Team Telecom
Team Telecom
Team Telecom
Team Telecom
Team Telecom

Տնտեսական

USD BUY - 385.00+0.00 USD SELL - 390.00+0.00
EUR BUY - 416.00-3.00 EUR SELL - 425.00-2.00
OIL:  BRENT - 75.71-0.36 WTI - 69.75-0.50
COMEX:  GOLD - 1995.50+0.82 SILVER - 23.25+0.69
COMEX:  PLATINUM - 991.10-0.56
LME:  ALUMINIUM - 2326.00+1.73 COPPER - 9031.00+1.60
LME:  NICKEL - 22517.00+0.25 TIN - 24348.00+4.07
LME:  LEAD - 2126.00+0.47 ZINC - 2907.00+1.43
FOREX:  USD/JPY - 130.34-0.28 EUR/GBP - 1.0822-0.65
FOREX:  EUR/USD - 1.0822-0.65 GBP/USD - 1.2277-0.26
STOCKS RUS:  RTSI - 989.43+0.96
STOCKS US: DOW JONES - 32105.25+0.23 NASDAQ - 11787.40+1.01
STOCKS US: S&P 500 - 3948.72+0.30
STOCKS JAPAN:  NIKKEI - 27385.25-0.13 TOPIX - 1955.32-0.10
STOCKS CHINA:  HANG SENG - 19915.68-0.67 SSEC - 3265.65-0.64
STOCKS EUR:  FTSE100 - 7499.60-0.89 CAC40 - 7139.25+0.11
STOCKS EUR:  DAX - 15210.39-0.04
24/03/2023  CBA:  USD - 388.07-0.26 GBP - 473.33-4.04
24/03/2023  CBA:  EURO - 416.17-6.14
24/03/2023  CBA:  GOLD - 24678.37+340.54 SILVER - 285.72+6.74
engрус
Մարտ, 2023
March 2023
M T W T F S S
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
ՊԵԿ. Տեսագրություն ՀՀ տարածքով պոլիէթիլենային թաղանթի տեղափոխման վերաբերյալ
13/10/2022 18:52
Կիսվել

ՊԵԿ. Տեսագրություն ՀՀ տարածքով պոլիէթիլենային թաղանթի տեղափոխման վերաբերյալ

Ղրիմի կամրջի վրա իրականացված պայթյունի հետ կապված մամուլի որոշ հրապարակումների վերաբերյալ ստորև ներկայացնում ենք «Գու Ար Ջի Գրուպ» ՍՊ ընկերության կողմից համապատասխան ապրանքների ներմուծման և, այնուհետև, տարանցիկ հայտարարագրով ՌԴ տեղափոխման գործընթացի մանրամասն նկարագրությունը։

Նախ հարկ է նշել, որ 2022 թ-ի սեպտեմբերի 26-ին վրացական Փոթի նավահանգստում բուլղարական «BALTEX CAPITAL S.A.» կազմակերպությունից ուղարկված «Գու Ար Ջի Գրուպ»  ՍՊԸ (ՀՎՀՀ 06962573) անունով բեռի (22 տեղ, 22770 կգ) տենտով պատված բեռնատար տրանսպորտային միջոցի համար լրացվել է տրանսպորտային բեռնագիր (CMR): 2022  թ-ի  սեպտեմբերի 27-ին, ժամը 14:53-ին տենտով պատված բեռնատար ավտոմեքենան մուտք է գործել ՀՀ տարածք։ Բեռնատարի վարորդն է հանդիսացել Հայաստանի և Վրաստանի քաղաքացի Արթուր Թերջանյանը։

