ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ – ԴՐԱՄԱՐԿՂԱՅԻՆ ԿՏՐՈՆՆԵՐՈՎ ԱՄՍԵԿԱՆ ԿԽԱՂԱՐԿՎԻ 115 ՄԻԼԻՈՆ ԴՐԱՄ
Կառավարությունը հաստատել է հարկային վարչարարությանն օժանդակության նպատակով վիճակահանության անցկացման եւ պարգեւավճարների տրամադրման կարգը, ինչպես նաեւ հարկային վարչարարության օժանդակության նպատակով վիճակահանություն անցկացնող հանձնաժողովի կազմը: Որոշումն ընդունվել է ՀՀ-ում հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման նկատմամբ հանրային հսկողության մեխանիզմների ներդրման, ՀՀ տարածքում ապրանքներ ձեռք բերող կամ ծառայություններ ստացող ֆիզիկական անձանց կողմից հարկային վարչարարության օժանդակությունն ապահովելու նպատակով:
Պետական Եկամուտների Կոմիտեի ղեկավարի խոսքերով սույն միջոցառումը կօգնի տարեկան կտրվածքով բյուջե վերադարձնել մոտ 5 միլիարդ դրամ: Հիշեցնենք, որ վերոնշյալ մեթոդը կիրառվուլ է աշխարհի մի շարք երկրներում և տվել է բավականլավ արդյունքներ: