Տնտեսական

USD BUY - 364.00+0.00 USD SELL - 366.00+0.00
EUR BUY - 411.50-0.50 EUR SELL - 416.50-2.50
OIL:  BRENT - 98.70-1.96 WTI - 89.31-2.86
COMEX:  GOLD - 4067.60+0.52 SILVER - 58.66+1.49
COMEX:  PLATINUM - 1604.10+0.76
LME:  ALUMINIUM - 3192.50+1.33 COPPER - 13808.00+2.09
LME:  NICKEL - 17234.00+1.61 TIN - 53922.00+1.30
LME:  LEAD - 1896.50+0.72 ZINC - 3591.50+1.87
FOREX:  USD/JPY - 163.84+0.03 EUR/GBP - 1.1367-0.10
FOREX:  EUR/USD - 1.1367-0.10 GBP/USD - 1.3319+0.05
STOCKS RUS:  RTSI - 874.26+1.44
STOCKS US: DOW JONES - 51947.25+0.46 NASDAQ - 24975.82-0.64
STOCKS US: S&P 500 - 7411.98+0.05
STOCKS JAPAN:  NIKKEI - 64611.15-2.73 TOPIX - 4011.31-1.05
STOCKS CHINA:  HANG SENG - 24963.23-0.98 SSEC - 3814.20-1.61
STOCKS EUR:  FTSE100 - 10736.23+0.91 CAC40 - 8372.28+0.88
STOCKS EUR:  DAX - 25099.00+1.36
24/07/2026  CBA:  USD - 365.87-0.08 GBP - 487.41-1.72
24/07/2026  CBA:  EURO - 416.43-0.86
24/07/2026  CBA:  GOLD - 47580-1307 SILVER - 690.02-8.15
8,3 մլն. շվեյցարական ֆրանկ՝ Հայաստանում գյուղատնտեսության ոլորտում մասնագիտական​​կրթության համար
28/09/2022 21:32
Կիսվել

8,3 մլն. շվեյցարական ֆրանկ՝ Հայաստանում գյուղատնտեսության ոլորտում մասնագիտական​​կրթության համար

Շվեյցարական Համագործակցության Գրասենյակը Հայաստանում 2022 թվականի սեպտեմբերի 27-ին կազմակերպեց «Գյուղատնտեսության ոլորտում մասնագիտական​​կրթության և ուսուցման արդիականացում 2022-2025 թթ.՝ ՄԱՎԵՏԱ» երկարաժամկետ զարգացման նախագծի մեկնարկի միջոցառումը։

Շվեյցարիան, Ավստրիայի և Գերմանիայի հետ համատեղ, մեկնարկեց ՄԱՎԵՏԱ նախածի հիմնական փուլը, որպեսզի աջակցի Հայաստանի կառավարությանը գյուղա-տնտեսության ոլորտում մասնագիտական​​կրթության համակարգի բարեփոխումներին: Միջամտության նպատակն է բարելավել գյուղատնտեսության և հարակից ոլորտների մասնագետների և շրջանավարտների գիտելիքներն ու հմտությունները: Այսպիսով, նախագիծը կնպաստի Հայաստանի գյուղական վայրերում կայուն, միջավայրի համար բարենպաստ, ներառական աճին, եկամուտների ավելացմանը և (ինքնա)զբաղվածության բարձրացմանը:

Գործնականում, նախագիծը նպատակ ունի այնպես կազմակերպել երիտասարդների ուսուցումը, որ նրանց գիտելիքները, որպես վարձու մասնագետներ կամ ինքնազբաղվածներ, օգտակար լինեն իրենց հետագա մասնագիտական​​կարիերայի համար: Գործնական ուսուցումն ընկերություններում և ֆերմերային տնտեսություններում պետք է համակցվի քոլեջներում սովորած ժամանակակից առաջավոր գիտելիքների հետ: Ընտրված մասնագիտությունները ներառում են անասնաբուժությունը, կաթի և կաթնամթերքի տեխնոլոգիան, ֆերմերային գործը, գյուղատնտեսական մեքենաները, կաթնաֆերմայի կառավարումը, պտղատու այգիների այգեգործությունը / ընկույզի և մրգերի մշակումը։

Ավելին, Նախագիծը կաշխատի դուալ կրթության այս մոտեցումը քաղաքական և ինստիտուցիոնալ մակարդակում ամրացնելու ուղղությամբ. քաղաքականությունները պետք է դառնան ավելի համահունչ, կրթական հաստատություններն` ավելի արդյունավետ, իսկ պետական​​և մասնավոր հատվածի միջև պետք է ձևավորվի արդյունավետ համագործակցություն: Տեղում Նախագիծը կաշխատի Գորիսի պետական գյուղատնտե-սական քոլեջի, ՀԱԱՀ-ի Սիսիանի քոլեջի (Սյունիք), Ստեփանավանի պետական գյուղատըն-տեսական քոլեջի (Լոռի), Բերդի պետական բազմաֆունկցիոնալ քոլեջի (Տավուշ), Էջմիածնի արհեստագործական պետական դպրոցի (Արմավիր) և ՀԱԱՀ-ի Երևանի քոլեջի հետ։

Նախագիծը մեկնարկել է 2021 թվականի դեկտեմբերի 3-ին՝ նախապատրաստական փուլով, որը հաջողությամբ ամփոփվել է 2022 թվականի օգոստոսին: Այնուհետև մեկնարկել է իրականացման 1-ին հիմնական փուլը, որը կտևի մինչև 2025 թվականի օգոստոսը՝ 8,3 մլն շվեյցարական ֆրանկ ընդհանուր բյուջեով: Ինչ վերաբերում է Ավստրիայի հետ համագործակցությանը, որոշ տեխնիկական հարցեր պետք է լուծվեն։ Արդեն սկզբունքորեն հաստատվել է նաև 2-րդ հիմնական փուլը՝ 2026-2030 թվականների համար։

MAVETA նախագիծը ֆինանսավորվում է միջազգային և տեղական կազմակերպու-թյունների լայն կոալիցիայի կողմից՝ Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության (SDC) գլխավորությամբ, ներառյալ Ավստրիական զարգացման գործակալությունը (ADA), Գերմանիայի տնտեսական համագործակցության և զարգացման նախարարությունը (BMZ), Հայաստանի կառավարությունը, Շվեյցարիայի եկեղեցու օգնություն (HEKS/EPER) ՀԿ-ն, Իզմիրլյան հիմնադրամը, Ռազմավարական զարգացման գործակալություն (ՌԶԳ) ՀԿ-ն և «Վանանդ Ագրո» ՓԲԸ-ն:

Նախագիծն իրականացնող գործընկերներն են Գերմանական զարգացման գործակալությունը (GIZ) և Շվեյցարիայի եկեղեցու օգնություն (HEKS/EPER) ՀԿ-ն՝ ՌԶԳ-ի և Բեռնի Կիրառական գիտությունների համալսարանի (HAFL) գյուղատնտեսական, անտառային և պարենային գիտությունների դպրոցի ներգրավմամբ:

24/07/2026
դրամ
Դոլար (USD)
365.87
-0.08
Եվրո (EUR)
416.43
-0.86
Ռուբլի (RUR)
4.6763
+0.0228
Լարի (GEL)
139.27
-0.04
47580
-1307
Արծաթ
690.02
-8.15