27/09/2011 17:16
ԱԴՐԲԵՋԱՆԻ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ԾԱՎԱԼԻ ԱՎԵԼԻ ՔԱՆ 90%-Ը ԲԱԺԻՆ Է ԸՆԿՈՒՄ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՏՎԱԾԻՆ
2011 թվականի հունվար-օգոստոս ամիսներին Ադրբեջանն առևտրային հարաբերություններ է ունեցել 146 երկրների հետ` իրականացնելով 23.6 մլրդ դոլար ընդհանուր ծավալով արտահանման-ներմուծման գործառնություններ: Ինչպես նշվում է Ադրբեջանի Պետական մաքսային կոմիտեի կողմից հրապարակված տվյալներում` ներկայացված ցուցանիշը նախորդ տարվա համեմատությամբ գրանցել է շուրջ 31% աճ:
Ըստ վիճակագրական տվյալների` հաշվետու ամիսների արդյունքներով Ադրբեջանն արտահանել է 1751 անուն-ապրանք` 17.7 մլրդ դոլար ընդհանուր արժողությամբ, ներմուծել` 5657 անուն-ապրանք` 5.8 մլրդ դոլար ընդհանուր արժողությամբ: Արդյունքում, առևտրային հաշվեկշռի դրական մնացորդը կազմել է 11.9 մլրդ դոլար:
Նշենք նաև, որ ընթացիկ տարվա առաջին ութ ամիսների արդյունքներով այս երկրի արտահանման ընդհանուր ծավալում պետական հատվածին բաժինը կազմել է 17 մլրդ դոլար, իսկ ներմուծման ծավալում` 2.09 մլրդ դոլար:
23/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.14
-0.19
Եվրո (EUR)
404.33
-0.9
Ռուբլի (RUR)
4.4868
+0.0332
Լարի (GEL)
139.11
-0.03
Արծաթ
648.3
-20.2
10:50 24/10/26
10:30 24/10/26
18:37 23/10/26