Բագրատաշենի մաքսային կետ-բաժնում սահմանված կարգով սեպտեմբերի 27-ին, ժամը 15:00-ին բեռնատարը կշռվել է, այնուհետև անցել ռենտգեն զննում։ Ռենտգեն զննման արդյունքում որևէ ռիսկային գործոն չի հայտնաբերվել, որից հետո ժամը 16:53-ին բեռը հայտարարագրվել է թիվ 05100033/270922/0049515 տարանցման հայտարարգրով «Գու Ար Ջի Գրուպ» ՍՊԸ (ՀՎՀՀ 06962573) անունով՝ համաձայն տրանսպորտային բեռնագրի և ներմուծման հաշիվ-ապրանքնագրի տվյալների։ Հետագա ձևակերպումներն իրականացնելու նպատակով ընտրվել է Արարատյան մաքսատուն-վարչություն, «Ալյանս տերմինալ» ՍՊ ընկերության ժամանակավոր պահպանման պահեստ։ Դուրս գալով մաքսային տարածքից «Border Cross» համակարգում ժամը 17:00-ին կատարվել է համապատասխան «ելքագրված» նշումը: Տրանսպորտային միջոցը «Ալյանս տերմինալ» ՍՊ ընկերության ժամանակավոր պահպանման պահեստ է հասել 5 ժամ 46 րոպե անց՝ ժամը 22:46-ին։ 2022 թ-ի սեպտեմբերի 28-ին, ժամը 09:43-ին «Ալյանս տերմինալ» ՍՊ ընկերության ժամանակավոր պահպանման պահեստում 05100033/270922/0049515 տարանցման հայտարարագիրը ստացել է «ավարտված» կարգավիճակ: Այնուհետև, իրականացվել է մաքսային արժեքի ճշգրտում, իսկ 2022 թ-ի սեպտեմբերի 29-ին, ժամը 16:12-ին հայտարարատուի կողմից մաքսային մարմիններին բեռի փաստաթղթերը ներկայացնելուց հետո, «Ալյանս տերմինալ» ՍՊ ընկերության ժամանակավոր պահպանման պահեստում կատարվել է բեռի զննում։

Մասնավորապես, առանց ապրանքները բեռնատար տրանսպորտային միջոցից դատարկելու, ստուգվել է պոլիէթիլենային թաղանթի գլանափաթեթներից մեկի թաղանթի շերտայնությունը (ապրանքների ճիշտ դասակարգումը ըստ ԱՏԳ ԱԱ-ի ստուգելու նպատակով)։ ԱՏԳ ԱԱ ոչ ճիշտ դասակարգման հետ կապված խնդիրներ չեն հայտնաբերվել և 16:40-ին  մաքսային մարմնի կողմից կատարվել է ապրանքների բացթողում:

Այս փուլից խնդրո առարկա ապրանքները ձեռք են բերել ԵԱՏՄ ապրանքի կարգավիճակ և հանձնվել է հայտարարատուի տնօրինությանը, սակայն բեռնատար տրանսպորտային միջոցը «Ալյանս տերմինալ» ՍՊԸ պահեստը չի լքել։ Առանց պահեստի տարածքը լքելու 2022 թ-ի սեպտեմբերի 30-ին ժամը 10:24-ին նույն հայտարարատուի կողմից ներկայացվել և գրանցվել է տարանցման հայտարարգիր 05100010/300922/0017152, որով նույն ապրանքը  Հայաստանից դեպի ՌԴ տեղափոխման համար «Գու Ար Ջի Գրուպ»  ՍՊԸ կողմից լրացվել է տարանցման հայտարարագիր (ստացող՝ ռուսական «Лидер» ООО)։ Տեղի է ունեցել ամենօրյա պրակտիկայում ԵԱՏՄ օրենսդրությամբ սահմանված պարզ գործընթաց։

Ապրանքները դեպի ՌԴ տեղափոխվել են վրացական նույն ավտոմեքենայով, վարորդը հանդիսացել է նույն անձը։ Տարանցման հայտարարագիրը ստացել է «դեղին ուղի» միջերեսային արտացոլում, քանի որ ապրանքի ԱՏԳ ԱԱ ծածկագիրը ընդգրկված է երկակի նշանակության հսկող ապրանքների ցանկում։ Մաքսային մարմնի կողմից ստուգվել է նաև երկակի նշանակության ապրանք հանդիսանալու կամ չհանդիսանալու վերաբերյալ անհրաժեշտ փաստաթղթի առկայությունը։

