Տնտեսական

USD BUY - 362.00+0.00 USD SELL - 364.00+0.00
EUR BUY - 416.00-1.00 EUR SELL - 421.00-1.50
OIL:  BRENT - 107.04-0.68 WTI - 102.94-0.17
COMEX:  GOLD - 4310.00-1.57 SILVER - 63.51-1.17
COMEX:  PLATINUM - 1779.10-1.36
LME:  ALUMINIUM - 3244.50-0.26 COPPER - 14001.00-1.68
LME:  NICKEL - 16334.00-0.82 TIN - 51879.00-2.78
LME:  LEAD - 1881.50-0.55 ZINC - 3793.50-2.25
FOREX:  USD/JPY - 154.73+0.41 EUR/GBP - 1.1534-0.31
FOREX:  EUR/USD - 1.1534-0.31 GBP/USD - 1.3485-0.13
STOCKS RUS:  RTSI - 881.93+3.41
STOCKS US: DOW JONES - 52421.20-0.29 NASDAQ - 26186.41-0.56
STOCKS US: S&P 500 - 7619.98-0.48
STOCKS JAPAN:  NIKKEI - 63484.10-0.01 TOPIX - 4037.16-0.52
STOCKS CHINA:  HANG SENG - 24667.24-1.00 SSEC - 3864.28-0.54
STOCKS EUR:  FTSE100 - 10697.57+0.44 CAC40 - 8117.78-0.76
STOCKS EUR:  DAX - 25440.81-0.50
15/09/2026  CBA:  USD - 364.18+0.9 GBP - 490.73+0.77
15/09/2026  CBA:  EURO - 420.08+0.85
15/09/2026  CBA:  GOLD - 49962-1268 SILVER - 735.42-10.21
ՎԱՐՉԱՊԵՏ. «ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՀԱՍԱՆԵԼԻՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՈՒՄԸ ՄՇՏԱՊԵՍ ԳՏՆՎԵԼՈՒ Է ՈՒՇԱԴՐՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ»
28/09/2011 17:22
Կիսվել

ՎԱՐՉԱՊԵՏ. «ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՀԱՍԱՆԵԼԻՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՈՒՄԸ ՄՇՏԱՊԵՍ ԳՏՆՎԵԼՈՒ Է ՈՒՇԱԴՐՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ»

Վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր՝ տեղեկատվության ազատության միջազգային օրը, մասնակցել է Ինֆորմացիայի ազատության կենտրոնի ՙ«Ոսկե բանալի» և «Ժանգոտ կողպեք» ամենամյա մրցանակաբաշխությանը: Այս տարի այն նվիրված էր կենտրոնի 10-ամյակին:

Վարչապետը կառավարության անունից շնորհավորել է բոլորին՝ տեղեկատվության ազատության միջազգային օրվա կապակցությամբ և հավաստիացրել, որ տեղեկատվության ազատության և հասանելիության ապահովումը մշտապես գտնվելու է գործադիրի ուշադրության կենտրոնում: «Հայաստանում գործող ինֆորմացիոն ազատության կենտրոնն արդեն 10 տարի է աշխատում է հանրության մեջ տեղեկատվության ազատության արժեքի տարածմանը նպաստելու համար: Կենտրոնը մշտապես փորձարկում է մեր զգոնությունը, ստուգում, թե որքանով են պետական գերատեսչությունները պարտաճանաչ իրենց լիազորություններն իրականացնելիս, որքանով են գործում թափանցիկ: Կառավարությունն այս աշխատանքը բարձր է գնահատում, քանի որ այն նպաստում է նաև պետական և մասնավոր մարմիններում տեղեկատվության հասանելիության ապահովման խնդրի լուծմանը»: 

Տիգրան Սարգսյանի խոսքով՝ ժամանակակից աշխարհը տեղեկատվության հետ աշխատելու հարցը դարձրել է թիվ մեկ խնդիրը, քանի որ այն զանազանելու անհրաժեշտություն կա. «Այս առումով, առաջին հերթին կարևոր է, թե որքանով է արժանահավատ հանրությանը տրամադրվող տեղեկատվությունը: Վերջին տարիներին մենք էական առաջընթաց ենք ապահովել պետական մարմինների կողմից հանրությանը տեղեկատվության տրամադրման գործում: Ժամանակակից տեխնոլոգիաների կիրառման շնորհիվ Հայաստանը պատկանում է աշխարհի այն փոքրաքանակ պետությունների շարքին, որոնք օն-լայն ռեժիմով տրամադրում են մանրակրկիտ տեղեկատվություն՝ պետական բյուջեի կիրառման մասին: Քաղաքացին կարող է այցելել ՀՀ կառավարության պաշտոնական կայքէջ և օն-լայն ռեժիմով հետևել ֆինանսների նախարարության կողմից իրականացվող ծախսերին: Սա ամենևին չի նշանակում, որ մենք չունենք խնդիրներ այս հարցում: Կենտրոնի աշխատանքների կարևոր նպատակներից մեկն էլ մեր թույլ կողմերի և օղակների բացահայտումն է»: 

Վարչապետը նշել է, որ «Ոսկե բանալին» և «Ժանգոտ կողպեքն» ընկալվում են որպես համագործակցության հրաշալի հնարավորություն, ինչը խթանում է պետական կառավարման մարմինների արդյունավետությունն ու թափանցիկությունը:

ՀՀ կառավարությունում թափանցիկության ավանդույթները ձևավորելու և խթանելու համար մրցանակաբաշխության ընթացքում Ինֆորմացիայի ազատության կենտրոնի նախագահ Շուշան Դոյդոյանը շնորհակալագիր է հանձնել կառավարության աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տիգրան Գևորգյանին: Շնորհակալություն հայտնելով կառավարության աշխատակազմի գործունեությանը տրված օբյեկտիվ գնահատականի համար՝ Տիգրան Գևորգյանը նշել է, որ կառավարության աշխատակազմը շարունակելու է մնալ հավատարիմ որդեգրած գործելաոճին:

Հիշեցնենք, որ տեղեկատվության տրամադրման լավագույն ինտերնետային անվանակարգին նախորդ տարի արժանացել էր կառավարության էլեկտրոնային կառավարման www.e-gov.am կայքը: Որպես բաց ու լավ աշխատանքի խորհրդանիշ՝ կառավարության աշխատակազմն ստացել էր Ոսկե բանալի: 

Այսօր ևս Ոսկե բանալիներ են շնորհվել 6 անվանակարգերում, իսկ կենտրոնի 10-ամյակի կապակցությամբ 10 հատուկ մրցանակներ են հանձնվել այն կազմակերպություններին, որոնք այս տարիների ընթացքում նշանակալի ներդրում են ունեցել Հայաստանում տեղեկատվության ազատության զարգացման գործում:

Տեղեկացնենք, որ այս ամիս հրապարակված մրցունակության համաշախարհային զեկույցի համաձայն՝ կառավարման քաղաքականաության մշակման թափանցիկության ցուցիչով 142 երկրների շարքում Հայաստանն զբաղեցրել է 35-րդ տեղը:

15/09/2026
դրամ
Դոլար (USD)
364.18
+0.9
Եվրո (EUR)
420.08
+0.85
Ռուբլի (RUR)
4.3052
+0.0055
Լարի (GEL)
139.8
+0.43
49962
-1268
Արծաթ
735.42
-10.21