Տնտեսական

USD BUY - 364.50+0.00 USD SELL - 367.00+0.00
EUR BUY - 416.00+0.00 EUR SELL - 421.00+0.00
OIL:  BRENT - 84.76-1.17 WTI - 79.55-0.59
COMEX:  GOLD - 4030.50+0.07 SILVER - 57.11-2.39
COMEX:  PLATINUM - 1679.60+2.21
LME:  ALUMINIUM - 3169.50+0.96 COPPER - 13541.00+0.42
LME:  NICKEL - 16766.00+0.15 TIN - 52598.00-0.99
LME:  LEAD - 1868.50-1.48 ZINC - 3566.00-1.38
FOREX:  USD/JPY - 162.09-0.04 EUR/GBP - 1.1467+0.28
FOREX:  EUR/USD - 1.1467+0.28 GBP/USD - 1.3533+0.99
STOCKS RUS:  RTSI - 853.41-3.29
STOCKS US: DOW JONES - 52658.64+0.29 NASDAQ - 26269.23+0.62
STOCKS US: S&P 500 - 7572.40+0.38
STOCKS JAPAN:  NIKKEI - 66835.54-2.79 TOPIX - 4028.79-1.45
STOCKS CHINA:  HANG SENG - 25008.60+1.33 SSEC - 3882.41-1.85
STOCKS EUR:  FTSE100 - 10515.92-0.13 CAC40 - 8382.43+0.19
STOCKS EUR:  DAX - 24999.53-0.59
16/07/2026  CBA:  USD - 366.57-0.68 GBP - 494.98+2.94
16/07/2026  CBA:  EURO - 420.09+0.8
16/07/2026  CBA:  GOLD - 47875-246 SILVER - 682.97-0.44
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ՈՒԿՐԱԻՆԱՅԻ ՄԱՔՍԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԸՆԴԼԱՅՆՈՒՄ ԵՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ
29/09/2011 12:23
Կիսվել

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ՈՒԿՐԱԻՆԱՅԻ ՄԱՔՍԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԸՆԴԼԱՅՆՈՒՄ ԵՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ

Վերջին տարիների ընթացքում Հայաստանի և Ուկրաինայի միջև ապրանքաշրջանառությունն աճի շարունակական միտումներ է արձանագրում. 2011թ. հունվար-օգոստոս ժամանակահատվածում այն աճել է մոտ 30%-ով` կազմելով 157,4 միլիոն ԱՄՆ դոլար: Այդ պատճառով էլ երկու երկրների մաքսային մարմինների փոխգործակցությունն աստիճանաբար ավելի մեծ նշանակություն է ձեռք բերում, ինչի հիմքը դրվել է դեռևս 2010թ.-ին Երևանում կնքված հուշագրերով:

Ինչպես տեղեկացնում են ՀՀ Մաքսային ծառայության Լրատվական բաժնից`սեպտեմբերի 23-ից 27-ն աշխատանքային այցով Ուկրաինա էր մեկնել ՊԵԿ պատվիրակությունը` կոմիտեի նախագահ Գագիկ Խաչատրյանի գլխավորությամբ: Այցի ընթացքում ՊԵԿ նախագահ Գագիկ Խաչատրյանը և Ուկրաինայի պետական մաքսային ծառայության նախագահ Իգոր Կալետնիկը ստորագրել են երկու երկրների համապատասխան գերատեսչությունների միջև 2012թ. համատեղ գործողություններիծրագիր, համաձայն որի նախատեսվում է մաքսային ոլորտում ներդաշնակեցնել երկկողմանի փոխգործակցության իրավապայմանագրային դաշտը,  համատեղ պայքար ծավալել մաքսային իրավախախտումների դեմ, պարզեցնել և համահունչ դարձնել երկու երկրների մաքսային ընթացակարգերը, տեղեկատվական ժամանակակից տեխնոլոգիաները լայնորեն օգտագործել տվյալների փոխանակման բնագավառում, ինչը կբացառի կրկնակի մաքսային ընթացակարգերի կիրառումը:

Գալիք տարի համատեղ ծրագրեր կիրականացվեն կադրերի պատրաստման և որակավորման բարձրացման ուղղությամբ: Մասնավորապես, նախատեսվում է հայ մաքսավորների որակավորման բարձրացումը կազմակերպել Ուկրաինայի մաքսային ծառայության Ակադեմիայում, որի երկու լսարանների արդիականացման ու տեխնիկական վերազինման խնդիրը կստանձնի ՊԵԿ-ը: Նաև երկու երկրների մաքսային ծառայողների փոխայցելություններ կկազմակերպվեն մաքսակետեր` տեղում ծանոթանալու Հայաստանի և Ուկրաինայի մաքսային ընթացակարգերի կիրառման առանձնահատկություններին, դրանց պարզեցման և ներդաշնակեցման ուղղությամբ համապատասխան քայլերի իրականացմանը:

ՊԵԿ նախագահ Գագիկ Խաչատրյանն ընդգծել է հայ-ուկրաինական մաքսային համակարգերի համագործակցության բարձր մակարդակը` նշելով, որ այն նոր լիցք է ստացել վերջին երկու տարում` նաև Ուկրաինայի մաքսային համակարգի նոր ղեկավարության ներդրած ջանքերի շնորհիվ: «Այսօր մենք նոր խնդիր ենք դրել մեր առջև` էլեկտրոնային հայտարարագրման տեղեկատվական փոխանակման ապահովումը Հայաստանի և Ուկրաինայի միջև, որի միջոցով կկարողանանք բիզնես-միջավայրին տրամադրել այնպիսի մաքսային ծառայություններ և ընթացակարգեր, որոնց արդյունքում, ձևակերպումների ժամանակ, ընդհանրապես չի զգացվի «մաքսային հսկողության շունչը»,-նշել է ՊԵԿ նախագահը:

Ուկրաինայի ՊՄԾ նախագահը ևս շեշտել է համատեղ ջանքերն ակտիվացնելու անհրաժեշտությունը. «Ինչպես նշեց իմ հայ գործընկերը, մեր երկրների գործարարների համար առավել հարմարավետ և հասկանալի կդառնան սահմանահատման կանոնները, կկրճատվի մաքսային ձևակերպումների ժամանակահատվածը: Շատ կարևոր էր պարոն Խաչատրյանի այն նախաձեռնությունը, որը վերաբերում է Հայաստանի և Ուկրաինայի միջև դեռ էլեկտրոնային հայտարարագրման փուլում տեղեկատվության փոխանակմանը: Եթե դա հաջողվի` առաջին անգամը կլինի ոչ միայն մեր մաքսային մարմինների գործակցության պատմության մեջ, այլև տարբեր երկրների մաքսային ծառայությունների փոխհարաբերություններում»,- ավելացրել է Իգոր Կալետնիկը:

Մաքսային իրավախախտումների դեմ պայքարի առավել արդյունավետ կազմակերպման բնագավառում պայմանավորվածություն է ձեռք բերվել սերտ համագործակցություն հաստատել ՊԵԿ կինոլոգիական կենտրոնի և ուկրաինական համապատասխան ծառայության միջև: Որպես համագործակցության առաջին գործնական քայլ` ուկրաինացիները հայ գործընկերներին են նվիրել իրենց լավագույն «խուզարկու» շներից մեկի ձագին, որն այսուհետ իր ծառայությունը կանցկացնի Հայաստանի մաքսակետերում:

Այցի ընթացքում ՊԵԿ պատվիրակությունը ծանոթացել է Ուկրաինայի մաքսային ծառայության տարբեր ենթակառուցվածքների աշխատանքներին, ուսումնասիրել եվրոպական առաջավոր փորձը մաքսանենգության դեմ պայքարի բնագավառում, այդ ոլորտում կիրառվող տեխնիկական ժամանակակից նորամուծությունները:
16/07/2026
դրամ
Դոլար (USD)
366.57
-0.68
Եվրո (EUR)
420.09
+0.8
Ռուբլի (RUR)
4.6643
-0.0352
Լարի (GEL)
139.3
-0.22
47875
-246
Արծաթ
682.97
-0.44