Տնտեսական

USD BUY - 386.00+0.50 USD SELL - 388.50+0.00
EUR BUY - 416.00-2.00 EUR SELL - 421.00-1.00
OIL:  BRENT - 73.06-1.99 WTI - 69.34-2.15
COMEX:  GOLD - 2736.40+0.41 SILVER - 33.93+5.44
COMEX:  PLATINUM - 1025.50+1.58
LME:  ALUMINIUM - 2612.00+2.29 COPPER - 9625.50+1.15
LME:  NICKEL - 16897.00-0.64 TIN - 31313.00+0.30
LME:  LEAD - 2072.00+0.12 ZINC - 3089.50+1.23
FOREX:  USD/JPY - 149.52-0.29 EUR/GBP - 1.0866+0.27
FOREX:  EUR/USD - 1.0866+0.27 GBP/USD - 1.3048+0.24
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 43275.91+0.09 NASDAQ - 18489.55+0.63
STOCKS US: S&P 500 - 5864.67+0.40
STOCKS JAPAN:  NIKKEI - 38981.75+0.18 TOPIX - 2688.98+0.04
STOCKS CHINA:  HANG SENG - 20804.11+3.61 SSEC - 3261.56+2.91
STOCKS EUR:  FTSE100 - 8358.25-0.32 CAC40 - 7613.05+0.39
STOCKS EUR:  DAX - 19657.37+0.38
18/10/2024  CBA:  USD - 387.25-0.22 GBP - 505.17+1.15
18/10/2024  CBA:  EURO - 419.97-0.98
18/10/2024  CBA:  GOLD - 33477.19+150.40 SILVER - 396.05-0.03
ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ – 2008 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐ-ՍԵՊՏԵՄԲԵՐԻՆ ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՆ ԿԱՏԱՐՎԵԼ Է ԱՎԵԼԻ ՔԱՆ 10.3 ՄԼՐԴ ԴՐԱՄ ՀԱՎԵԼՈՒՐԴՈՎ
24/10/2008 12:50
Կիսվել

ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ – 2008 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐ-ՍԵՊՏԵՄԲԵՐԻՆ ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՆ ԿԱՏԱՐՎԵԼ Է ԱՎԵԼԻ ՔԱՆ 10.3 ՄԼՐԴ ԴՐԱՄ ՀԱՎԵԼՈՒՐԴՈՎ

ՀՀ 2008 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսներին ՀՀ պետական բյուջեի եկամուտները կազմել են ավելի քան 549.1 մլրդ դրամ, իսկ ծախսերը՝ ավելի քան 538.8 մլրդ դրամ, որոնք ապահովել են ՀՀ կառավարության լիազորությունների շրջանակներում սահմանված իննամսյա ծրագրի համապատասխանաբար 100.2 եւ 90.2 տոկոսը: Պետական բյուջեի տարեկան ծրագրային ցուցանիշները կատարվել են եկամուտների գծով` 71.6%-ով, ծախսերի գծով` 67.9%-ով:

Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ պետական բյուջեի եկամուտներն ավելացել են 25.9%-ով կամ ավելի քան 112.8 մլրդ դրամով: Ընդ որում, 106.6 մլրդ դրամով կամ 30.8%-ով ավելացել են հարկերը եւ տուրքերը, 9.2 մլրդ դրամով կամ 14.5%-ով՝ պարտադիր սոցիալական ապահովության վճարները, 1.9 մլրդ դրամով կամ 145.9%-ով` պաշտոնական դրամաշնորհները, իսկ այլ եկամուտները (նախկինում` ոչ հարկային եկամուտներ) նվազել են 4.8 մլրդ դրամով կամ 19.1%-ով: Արդյունքում` եկամուտների կազմում 3.1 տոկոսային կետով աճել է հարկերի եւ տուրքերի, 0.3 տոկոսային կետով` պաշտոնական դրամաշնորհների տեսակարար կշիռը, իսկ պարտադիր սոցիալական ապահովության վճարների եւ այլ եկամուտների տեսակարար կշիռները նվազել են համապատասխանաբար 1.3 եւ 2.1 տոկոսային կետով:

