Տնտեսական

USD BUY - 361.00+0.00 USD SELL - 363.00-0.50
EUR BUY - 408.00+0.00 EUR SELL - 410.00+0.00
OIL:  BRENT - 102.61+0.55 WTI - 91.11-1.50
COMEX:  GOLD - 4133.70-0.30 SILVER - 59.98-1.23
COMEX:  PLATINUM - 1700.00-2.65
LME:  ALUMINIUM - 3100.50-3.53 COPPER - 14258.50-1.25
LME:  NICKEL - 15626.00-2.08 TIN - 54013.00-0.34
LME:  LEAD - 1851.50-2.45 ZINC - 3710.50-4.12
FOREX:  USD/JPY - 157.83-0.06 EUR/GBP - 1.125+0.00
FOREX:  EUR/USD - 1.125+0.00 GBP/USD - 1.3241+0.27
STOCKS RUS:  RTSI - 860.25-0.38
STOCKS US: DOW JONES - 51176.96+0.49 NASDAQ - 27190.86+1.19
STOCKS US: S&P 500 - 7722.72+0.73
STOCKS JAPAN:  NIKKEI - 68309.46-0.94 TOPIX - 4091.00-0.99
STOCKS CHINA:  HANG SENG - 23972.29-2.60 SSEC - 3842.19+0.00
STOCKS EUR:  FTSE100 - 10461.95+0.32 CAC40 - 7897.19+0.79
STOCKS EUR:  DAX - 25231.20+1.17
02/10/2026  CBA:  USD - 362.55-0.27 GBP - 478.82-0.94
02/10/2026  CBA:  EURO - 407.29-2.41
02/10/2026  CBA:  GOLD - 48393-323 SILVER - 710.1+1.69
29/10/2008 15:25
Կիսվել

ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՈՒՄՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ – ՍՏԵՂԾՎԵԼ Է ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի նախագահի հրամանով համակարգում ստեղծվում է հարկային և մաքսային վարչարարության կատարելագործման հասարակական խորհրդակցության մարմին, այլ կերպ ասած` Հասարակական խորհուրդ

Այդպիսով, կոմիտեի ղեկավարությունը նպատակ ունի նորաստեղծ խորհրդի միջոցով կատարելագործել մաքսային ու հարկային համակարգերի և տնտեսվարող սուբյեկտների միջև համագործակցությունը: Հասարակական խորհուրդը ստեղծվում է` հաշվի առնելով նաև հարկային ու մաքսային գործունեության հետ առնչվող հասարակական կազմակերպությունների մոտեցումներն ու առաջարկները:

Հասարակական խորհրդի հիմնական խնդիրներն են`
• կոմիտեի լիազորությունների շրջանակներում հարկային և մաքսային վարչարարության բարելավմանն ուղղված առաջարկների մշակումը,
• ՀՀ հասարակական կազմակերպությունների ներգրավումը Կոմիտեի գործունեության հիմնական ուղիների բարեփոխումների մշակմանը,
• կոմիտեի գործառույթների իրականացման աջակցությանն ուղղված քաղաքացիական նախաձեռնությունների քննարկումները,
• կոմիտեի մասնագետների և գիտնականների, փորձագետների, մասնագետների, պետական մարմինների ներկայացուցիչների միջև կարծիքների փոխանակման կազմակերպումը,
• հարկային և մաքսային վարչարարության մասին իրազեկման ընդլայնումը,
• խորհրդատվական բնույթի որոշումներ կայացնելը:

Հարկային ու մաքսային հարաբերություններին վերաբերող և բազմաբնույթ այլ խնդիրների քննարկման, առաջարկների մշակման նպատակով Հասարակական խորհուրդը կարող է ստեղծել աշխատանքային խումբ` Կոմիտեի աշխատակիցների և անկախ փորձագետների  մասնակցությամբ: Հաստատվել է Հասարակական խորհրդի անդամների կազմը, որը կարող է փոփոխվել Կոմիտեի նախագահի հանձնարարությամբ:

Հասարակական խորհրդի կազմը

1. Գ. Խաչատրյան – ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի նախագահ
2. Ա.Շահնազարյան – ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողով
3. Մ.Սարգսյան – ՀՀ առևտրաարդյունաբերական պալատ
4. Ա.Ղազարյան – «Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միություն» ՀԿ
5. Ց.Գևորգյան – «Հայաստանի վաճառականներ» ՀԿ
6. Ն.Մանուկովա – «Հայկական գործարարություն» փոքր և միջին գործարարության միություն» ՀԿ
7.  Մ.Պետրոսյան – Հայաստանի հաշվապահների և աուդիտորների ասոցիացիա
8. Գ.Պողոսյան – Փոքր և միջին բիզնեսի հիմնադրամ
9. Վ.Սողոմոնյան – «Ֆերմերների ազգային միություն»
10. Գ.Նուշիկյան – «Նուշիկյան ասոցիացիա»
11. Գ.Ղազարյան – «Երևանի կոնյակի գործարան» ՓԲԸ
12. Գ.Բաղդասարյան – «Բի և Ջի ֆուդ» ՍՊԸ
13. Վ.Խաչատրյան – «Արայ» ՍՊԸ
14. Ն.Խաչատրյան – «Իմեքս Գրուպ» ՍՊԸ
15. Ա.Եղոյան – «Սպառողների իրավունքների պաշտպանություն» ՀԿ

AMP
02/10/2026
դրամ
Դոլար (USD)
362.55
-0.27
Եվրո (EUR)
407.29
-2.41
Ռուբլի (RUR)
4.3363
-0.012
Լարի (GEL)
139.25
-0.11
48393
-323
Արծաթ
710.1
+1.69