման ընդլայնման հնարավորությունները»:

ԳԶՄՀ նախագահ Ժիլբերտ Ֆ. Հոնգբո. «Սրանք մարդկության համար ճնշող տվյալներ են: Մենք շարունակում ենք հեռանալ մինչեւ 2030 թվականը սովի վերացման մեր նպատակից: Համաշխարհային պարենային ճգնաժամի ալիքաձեւ հետևանքները, ամենայն հավանականությամբ, հաջորդ տարի կրկին կվատթարացնեն արդյունքը: Սովի վերացման համար մեզ ավելի ինտենսիվ մոտեցում է անհրաժեշտ եւ ԳԶՄՀ-ն պատրաստ  է իր ներդրումն ունենալ՝ ընդլայնելով իր գործողություններն ու ազդեցությունը: Անհամբեր սպասում ենք բոլորի աջակցությունը ստանալուն»:

ՅՈՒՆԻՍԵՖ-ի գործադիր տնօրեն Քեթրին Ռասել. «Թերսնուցման ճգնաժամի աննախադեպ ծավալներն աննախադեպ արձագանք են պահանջում։ Մենք պետք է կրկնապատկենք մեր ջանքերը, որպեսզի առավել խոցելի երեխաների համար ապահովենք սննդարար, անվտանգ եւ մատչելի սննդակարգի մատչելիությունը եւ թերսնուցման վաղ կանխարգելման, հայտնաբերման եւ բուժման ծառայությունները: Այսքան շատ երեխաների կյանքն ու ապագան վտանգված են, ուստի ժամանակն է խթանել երեխաների սնուցման մեր հավակնությունները, քանի որ այլեւս չենք կարող ժամանակ կորցնել»։

ՊՀԾ գործադիր տնօրեն Դեյվիդ Բիզլի. «Առկա է իրական վտանգ, որ առաջիկա ամիսներին այս թվերը դարձյալ կբարձրանան։ Ուկրաինայի ճգնաժամի հետեւանքով սննդամթերքի, վառելիքի եւ պարարտանյութերի համաշխարհայի գների թռիչքաձեւ աճը սպառնում է աշխարհի երկրներին սովի մատնել: Սա կհանգեցնի գլոբալ ապակայունացման, սովամահության եւ աննախադեպ ծավալների զանգվածային միգրացիայի։ Մենք պետք է հենց այսօր քայլեր ձեռնարկենք՝ այս վերահաս աղետից խուսափելու համար»:

ԱՀԿ գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուս. «Յուրաքանչյուր տարի 11 միլիոն մարդ մահանում է անառողջ սննդակարգի պատճառով: Սննդամթերքի ավելացող գները նշանակում են, որ վիճակը գնալով կվատանա։  ԱՀԿ-ն սատարում է անառողջ սննդամթերքի հարկման եւ առողջ տարբերակների սուբսիդավորման միջոցով պարենային համակարգերի բարելավման ուղղությամբ երկրների գործադրած ջանքերը՝ փորձելով երեխաներին պաշտպանել վնասաբեր մարքետինգից եւ ապահովելով սնուցման վերաբերյալ հստակ պիտակներ։ Մենք պետք է միասին աշխատենք՝ հասնելու 2030 թվականի սնուցման համաշխարհային թիրախներին, պայքարելու սովի եւ թերսնուցման դեմ, ինչպես նաեւ ապահովելու, որ սնունդն առողջության աղբյուր դառնա բոլորի համար»:

ԲԱՌԱՑԱՆԿ

Սուր պարենային անապահովություն. որոշակի տարածքում որոշակի ժամանակահատվածում արձանագրված պարենային անապահովություն, որի մակարդակը սպառնում է կյանքին կամ կենսապահովմանը, կամ երկուսին միասին՝ անկախ պատճառներից, համատեքստից կամ տեւողությունից։ Կարեւոր է սուր պարենային անապահովության կանխարգելման, մեղմման կամ նվազեցման  կարճաժամկետ նպատակներին ուղղված գործողությունների ռազմավարական ուղղորդման համար։

Սով. սննդակարգից ստացվող անբավարար էներգիայի հետեւանքով առաջացած անհարմար կամ ցավոտ զգացողություն։ Սննդամթերքից զրկված. Այս զեկույցում սով եզրը քրոնիկ թերսնուցման հոմանիշն է եւ չափվում է սնուցման տարածվածության ցուցանիշով (prevalence of undernourishment – PoU):

Թերսնուցում. ոչ բնականոն ֆիզիոլոգիական վիճակ, որն առաջանում է մակրոտարրերի եւ/կամ միկրոէտարրերի անբավարար, անհավասարակշիռ կամ չափից ավելի ընդունման հետեւանքով: Թերսնուցումը ներառում է չափից քիչ սնուցումը (երեխայի թերաճություն եւ թերքաշություն, վիտամինների եւ հանքանյութերի անբավարարություն), ինչպես նաեւ ավելորդ քաշը եւ գիրությունը:

Չափավոր պարենային անապահովություն. պարենային անապահովության մակարդակ, երբ մարդիկ սննդամթերք ձեռք բերելու իրենց կարողության հետ կապված անորոշության են բախվում եւ տարվա ընթացքում երբեմն ստիպված են եղել նվազեցնել իրենց սպառած սննդամթերքի որակը եւ/կամ քանակը՝ դրամական կամ այլ միջոցների բացակայության պատճառով:  Այն վերաբերում է սննդամթերքի մշտական հասանելիության բացակայությանը, որը նվազեցնում է սննդակարգի որակը եւ խաթարում սնվելու բնականոն օրինաչափությունները։  Գնահատված է Պարենային անապահովության փորձառության սանդղակով:

Սուր պարենային անապահովություն. պարենային անապահովության ծանրության մակարդակ, երբ տարվա ընթացքում մարդկանց սննդամթերքը վերջացել է, սով են զգացել եւ, ծայրահեղ դեպքերում, մեկ կամ ավել օր քաղցած են անցկացրել։    Գնահատված է Պարենային անապահովության փորձառության սանդղակով:

Թերսնուցում. վիճակ, երբ անհատի սննդի սովորութային սպառումը բնականոն, ակտիվ, առողջ կյանք վարելու համար անհրաժեշտ սննդի էներգետիկ արժեքի ապահովման համար բավարար չէ։ Սովի գնահատման համար կիրառվել է թերսնուցման տարածվածությունը (ԿԶՆ ցուցանիշ 2.1.1):

08/10/2024
դրամ
Դոլար (USD)
387.42
+0.49
Եվրո (EUR)
425.54
+1.27
Ռուբլի (RUR)
4.02
+0.00
Լարի (GEL)
141.65
+0.64
32895.25
-71.60
Արծաթ
397.09
-1.74