Պետական բյուջեի եկամուտների զգալի մասը` 79.4%-ը ձեւավորվել է հարկային մուտքերի հաշվին, 3%-ը` պետական տուրքի, 13.2%-ը` պարտադիր սոցիալական ապահովության վճարների, 0.6%-ը` պաշտոնական դրամաշնորհների եւ 3.7%-ը` այլ եկամուտների հաշվին: «Հայաստանի Հանրապետության 2008 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 18-րդ կետին համապատասխան պետական բյուջեում ներառվել են նաեւ պետական հիմնարկների արտաբյուջետային ֆոնդերի միջոցները, որոնց եկամուտները հաշվետու ժամանակահատվածում կազմել են ավելի քան 11.9 մլրդ դրամ` նախորդ տարվա 9.1 մլրդ դրամի դիմաց:
Անցած ժամանակահատվածում ՀՀ պետական բյուջեի հարկային եկամուտները կազմել են շուրջ 436.2 մլրդ դրամ` 100.8%-ով ապահովելով իննամսյա ծրագիրը եւ 71.7%-ով` տարեկան ծրագիրը: 2007 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ հարկային եկամուտներն աճել են 32.2%-ով կամ 106.1 մլրդ դրամով : Ընդ որում, գրեթե բոլոր հարկատեսակների գծով արձանագրվել է աճ, բացառությամբ պարզեցված հարկի

Հաշվետու ժամանակահատվածում ավելացված արժեքի հարկը կազմել է ավելի քան 229.5 մլրդ դրամ` ապահովելով հարկային եկամուտների 52.6%-ը: Նշված գումարից 147.7 մլրդ դրամը ստացվել է ՀՀ սահմանին հարկումից, 81.8 մլրդ դրամը՝ ապրանքների եւ ծառայությունների ներքին շրջանառությունից: 2007 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ պետական բյուջե մուտքագրված ԱԱՀ-ն աճել է 40.8%-ով կամ ավելի քան 66.6 մլրդ դրամով: Ընդ որում, ավելացել են եւ՛ ներմուծումից, եւ՛ ներքին շրջանառությունից ստացվող գումարները:

Հաշվետու ժամանակահատվածում ակցիզային հարկի մուտքերը կազմել են ավելի քան 34.3 մլրդ դրամ` ապահովելով հարկային եկամուտների 7.9%-ը: Մասնավորապես` հանրապետություն ներմուծված ենթաակցիզային ապրանքների հարկումից ստացվել է շուրջ 24.8 մլրդ դրամ, որից 11.8 մլրդ դրամը` բենզինի եւ դիզելային վառելիքի, 9.6 մլրդ դրամը՝ ծխախոտի ներմուծումից: Հանրապետությունում արտադրվող ենթաակցիզային ապրանքների հարկումից պետական բյուջեի մուտքերը կազմել են շուրջ 9.6 մլրդ դրամ, որից 4.7 մլրդ դրամը ստացվել է ներքին արտադրության ծխախոտի իրացումից: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ակցիզային հարկի մուտքերն աճել են 16.4%-ով կամ ավելի քան 4.8 մլրդ դրամով, ինչը հիմնականում պայմանավորված է վառելիքի եւ ծխախոտի ներմուծումից եւ տեղական արտադրության ծխախոտի իրացումից ստացված մուտքերի աճով: Ակցիզային հարկի աճ է արձանագրվել նաեւ ներմուծվող ալկոհոլային խմիչքներից:
Անցած ժամանակահատվածում պետական բյուջեի հարկային եկամուտների 15.1%-ն ապահովվել է շահութահարկի հաշվին՝ կազմելով շուրջ 65.9 մլրդ դրամ: Նախորդ տարվա համեմատ շահութահարկի մուտքերն աճել են 17.9%-ով կամ շուրջ 10 մլրդ դրամով, որը հիմնականում պայմանավորված է ոչ պետական կազմակերպությունների, նվազագույն շահութահարկի վճարման պահանջից ելնելով` մեկ տոկոս դրույքաչափով վճարումների եւ ֆինանսավարկային կազմակերպությունների վճարած շահութահարկի աճով:

2008 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսներին ՀՀ պետական բյուջե մուտքագրված եկամտահարկը կազմել է շուրջ 38.6 մլրդ դրամ` կազմելով հարկային եկամուտների 8.9%-ը: Այն 22.2%-ով կամ ավելի քան 7 մլրդ դրամով գերազանցել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը: Աճի հիմնական աղբյուր են հանդիսացել աշխատավարձը եւ դրան հավասարեցված այլ վճարումները, որոնք 6.6 մլրդ դրամով գերազանցել են նախորդ տարվա համապատասխան ցուցանիշը:Հաշվետու ժամանակահատվածում զգալի աճ է արձանագրվել նաեւ մաքսատուրքի գծով: Այն կազմել է ավելի քան 26.2 մլրդ դրամ՝ 72.4%-ով կամ 11 մլրդ դրամով գերազանցելով 2007 թվականի նույն ժամանակահատվածի ցուցանիշը եւ ապահովելով պետական բյուջեի հարկային եկամուտների 6%-ը: 2008 թվականի ինն ամիսների ընթացքում գործունեության առանձին տեսակներից գանձված հաստատագրված վճարները կազմել են շուրջ 14.6 մլրդ դրամ` 11.2%-ով կամ շուրջ 1.5 մլրդ դրամով գերազանցելով 2007 թվականի նույն ժամանակահատվածի համապատասխան ցուցանիշը:

Այն հիմնականում պայմանավորված է տրանսպորտային միջոցների գազալցման, առեւտրի իրականացման վայր կազմակերպելու, խաղատների գործունեության, hանրային սննդի ոլորտներում գործունեության կազմակերպումից, ինչպես նաեւ առեւտրային գործունեությունից ստացված մուտքերի աճով: 2008 թվականի հաշվետու ժամանակահատվածում ՀՀ պետական բյուջե է մուտքագրվել 4,.9 մլրդ դրամ պարզեցված հարկ: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ այն նվազել է 30.4%-ով կամ 2.1 մլրդ դրամով` պայմանավորված «Պարզեցված հարկի մասին» ՀՀ օրենքում կատարված փոփոխություններով, որոնցով 2008 թվականի հունվարի 1-ից կրճատվել են պարզեցված հարկի գործունեության տեսակները, ինչպես նաեւ նախատեսվել են սահմանափակումներ առեւտրային գործունեություն իրականացնող կազմակերպությունների եւ անհատ ձեռնարկատերերի համար: Բնօգտագործման եւ բնապահպանական վճարներից պետական բյուջեի մուտքերը կազմել են շուրջ 7.4 մլրդ դրամ` 21.8%-ով կամ 1.3 մլրդ դրամով գերազանցելով նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը:

Աճը հիմնականում պայմանավորված է օգտակար հանածոների արդյունահանման համար գանձված վճարների, ինչպես նաեւ այլ պետություններում գրանցված տրանսպորտային միջոցներից ՀՀ օդային ավազան վնասակար նյութեր արտահանելու եւ շրջակա միջավայրին վնաս պատճառող ներմուծվող ապրանքների համար մաքսային մարմինների կողմից գանձված բնապահպանական վճարների ավելացմամբ: 2008 թվականի հաշվետու ժամանակահատվածում պետական բյուջե են մուտքագրվել ավելի քան 14.7 մլրդ դրամի այլ հարկեր: Մասնավորապես, 6.9 մլրդ դրամ են կազմել «Կոնցեսիայի մասին» ՀՀ օրենքով սահմանված ռոյալթին եւ կոնցեսիոն վճարները, շուրջ 2.9 մլրդ դրամ` ճանապարհային վճարները, 2.9 մլրդ դրամ` հանրային ծառայությունների կարգավորման պարտադիր վճարները, 1.4 մլրդ դրամ` հարկային օրենսդրությունը խախտելու համար «Հարկերի մասին» ՀՀ օրենքով սահմանված տույժերն ու տուգանքները, 650.1 մլն դրամ` ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության նյութական խրախուսման եւ սոցիալական զարգացման ֆոնդի եկամուտները:

Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ այլ հարկերն ավելացել են 70.5%-ով կամ 6.1 մլրդ դրամով, որը հիմնականում պայմանավորված է «Կոնցեսիայի մասին» ՀՀ օրենքով սահմանված վճարումներով: 2008 թվականի ինն ամիսների ընթացքում պետական տուրքի գծով բյուջետային եկամուտները կազմել են շուրջ 16.6 մլրդ դրամ` 96.5%-ով ապահովելով իննամսյա ծրագիրը եւ 73.6%-ով` տարեկան ծրագիրը: 2007 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ պետական տուրքն աճել է 2.7%-ով կամ 441.2 մլն դրամով, ինչը հիմնականում պայմանավորված է օդային տրանսպորտի միջոցով ֆիզիկական անձանց ելքի, ֆիզիկական անձանց տրվող իրավաբանական նշանակություն ունեցող փաստաթղթերի, որոշակի ծառայությունների կամ գործողությունների, գործունեության որոշ տեսակների լիցենզավորման, ինչպես նաեւ դատարան տրվող հայցադիմումների ու գանգատների համար գանձվող տուրքերի աճով: 2008 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսներին պարտադիր սոցիալական ապահովության վճարների գծով բյուջետային եկամուտները կազմել են շուրջ 72.6 մլրդ դրամ` 95.8%-ով ապահովելով իննամսյա եւ 69.2%-ով` տարեկան ծրագրերը: 2007 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ պարտադիր սոցիալական ապահովության վճարներն աճել են 14.5%-ով կամ շուրջ 9.2 մլրդ դրամով:
Հաշվետու ժամանակահատվածում ստացվել են շուրջ 3.3 մլրդ դրամի պաշտոնական դրամաշնորհներ` 52.9%-ով ապահովելով իննամսյա եւ 37.8%-ով` տարեկան ծրագրերը: Մասնավորապես` 341.6 մլն դրամ տրամադրվել է Ճապոնիայի կառավարության կողմից, շուրջ 118.8 մլն դրամ ստացվել է Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության միջեւ կնքված փոխըմբռնման հուշագրի համաձայն Գեղարքունիքի եւ Տավուշի մարզերում իրականացվելիք դրամաշնորհային ծրագրի շրջանակներում, 266 մլն դրամ` Հայաստանի Հանրապետության ու Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության միջեւ ստորագրված աղքատության հաղթահարման նպատակով բյուջեին աջակցության մասին փոխըմբռնման հուշագրի շրջանակներում , ավելի քան 2.3 մլրդ դրամ տրամադրվել է Նիդերլանդների Թագավորության կառավարության կողմից, և 179.1 մլն դրամ կազմել են պետական հիմնարկների արտաբյուջետային միջոցները:

Պետական բյուջեի այլ եկամուտները 2008 թվականի հաշվետու ժամանակահատվածում կազմել են շուրջ 20.6 մլրդ դրամ` 125.4%-ով ապահովելով իննամսյա ծրագիրը եւ 90.3%-ով` տարեկան ծրագիրը: Իննամսյա ծրագրի գերազանցումը հիմնականում պայմանավորված է բանկերում եւ այլ ֆինանսավարկային հաստատություններում բյուջեի ժամանակավոր ազատ միջոցների տեղաբաշխումից եւ դեպոզիտներից ստացվող տոկոսավճարների բարձր ցուցանիշով. նախատեսված 191.7 մլն դրամի դիմաց ստացվել է ավելի քան 4.3 մլրդ դրամ, ինչպես նաև ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի ծախսերի նկատմամբ եկամուտների գերազանցումից մուտքերով, որոնք նախատեսված 70 մլն դրամի դիմաց կազմել են 500.1 մլն դրամ:

2007 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ այլ եկամուտները նվազել են 19.1%-ով կամ ավելի քան 4.8 մլրդ դրամով: Վերջինս պայմանավորված է 2007 թվականին «Արմենտել» ՓԲԸ-ի հետ կնքված հաշտության համաձայնությամբ վճարված գումարով, որը կազմել էր 4.6 մլրդ դրամ եւ «Զանգեզուրի ՊՄԿ» ՓԲԸ-ի մասնավորեցման արդյունքում պետական բյուջե փոխանցված գումարով, որը կազմել էր 6.8 մլրդ դրամ: Առանց նշված գումարների 2007 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ այլ եկամուտներն աճել են մոտ 47.4%-ով կամ ավելի քան 6.6 մլրդ դրամով, որը հիմնականում պայմանավորված է պետական հիմնարկների արտաբյուջետային մուտքերի, բանկերում եւ այլ ֆինանսավարկային հաստատություններում բյուջեի ժամանակավոր ազատ միջոցների տեղաբաշխումից և դեպոզիտներից ստացվող տոկոսավճարների, օրենքով եւ այլ իրավական ակտերով սահմանված պետական բյուջե մուտքագրվող այլ եկամուտների, իրավախախտումների համար կիրառվող պատժամիջոցներից ստացվող մուտքերի աճով:

2008 թվականի ինն ամիսների ընթացքում ՀՀ պետական բյուջեի միջոցների հաշվին կատարվել են 538.8 մլրդ դրամի ծախսեր` կազմելով Կառավարության իննամսյա ծրագրի 90.2%-ը: Մասնավորապես` 461.2 մլրդ դրամ կազմել են ընթացիկ ծախսերը, 77.6 մլրդ դրամ` ոչ ֆինանսական ակտիվների հետ գործառնությունները: Ծախսերի կատարողականի վրա նվազեցնող ազդեցություն է գործել ոչ ֆինանսական ակտիվների ձեռքբերման ծախսերի համեմատաբար ցածր ցուցանիշը, որը կազմել է 73.2%: 2007 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ պետական բյուջեի ծախսերն ավելացել են 29.4%-ով կամ 122.6 մլրդ դրամով: Հունվար-սեպտեմբեր ամիսներին կատարվել է ընթացիկ ծախսերի իննամսյա ծրագրի 93.6%-ը` կազմելով ավելի քան 461.2 մլրդ դրամ: Ընթացիկ ծախսերից շուրջ 40.3 մլրդ դրամն ուղղվել է պետական հիմնարկների աշխատողների աշխատավարձերի վճարմանը` կազմելով իննամսյա ծրագրի 94.9%-ը:

Պարտադիր սոցիալական ապահովության վճարներին տրամադրվել է 3.4 մլրդ դրամ կամ ծրագրային ցուցանիշի 92.9%-ը: Ծառայությունների և ապրանքների ձեռք բերմանը պետական բյուջեից տրամադրվել է 91.1 մլրդ դրամ, որը կազմել է ծրագրի 90.8%-ը: Հաշվետու ժամանակահատվածում շուրջ 8.7 մլրդ դրամ է հատկացվել պետական պարտքի սպասարկմանը` կազմելով ծրագրի 95.9%-ը: Մասնավորապես` նշված գումարից 6.1 մլրդ դրամ տրամադրվել է ներքին, 2.6 մլրդ դրամ՝ արտաքին պարտքի սպասարկմանը, որոնք կազմել են իննամսյա ծրագրի համապատասխանաբար 94.3 եւ 99.9 տոկոսը: 2007 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ պետական պարտքի սպասարկման ծախսերն աճել են 17.8%-ով` հիմնականում պայմանավորված ներքին պետական պարտքի սպասարկման ծախսերի աճով: Հաշվետու ժամանակահատվածում պետական բյուջեից տրամադրվել են շուրջ 17.1 մլրդ դրամ սուբսիդիաներ` 99.9%-ով ապահովելով ծրագրի կատարումը:

Պետական բյուջեի ընթացիկ ծախսերի 13%-ը կամ 60.1 մլրդ դրամ կազմել են դրամաշնորհները, որից 52.7 մլրդ դրամը (ինն ամիսներին նախատեսվածի 97.3%-ը) պետական հատվածի այլ մակարդակներին տրամադրված դրամաշնորհներն են: Դրամաշնորհների իննամսյա ծրագիրը կատարվել է 93.7%-ով: Մասնավորապես` ավելի քան 15.7 մլրդ դրամ կազմել են պետական բյուջեից համայնքների բյուջեներին համահարթեցման սկզբունքով տրամադրվող դոտացիաները, որոնք նախատեսված ամբողջ ծավալով ֆինանսավորվել են: Հաշվետու ժամանակահատվածում պետական բյուջեի ընթացիկ ծախսերի 33.1%-ն ուղղվել է սոցիալական նպաստներին եւ կենսաթոշակներին, որոնք կազմել են 152.5 մլրդ դրամ կամ իննամսյա ծրագրով նախատեսվածի 96%-ը: Մասնավորապես` 115.3 մլրդ դրամ է տրամադրվել կենսաթոշակների, 37.2 մլրդ դրամ` նպաստների վճարմանը: 2008 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսների ընթացքում ՀՀ պետական բյուջեի ոչ ֆինանսական ակտիվների հետ գործառնությունները կազմել են 77.6 մլրդ դրամ կամ իննամսյա ծրագրի 74.2%-ը:

Մասնավորապես, 89.7 մլրդ դրամ են կազմել ոչ ֆինանսական ակտիվների գծով ծախսերը` ապահովելով ծրագրի 73.2% կատարողական և 12.1 մլրդ դրամ` ոչ ֆինանսական ակտիվների օտարումից մուտքերը, որոնց ծրագիրը կատարվել է 67.4%-ով: 2007 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսների համեմատ ոչ ֆինանսական ակտիվների օտարումից մուտքերը նվազել են 11.4%-ով: 2008 թվականի հունվար-սեպտեմբեր ժամանակահատվածում ՀՀ պետական բյուջեն (առանց արտաքին աղբյուրներից ֆինանսավորվող վարկային ծրագրերի գծով միջոցների ներհոսքի) կատարվել է ավելի քան 10.3 մլրդ դրամ հավելուրդով` նախատեսված 49.5 մլրդ դրամ պակասուրդի դիմաց: Ընդ որում, ֆինանսավորման ներքին աղբյուրները կազմել են 7.8 մլրդ դրամ` նախատեսված 68.1 մլրդ դրամի եւ նախորդ տարվա-10.2 մլրդ դրամի դիմաց: Նույն ժամանակահատվածում արտաքին աղբյուրների գծով արձանագրվել է հավելուրդ 18.2 մլրդ դրամի չափով` նախատեսված 18.7 մլրդ դրամի և նախորդ տարվա 9.8 մլրդ դրամի դիմաց: Պակասուրդի ֆինանսավորման ներքին աղբյուրներում ավելի քան 16.4 մլրդ դրամ են կազմել փոխառու միջոցներից (արժեթղթերից) զուտ մուտքերը, որոնց ծրագրի կատարողականը կազմել է 73.9%:

