Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50-0.50
EUR BUY - 401.00-0.50 EUR SELL - 406.00-1.00
OIL:  BRENT - 117.38+3.22 WTI - 103.27+3.18
COMEX:  GOLD - 3991.10-1.28 SILVER - 53.71-1.92
COMEX:  PLATINUM - 1562.40-0.47
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 156.82-0.05 EUR/GBP - 1.1202-0.11
FOREX:  EUR/USD - 1.1202-0.11 GBP/USD - 1.3372-0.17
STOCKS RUS:  RTSI - 965.88+2.05
STOCKS US: DOW JONES - 52215.16-1.23 NASDAQ - 25955.34-0.21
STOCKS US: S&P 500 - 7623.68-0.52
STOCKS JAPAN:  NIKKEI - 62693.16-0.34 TOPIX - 3965.81-0.79
STOCKS CHINA:  HANG SENG - 23093.37+0.69 SSEC - 3690.48+0.89
STOCKS EUR:  FTSE100 - 10690.36-0.32 CAC40 - 7782.82-0.36
STOCKS EUR:  DAX - 25181.65-0.75
23/10/2026  CBA:  USD - 361.14-0.19 GBP - 482.99-0.36
23/10/2026  CBA:  EURO - 404.33-0.9
23/10/2026  CBA:  GOLD - 47004-944 SILVER - 648.3-20.2
Սեպտեմբերի 22-24-ը Միլանում առաջին անգամ անցկացվեց «Տեքստիլ Ալյանս Հայաստան-Իտալիա» գործարար համաժողովը
26/09/2022 20:45
Կիսվել

Սեպտեմբերի 22-24-ը Միլանում առաջին անգամ անցկացվեց «Տեքստիլ Ալյանս Հայաստան-Իտալիա» գործարար համաժողովը

Հայաստանի Հանրապետության համար 2022 թվականը կարևոր տարելից է, քանի որ երեսուն տարի առաջ հաստատվեցին դիվանագիտական հարաբերություններ Հայաստանի և եվրոպական մի շարք երկրների, այդ թվում՝ Իտալիայի միջև:

Վերջին երեսուն տարիների ընթացքում հայ-իտալական հարաբերությունները դրսևորվել են ոչ միայն դիվանագիտական և պաշտոնական հարթակներում, այն նաև մշակույթում, գրականության և, իհարկե, ձեռներեցության ոլորտներում:

Մասնավորապես մեծ հաջողություններ են գրանցվել տեքստիլի և հագուստի արտադրության ոլորտում հայ-իտալական համագործակցությունների ստեղծման և հետագա զարգացման շրջանակներում, ինչի մասին են վկայում մի շարք կայուն համագործակցություններ:

Հաշվի առնելով երկու երկրների միջև ձևավորված հարաբերություններն ու տեքստիլ ոլորտում հայ-իտալական փոխգործակցության զարգացման հնարավորությունները՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարության   նախաձեռնությամբ և ֆինանսական աջակցությամբ ընթացիկ տարվա սեպտեմբերի 22-24-ը առաջին անգամ անց է կացվել «Տեքստիլ Ալյանս Հայաստան-Իտալիա» գործարար համաժողովը և նորաձևության ցուցադրությունը:

Միջոցառման անցկացման համար ընտրված ժամկետը պատահական չէր, քանի որ նույն օրերին Միլանում անց էր կացվում համաշխարհային նորաձևության ամենակարևոր միջոցառումներից մեկը` Միլանի նորաձևության շաբաթը:

Եռօրյա միջոցառման անցկացման վայրը Միլանի պատմական Վիսկոնտիի պալատն էր: Միջոցառման ընթացքում տեքստիլի և նորաձևության ոլորտի հայ ներկայացուցիչները հնարավորություն ունեցան ներկայացնել իրենց արտադրանքը, կկազմակերպվեցին հանդիպումներ տեղական ընկերությունների, ինչպես նաև պոտենցիալ գործընկեր հանդիսացող մի շարք այլ կոմերցիոն կազմակերպությունների հետ:

