Տնտեսական

USD BUY - 366.50+0.00 USD SELL - 369.00+0.00
EUR BUY - 415.00-2.00 EUR SELL - 422.00-3.00
OIL:  BRENT - 76.29-1.60 WTI - 72.42-1.63
COMEX:  GOLD - 4064.70-2.80 SILVER - 62.02-5.36
COMEX:  PLATINUM - 1636.30-0.33
LME:  ALUMINIUM - 3232.50-4.83 COPPER - 13371.00-1.65
LME:  NICKEL - 17172.00-2.32 TIN - 51154.00-4.01
LME:  LEAD - 1934.00-1.02 ZINC - 3492.00-1.81
FOREX:  USD/JPY - 161.55+0.00 EUR/GBP - 1.1365-0.50
FOREX:  EUR/USD - 1.1365-0.50 GBP/USD - 1.3195-0.33
STOCKS RUS:  RTSI - 986.16-0.39
STOCKS US: DOW JONES - 51666.84-0.09 NASDAQ - 25587.04-2.21
STOCKS US: S&P 500 - 7365.46-1.44
STOCKS JAPAN:  NIKKEI - 69174.97-0.88 TOPIX - 3963.76-0.67
STOCKS CHINA:  HANG SENG - 23412.18+0.33 SSEC - 4110.81+0.11
STOCKS EUR:  FTSE100 - 10428.85-0.09 CAC40 - 8340.71-0.71
STOCKS EUR:  DAX - 24893.58-0.98
24/06/2026  CBA:  USD - 367.93-0.15 GBP - 484.05-2.63
24/06/2026  CBA:  EURO - 417.23-2.42
24/06/2026  CBA:  GOLD - 48920-747 SILVER - 735.66-49.53
ՆՈՐ ՔԱՈՍ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԲՈՐՍԱՆԵՐՈՒՄ
23/09/2011 12:48
Կիսվել

ՆՈՐ ՔԱՈՍ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԲՈՐՍԱՆԵՐՈՒՄ

Միջազգային առևտրային բորսաներում վերջին օրերին ստեղծված իրավիճակը կարելի է բնութագրել որպես քաոսային. ֆոնդային շուկաներում տեղի է ունենում կապիտալի ակտիվ արտահոսք: Աշխարհի առաջատար ֆոնդային բորսաների առաջատար ինդեքսները մեկ առևտրային շրջանի արդյունքներով գրանցում են անկում` 3-5%-ի սահմաններում: Ստեղծված իրադրությունում շահեկան դիրքերը է «գրավել» միայն ԱՄՆ դոլարը, որն արժևորվում է համաշխարհային արժույթների նկատմամբ:

Փորձագետների մի մասը պնդում են, որ ստեղծված իրավիճակը կանխատեսելի էր, քանի որ շաբաթներ շարունակ նկատվում էր մի շարք տնտեսական ցուցանիշիների շարունակական անկում, որին նպաստում էին ԱՄՆ-ի և Եվրոպայի տնտեսական անկայությունը, հունական դեֆոլտի «վտանգը» և Եվրագոտու պարտքային ճգնաժամը: 

Ստեղծված իրավիճակն առավել արագ սկսեց սրվել մի շարք այլ հանգամանքերի արդյունքում, որին նպաստեց նախ` Moody’s վարկանիշային գործակալության կողմից երեք առաջատար բանկերի` Citigroup-ի, Bank of America-ի и Wells Fargo-ի վարկանիշերի իջեցումը: Այնուհետև, ԱՄՆ Դաշնային պահուստային համակարգը հասցրեց «հերթական» հարվածը` զգուշացնելով տնտեսական աճի տեմպերի կրճատման ռիսկերի մասին: Արդյունքում, նկատվում է որպես ակտիվ բաժնետոմսերի, նավթի և ոսկու ռիսկայության աստիճանի բարձրացում, ինչն ուղեկցվում է ԱՄՆ դոլարի արժեվորմամբ: Սա բացատրվում է նրանով, որ այս պարագայում ներդրողներն առավել բարձր են գնահատել ԱՄՆ դոլարի իրացվելության մակարդակը:

Փորձագետների մի մասը գտնում է, որ ստեղծված իրավիճակը կարող է դառնալ «նոր» ճգնաժամի առաջացման սկիզբ, իսկ մյուս մասը` բացառում է ճգնաժամը և կանխատեսում ցուցանիշների կայունացում:

24/06/2026
դրամ
Դոլար (USD)
367.93
-0.15
Եվրո (EUR)
417.23
-2.42
Ռուբլի (RUR)
4.9162
-0.0152
Լարի (GEL)
139.03
+0
48920
-747
Արծաթ
735.66
-49.53