Հաշվետու ժամանակահատվածում 8.6 մլրդ դրամ հավելուրդ է արձանագրվել ֆինանսական ակտիվներից զուտ մուտքերի գծով` նախատեսված 45.9 մլրդ դրամ ֆինանսավորման փոխարեն, որը պայմանավորված է բաժնետոմսերի եւ կապիտալում այլ մասնակցության իրացումից նախատեսված միջոցները եւ բյուջեի տարեսկզբի ու ժամանակավոր ազատ միջոցները չօգտագործելու հանգամանքով: Ֆինանսական ակտիվների գծով 97.1 մլն դրամի վարկեր են տրամադրվել բռնադատված քաղաքացիներին` անհատական բնակարանային շինարարություն իրականացնելու նպատակով: 273.9 մլն դրամ մուտքագրվել է նախկինում տրամադրված վարկերի վերադարձից: Հաշվետու ժամանակահատվածում ավելի քան 8.7 մլրդ դրամով ավելացել են ազատ բյուջետային միջոցները` նախատեսված 32.8 մլրդ դրամ օգտագործման փոխարեն:

Հունվար-սեպտեմբեր ամիսների ընթացքում պակասուրդի ֆինանսավորման նպատակով Աղքատության հաղթահարման աջակցության չորրորդ վարկային ծրագրի շրջանակներում Համաշխարհային բանկի կողմից տրամադրվել է 6.4 մլրդ դրամ: Արտաքին պարտավորությունների մարմանը հաշվետու ժամանակահատվածում ուղղվել է շուրջ 4.4 մլրդ դրամ, որից 3.7 մլրդ դրամ հատկացվել է Համաշխարհային բանկի աջակցությամբ իրականացվող ծրագրերի գծով պարտքի մարմանը, 561.8 մլն դրամ` ԱՄՆ ապրանքային վարկերի մարմանը, 132.5 մլն դրամ` Գյուղատնտեսության զարգացման միջազգային հիմնադրամի աջակցությամբ իրականացվող ծրագրերի գծով պարտքի մարմանը եւ 28.9 մլն դրամ` Ֆրանսիայի նկատմամբ ԱԷԿ-ի վառելիքի չոր պահպանման ծրագրի գծով պարտքի մարմանը:

2008 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսներին ՀՀ պետական բյուջեից 20.2 մլրդ դրամ միջպետական վարկ է տրամադրվել ԼՂՀ-ին, որը 32.4%-ով գերազանցել է նախորդ տարվա նույն ցուցանիշը: Ֆինանսավորման արտաքին աղբյուրներում Վրաստանի կողմից միջպետական վարկի գծով հաշվետու ժամանակահատվածում նախատեսված 28.8 մլն դրամ վճարումն ամբողջությամբ կատարվել է:

Հանքարդյունահանման լիցենզառուների եւ հանքարդյունահանման հատուկ լիցենզառուների կողմից վճարվող ռոյալթին եւ կոնցեսիոն վճարները, որոնք 2007 թվականին հաշվառվում էին որպես ոչ հարկային եկամուտներ, 2008 թվականին ներառվել են հարկային եկամուտներում, ուստի 2007 եւ 2008 թվականների ցուցանիշների համադրելիության նպատակով 2007 թվականի ցուցանիշներում նույնպես կատարվել են համապատասխան փոփոխություններ:

AMP
18/10/2024
դրամ
Դոլար (USD)
387.25
-0.22
Եվրո (EUR)
419.97
-0.98
Ռուբլի (RUR)
4.02
+0.02
Լարի (GEL)
142.84
+0.11
33477.19
+150.40
Արծաթ
396.05
-0.03