Համաժողովին մասնակցեցին շուրջ 15 գործարարներ, ովքեր մեծապես հետաքրքրված էին ծանոթանալ տեքստիլի և հագուստի արտադրության ոլորտում իտալական լավագույն փորձին:

Հայկական տեքստիլ ոլորտի արտադրական հնարավորությունները, շուկան և արտադրանքը ներկայացնելուց բացի, հայ գործարարները հնարավորություն ունեցան նաև այցերի շրջանակներում ծանոթանալ Իտալիայի արտադրական հնարավորություններին:

Համաժողովի բացմանը` սեպտեմբերի 22-ին, Միլանի Վիսկոնտիի պալատում, ողջույնի խոսքով հանդես եկան Իտալիայի Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Ծովինար Համբարձումյանը և ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Ռաֆայել Գևորգյանը, ով իր խոսքում անդրադարձավ ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ ադրբեջանական ռազմական ագրեսիային և դրա շուրջ միջազգային հարթակներում իրազեկման կարևորությանը: Փոխնախարարը  շեշտադրեց  երկրի անգնահատելի ներուժը թեթև արդյունաբերության և ստեղծարար ոլորտներում:

«Էնթերփրայզ Արմենիայի» ներդրումների խթանման և արտաքին կապերի մենեջեր Աննա Հայրոյանը հանդես եկավ Հայաստանի ներդրումային շնորհանդեսով՝ իտալացի և հայ գործարարներին ներկայացնելով Հայաստանի Հանրապետությունում տեքստիլի ոլորտի ներդրումային հնարավորությունները, երկրի ներդրումային դաշտը, Իտալիա-Հայաստան առևտրաշրջանառության դինամիկան և միտումները:

Ելույթով հանդես եկավ նաև Իտալիայի նորաձևության ազգային պալատի պատվավոր նախագահ Մարիո Բոզելլին:

Միջոցառման երկրորդ օրը` սեպտեմբերի 23-ին, կազմակերպվեց դիզայների հավաքածուների նորաձևության ցուցադրություն, որին ներկայացված էին 8 դիզայներների (Sončess, Faina, RUZANĒ, Ariga Torosian, Nelly Serobyan, LOOM Weaving, Vahan Khachatryan, Kivera Naynomis) նոր հավաքածուները:  Ցուցադրությունից առաջ հայ դիզայներները ներկայացրել են տեսաուղերձ, որում խոսվում էր Ադրբեջանի գործողությունների, սպանված հայ կին զինծառայողի խոշտանգումների մասին: Այնուհետև հայ դիզայներները քայլել են շապիկներով, որոնց վրա գրված էր #StandwithArmenia (Կանգնե՛ք Հայաստանի կողքին): Շապիկների թեմատիկ նկարների հեղինակն արցախցի նկարչուհի Լիանան է: Նորաձևության ցուցադրությունը լայն արձագանք ստացավ տեղական և միջազգային մամուլում (այդ թվում Harper’s Bazaar, Marie Claire, Elle, Fashion Week Online,The Spin-Off և այլ պարբերականներում):

Նույն օրը կազմակերպվեցին գործարար այցեր իտալական տեքստիլ գործարաններ՝ տեխնոլոգիական և մասնագիտական հնարավորություններին ծանոթանալու և հումքի գործարաններ, մասնավորապես՝ կտորի, թելի, ֆուրնիտուրայի ֆաբրիկաներ: Մասնակիցները հնարավորություն ունեցան նաև այցելել Միլանում անցկացվող հագուստի ամենամյա WHITE ցուցահանդեսին:

23/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.14
-0.19
Եվրո (EUR)
404.33
-0.9
Ռուբլի (RUR)
4.4868
+0.0332
Լարի (GEL)
139.11
-0.03
47004
-944
Արծաթ
648.3
-20.2