
SAAB. ՍՆԱՆԿԱՑՈՒՄՆ «ԱՆԽՈՒՍԱՓԵԼԻ» Է
Պաշտոնական հայտարարության համաձայն` դատարանը մերժել է շվեդական Saab ավտոարտադրող ընկերության հայցը: Ընկերություն հայց էր ներկայացրել դատարան` կերդիտորական պարտքերի ներման ակնկալիքով: Փորձագետների կարծիքով` ընկերության սնանկացումն անխուսափելի է:
Հիշեցնենք, որ շվեդական ավտոարտադրող Saab ընկերությունը դեռևս ամիսներ առաջ հայտարարել էր, որ միջոցներ չունի իր աշխատակիցներին աշխատավաձեր վճարելու համար: Ավելի ուշ ընկերությունը հայտարարել էր, որ չի կարող վճարել նաև կերդիտորական պարտքերը:
Կրեդիտորական պարտքերի ներման դեպքում ընկերությունը հնարավորություն կունենար կարճաժամկետ հեռանկարում հասնել ֆինանասկան կայունության: