Տնտեսական

USD BUY - 362.50+0.00 USD SELL - 364.50-0.50
EUR BUY - 421.00+0.00 EUR SELL - 423.50-1.00
OIL:  BRENT - 95.45+4.67 WTI - 90.70+4.63
COMEX:  GOLD - 4292.20-3.13 SILVER - 63.36-4.54
COMEX:  PLATINUM - 1732.00-4.17
LME:  ALUMINIUM - 3220.50+1.15 COPPER - 13986.50+1.42
LME:  NICKEL - 16751.00-2.89 TIN - 54819.00-0.81
LME:  LEAD - 1887.00+0.51 ZINC - 3693.00+1.37
FOREX:  USD/JPY - 160.2+0.26 EUR/GBP - 1.1577-0.25
FOREX:  EUR/USD - 1.1577-0.25 GBP/USD - 1.3501-0.30
STOCKS RUS:  RTSI - 794.27-0.05
STOCKS US: DOW JONES - 52766.88-0.79 NASDAQ - 26099.77-1.03
STOCKS US: S&P 500 - 7631.47-0.71
STOCKS JAPAN:  NIKKEI - 64325.64-2.85 TOPIX - 4081.60-2.40
STOCKS CHINA:  HANG SENG - 25311.21-0.07 SSEC - 3941.39-0.97
STOCKS EUR:  FTSE100 - 10789.28-0.32 CAC40 - 8301.85-0.39
STOCKS EUR:  DAX - 25970.11-1.10
02/09/2026  CBA:  USD - 364.14-0.12 GBP - 491.01-1.91
02/09/2026  CBA:  EURO - 421.38-0.8
02/09/2026  CBA:  GOLD - 50964-2471 SILVER - 758.23-64.6
30/10/2008 17:30
Կիսվել

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ – ՀԱՍՏԱՏՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ԿԱՅՈՒՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԾՐԱԳԻՐԸ

Այսօր ՀՀ կառավարությունը հաստատել է Կայուն զարգացման ծրագիրը (ԿԶԾ): Նշվել է, որ Աղքատության հաղթահարման ռազմավարական ծրագրի (ԱՀՌԾ) վերանայված այդ փաստաթուղթը ԱՀՌԾ-ի համակարգող խորհրդի կողմից քննարկվել եւ հավանության է արժանացել 2008թ. սեպտեմբերի 10-ի նիստում` վերանվանվելով «Կայուն զարգացման ծրագիր»: Հաշվի է առնվել, որ այն բովանդակությամբ եւ կառուցվածքով որոշակիորեն տարբերվում է նախորդից, ունի ավելի լայն ընդգրկում եւ, ըստ էության, երկրի սոցիալ-տնտեսական զարգացման ծրագիր է: Ընդգծվել է, որ ծրագրի վերանայումը ենթադրում է որոշակի փոփոխությունների եւ ճշգրտումների կատարում նաեւ ծրագրի մասնակցային կառավարման ինստիտուտներում ու կառուցվածքներում: Այդուհանդերձ, այդ համակարգը հիմնականում առաջնորդվելու է ԱՀՌԾ-ի իրականացման մասնակցային կառավարման համակարգի գործառնական սկզբունքներով` հիմքում ունենալով սոցիալական գործընկերության գաղափարախոսությունը: Կայուն զարգացման ծրագիրը ներառում է Աղքատության հաղթահարման ռազմավարական ծրագրի (ԱՀՌԾ) իրականացման հիմնական արդյունքները եւ ռազմավարական ծրագրի վերանայման անհրաժեշտությունը, աղքատության եւ անհավասարության պատկերը Հայաստանում եւ ԱՀՌԾ-ի նպատակադրումները, նյութական աղքատության կրճատման ԿԶԾ-ի նպատակները, տնտեսական զարգացման ռազմավարությունը, տարածքային զարգացումը, հանրային կառավարման եւ դատաիրավական համակարգի, պետական կառավարման համակարգի բարեփոխումները, սոցիալական աջակցության համակարգը, մասնակցային գործընթացը, ծրագրի մոնիտորինգը եւ այլն:

Անդրադառնալով ԿԶԾ-ի հիմնական նպատակներին եւ ռազմավարական գերակայություններին, նշվել է, որ չնայած ԱՀՌԾ-ի հաջող իրականացման արդյունքում էականորեն կրճատվել է աղքատության մակարդակը, իսկ ծայրահեղ աղքատությունը կարելի է համարել հիմնականում հաղթահարված, աղքատությունը դեռեւս լուրջ սոցիալական հիմնահարց է, որն ի վիճակի է վտանգել երկրի սոցիալական կայունությունը եւ երկարաժամկետ հեռանկարում տնտեսական զարգացման արգելք հանդիսանալ: Այդ պատճառով, բնակչության բարեկեցության աճը եւ աղքատության հաղթահարումը, ներառյալ ծայրահեղ աղքատության վերացումը, կշարունակի մնալ Կայուն զարգացման ծրագրի հիմնական նպատակներից մեկը: Ծրագրի առանցքային նպատակների թվում են նաեւ մարդկային աղքատության հաղթահարումն ու մարդկային զարգացման ապահովումը, տնտեսական զարգացման ներկայիս անհամաչափությունների հետագա աճի զսպումը: Կայուն զարգացման ծրագրի հիմնական ռազմավարական եւ ծախսային գերակայությունները չեն փոխվելու` չնայած ԱՀՌԾ-ի համեմատ նախատեսվում է դրանց կողմից ծածկվող ոլորտների էական ընդլայնում: ԿԶԾ-ի ռազմավարությունը նույնպես բաղկացած կլինի 3 հիմնական գերակա ուղղություններից` կայուն արագ տեմպերով տնտեսական աճի ապահովում, ակտիվ եւ բնակչության խոցելի խմբերին (ներառյալ աղքատներին) ուղղված նպատակային սոցիալական եւ եկամտային քաղաքականության իրականացում եւ երկրի կառավարման համակարգի արդիականացում: Միաժամանակ, նշված գերակայությունների իրացման գործընթացը կզուգակցվի շրջակա միջավայրի պահպանության եւ բնական ռեսուրսների կայուն կառավարման խնդիրների լուծման հետ: Ընդգծվել է նաեւ, որ Կայուն զարգացման ծրագրի հիմնական տարբերություններից մեկը ԱՀՌԾ-ից` տեւական տնտեսական աճի ապահովման քաղաքականության միջոցառումների կտրուկ ընդլայնումն է, որն ահրաժեշտ է պետական քաղաքականության մեջ նոր ի հայտ եկած մարտահրավերները եւ հանգամանքները հաշվի առնելու համար:

Հանձնարարվել է ՀՀ նախարարներին, ՀՀ կառավարությանն առընթեր մարմինների ղեկավարներին` մինչեւ 2008թ. դեկտեմբերի 30-ը ՀՀ էկոնոմիկայի նախարարություն ներկայացնել առաջարկություններ` Կայուն զարգացման ծրագրի իրենց իրավասություններին վերաբերող 2009-2012թթ. քաղաքականությունների իրականացումն ապահովող միջոցառումների վերաբերյալ: Հանձնարարվել է նաեւ ՀՀ էկոնոմիկայի նախարարին` մինչեւ 2008թ. նոյեմբերի 30-ը ՀՀ նախարարություններին, ՀՀ կառավարությանն առընթեր մարմիններին ներկայացնել Կայուն զարգացման ծրագրի իրականացումն ապահովող 2009-2012թթ. քաղաքականությունների միջոցառումների ներկայացման օրինակելի ձեւը, միչեւ 2009թ. հունվարի 31-ը ՀՀ կառավարություն ներկայացնել Կայուն զարգացման ծրագրի իրականացումն ապահովող 2009-2012թթ. միջոցառումների նախագիծը, ինչպես նաեւ մինչեւ 2008թ. դեկտեմբերի 30-ը` ներկայացնել Կայուն զարգացման ծրագրի մոնիտորինգի ցուցանիշների համակարգը եւ դրա զարգացման միջոցառումների ծրագիրը:

02/09/2026
դրամ
Դոլար (USD)
364.14
-0.12
Եվրո (EUR)
421.38
-0.8
Ռուբլի (RUR)
4.1956
-0.0063
Լարի (GEL)
139.01
+0.11
50964
-2471
Արծաթ
758.23
-64.6