Նշված պոլիէթիլենային շինարարական թաղանթի համար տարանցման հայտարարագրին կից ներկայացվել է ՀՀ ԱԱՊ «ԱՐՄԷՔՍՊԵՐՏԻԶԱ» ՍՊ ընկերության կողմից 30.09.2022 թվականին տրված փորձագիտական եզրակացությունը, որով հավաստվում է, որ տվյալ ապրանքը չի հանդիսանում երկակի նշանակության ապրանք: Հավաստիանալով դրանում՝ տարանցման հայտարարգիրը թույլատրված կարգավիճակը ստացել է 2022 թ-ի սեպտեմբերի 30-ին, ժամը 16:16-ին: 

Պետք է նշել, որ «Ալյանս տերմինալ» ՍՊ ընկերության ժամանակավոր պահպանման պահեստում մաքսային հսկողության ներքո ապրանքների գտնվելու ամբողջ ժամանակահատվածում տվյալ ապրանքները տեղափոխող բեռնատար տրանսպորտային միջոցը եղել է տեսախցիկի օբյեկտիվի տեսադաշտում: ՀՀ ներմուծման և դեպի ՌԴ տեղափոխման մաքսային գործընթացների մինչև ամբողջական ավարտն այն չի բեռնաթափվել, չի փոխաբեռնվել կամ լրաբեռնվել այլ ապրանքներով: 

Տրանսպորտային միջոցը Բագրատաշենի մաքսային կետ-բաժին է հասել 01.10.2022 թ-ի մոտավորապես ժամը 00:15-ին։ Ժամը 00:30-ի սահմաններում անցել է ռենտգեն զննում, որի արդյունքներով հաստատվել է այն նույն պատկերը, ինչը ստացվել էր ՀՀ ներմուծման ժամանակ իրականացված ռենտգեն զննման արդյունքում։ Ռենտգեն զննումից հետո՝ ժամը 00:38-ին, Բագրատաշենի մաքսային կետ-բաժնով ստացել է «ելք մաքսային մարմնից» կարգավիճակ:

Տարանցման հայտարարգիրը Վերին Լարս մաքսային կետում «ավարտված» կարգավիճակ ստացել է 05.10.2022 թվականին։

Այսպիսով, վերը նշված բեռի Հայաստանի Հանրապետության մուտքի, մաքսային հսկողության, ռենտգեն զննման, մաքսազերծման, փաստաթղթային ձեւակերպման, արտահանման գործընթացները տեղի են ունեցել պատշաճ և օրինական կերպով, բեռի ֆիզիկական, ՀՀ մուտքի և ՀՀ-ից ելքի ժամանակ իրականացված ռենտգեն զննության ընթացքում որևէ ռիսկային գործոն չի հայտնաբերվել:

Պահպանված են վերը նշված փաստերը հաստատող բոլոր փաստաթղթերի պատճենները, ինչպես նաև ռենտգեն զննող սարքի նկարները և տեսահսկման սարքերով արձանագրված շարժընթացը մաքսային հսկողության գոտիներում:

Արտարժույթ
10:30 24/03 Առք Վաճառք
AMD / USD 387.00 390.00
AMD / EUR 417.00 425.00
AMD / RUR 5.03 5.13
դոլար
դոլար
ԿԲ Փոխարժեքներ
24/03/2023
Դոլար / Դրամ
388.07
-0.26
Եվրո / Դրամ
416.17
-6.14
Ռուբլի / Դրամ
5.07
-0.03
Ֆունտ / Դրամ
473.33
-4.04
ԿԲ Մետաղներ
24/03/2023
դրամ / գրամ
24678.37
+340.54
Արծաթ
285.72
+6.74
Կրիպտոարժույթներ
10:30 24/03
BTC/AMD
11,004,018
+2.36%
BTC/USD
28336.77
+2.32%
ETH/USD
1815.20
+3.37%
BCH/USD
128.91
+1.28%
BIT/USD
0.531793
+0.30%
XRP/USD
0.437417
+2.26%
LTC/USD
95.46
+8.79%
BNB/USD
325.90
+0.57%
DOGE/USD
0.076763
+2.60%
ETH/BTC
0.064054256
+1.07%
BCH/BTC
0.004548851
-0.98%
BIT/BTC
0.004548851
-1.93%
XRP/BTC
0.000015435
-0.02%
LTC/BTC
0.00336868
+6.37%
BNB/BTC
0.011500231
-1.67%
DOGE/BTC
0.000002709
+0.33%
Ոսկու հարգեր
24/03/2023
դրամ
999 հարգ
24k
24,678.37
958 հարգ
23k
23,650.10
916 հարգ
22k
22,621.84
720 հարգ
18k
18,508.78
625 հարգ
15k
15,423.98
585 հարգ
14k
14,395.72
500 հարգ
12k
12,339.19
417 հարգ
10k
10,282.65
375 հարգ
9k
9,254.39
FOREX
09:50 24/03
EUR/USD
1.0822
-0.65%
GBP/USD
1.2277
-0.26%
USD/JPY
130.34
-0.28%
EUR/GBP
0.8813
-0.40%
Նավթ
09:50 24/03
դոլար / բարել
Brent
75.71
-0.36%
Light Sweet
69.75
-0.50%
COMEX
09:50 24/03
$ / տր. ունց.
Ոսկի
1995.50
+0.82%
Արծաթ
23.25
+0.69%
Պլատին
991.10
-0.56%
LME / 3M
09:50 24/03
դոլար / տոննա
Ալյումին
2326.00
+1.73%
Պղինձ
9031.00
+1.60%
Նիկել
22517.00
+0.25%
Անագ
24348.00
+4.07%
Կապար
2126.00
+0.47%
Ցինկ
2907.00
+1.43%
Մոլիբդեն
65807.91
-3.34%
Կոբալտ
34180.00
+0.00%
Ինդեքսներ
09:50 24/03
կետ
Dow Jones
32105.25
+0.23%
S&P 500
3948.72
+0.30%
NASDAQ
11787.40
+1.01%
FTSE
7499.60
-0.89%
CAC 40
7139.25
+0.11%
DAX
15210.39
-0.04%
RTSI
989.43
+0.96%
Nikkei
27385.25
-0.13%
Topix
1955.32
-0.10%
Hang Seng
19915.68
-0.67%
SSEC
3265.65
-0.64%
ԿԲ Տոկոսադրույքներ
24/03/2023
Վերաֆին. տոկ.
Վերաֆինանսավորման տոկոսադրույք
10.75
+0.00%
Լոմբ. ռեպո
Լոմբարդային ռեպո
12.25
+0.00%
Միջ. ներգր.
Դրամական միջողների ներգրավման տոկոսադրույք
9.25
+0.00%
Մակրոտնտեսական
01/2023
ՏԱՑ
Տնտեսական Ակտիվության Ցուցանիշ
+10.5%
ԱԱԾ 3
Արդյունաբերական Արտադրանքի Ծավալ
177.7
+1.40%
Արտահանում 1
Արտահանում
572.8
+130.0%
Ներմուծում 1
Ներմուծում
727.1
+72.5%
ՍԳԻ
Սպառողական Գների Ինդեքս
+8.10%
Աշխատ. 2
Միջին ամսական անվանական աշխատավարձը
249,278
+22.0%
Առևտուր 3
Առևտրի շրջանառություն
292.9
+17.7%
Գյուղտնտ. 3,4
Գյուղատնտեսության համախառն արտադրանքի ծավալ
1,021.4
+0.4%
Ծառայ. 3
Ծառայությունների ծավալ
216.0
+25.9%
Շին. 3
Շինարարության ծավալ
16.0
+12.2%
1 - մլրդ դոլար, 2 - դրամ, 3 - մլրդ դրամ, 4 - եռամսյակային