Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 400.00+0.00 EUR SELL - 403.50+0.50
OIL:  BRENT - 91.70-5.02 WTI - 85.91-4.15
COMEX:  GOLD - 4105.00+0.96 SILVER - 52.56+1.37
COMEX:  PLATINUM - 1577.60+2.02
LME:  ALUMINIUM - 3066.50+0.13 COPPER - 13896.50+0.93
LME:  NICKEL - 16225.00-0.78 TIN - 46439.00-0.06
LME:  LEAD - 1886.00+0.03 ZINC - 3731.00+0.54
FOREX:  USD/JPY - 157.96-0.19 EUR/GBP - 1.1221+0.55
FOREX:  EUR/USD - 1.1221+0.55 GBP/USD - 1.3445+0.46
STOCKS RUS:  RTSI - 939.40-1.10
STOCKS US: DOW JONES - 52389.75+2.15 NASDAQ - 25253.14+2.74
STOCKS US: S&P 500 - 7549.94+2.35
STOCKS JAPAN:  NIKKEI - 60459.58+2.87 TOPIX - 3893.71+1.98
STOCKS CHINA:  HANG SENG - 24557.04+0.44 SSEC - 3663.72+0.08
STOCKS EUR:  FTSE100 - 10782.87+1.02 CAC40 - 8233.30+1.16
STOCKS EUR:  DAX - 26267.19+1.73
10/11/2026  CBA:  USD - 360.43+0 GBP - 484.06+0.4
10/11/2026  CBA:  EURO - 404.55+1.19
10/11/2026  CBA:  GOLD - 47708+781 SILVER - 609.82+7.01
ՀՀ ՆԱԽԱԳԱՀ. «ՀԱՅԱՍՏԱՆԸ ՀԱՅՏԱՐԱՐԵԼ Է «ԲԱՑ ԴՌՆԵՐԻ» ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ»
29/09/2011 16:31
Կիսվել

ՀՀ ՆԱԽԱԳԱՀ. «ՀԱՅԱՍՏԱՆԸ ՀԱՅՏԱՐԱՐԵԼ Է «ԲԱՑ ԴՌՆԵՐԻ» ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ»

Ֆրանսիա կատարած պաշտոնական այցի շրջանակներում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Ֆրանսիայի գործարարների միությունում աշխատանքային նախաճաշ է ունեցել հայ և ֆրանսիացի գործարարների հետ: Իր ելույթի խոսքում ողջունելով ներկաներին` ՀՀ նախագահը նշել է, որ դարերի խորքից եկող հայ-ֆրանսիական բարեկամությունը խարսխված է երկու ժողովուրդների միջև գոյություն ունեցող հոգևոր և մշակութային ընդհանրությունների վրա` ընդգծելով, որ տնտեսական ոլորտում Հայաստանի և Ֆրանսիայի համագործակցությունը նույնպես պատմական խոր արմատներ ունի:

«Ֆրանսիացի երկրաբան Ժան Մորգանն առաջինն էր, որ 19-րդ դարում Հայաստանի Ալավերդի կոչվող շրջանում իրականացրեց հանքահետախուզական աշխատանքներ և կազմեց այդ տարածաշրջանի հանքահետախուզական քարտեզը: Հայաստանում կառուցված երկաթուղու ինժեներներն էլ են ֆրանսիացիներ, ովքեր այն ժամանակ շատ մեծ, օգտակար աշխատանք կատարեցին Հայաստանի համար», – իր խոսքում նշել է նախագահը` փաստելով, որ հայերն էլ իրենց ներդրումն են ունեցել ֆրանսիական տնտեսության զարգացման գործում:

Այնուհետև, խոսելով ՀՀ տնտեսության տարբեր ոլորտներում իրականացվող ծրագրերի մասին` ՀՀ նախագահը նշել է. «Մենք իրականացնում ենք մեծ ծրագրեր՝ «Հյուսիս-հարավ» ավտոմայրուղի և երկաթուղի, ատոմակայանի նոր բլոկի շինարարություն և այս ոլորտներում սպասում ենք մեր ֆրանսիացի գործընկերների ակտիվ մասնակցությանը: Սրանք խոշոր, մեծամասշտաբ, մի քանի միլիարդանոց ծրագրեր են, և իհարկե, մենք կցանկանանք, որպեսզի ֆրանսիական ընկերություններն ակտիվ լինեն, մանավանդ որ այդ բնագավառներում ֆրանսիական ընկերությունները կուտակել են բավականաչափ փորձ: Վերջերս գոհունակությամբ տեղեկացա, որ «Ալսթոմ» և «Արեվա» ընկերությունները հետաքրքրված են Հայաստանի տրանսպորտային ենթակառուցվածքների և էներգետիկայի ոլորտներում գործունեություն ծավալելու: Սա շատ ուրախացնող հանգամանք է, եթե այդ տեղեկությունն իրականությանը համապատասխանում է: Եվ, իհարկե, նման օրինակները միայն ողջունելի են ու արժանանալու են մեր ամենայն ուշադրությանը և հոգատարությանը»:

Ներկայացնելով Հայաստանում իրականացվող տնտեսական բարեփոխումները նախագահն ընդգծել է, որ Հայաստանի ներկա մակրոտնտեսական իրավիճակը կայուն է. պահպանվում է ֆինանսական և դրամավարկային կայուն իրավիճակը, իսկ օտարերկրյա ներդրումների ներգրավման նպատակով Հայաստանը հայտարարել է «Բաց դռների» ներդրումային քաղաքականություն: «Արևելյան գործընկերության մեկնարկը Հայաստան-ԵՄ հարաբերությունները տեղափոխել է որակական նոր մակարդակ: Սա շատ լուրջ նոր հնարավորություններ է բացում նաև հայ-ֆրանսիական գործարար համագործակցության համար», – նշել է Սերժ Սարգսյանը:

Նշենք, որ Ֆրանսիան հանդիսանում է Հայաստանի առևտրային և խոշոր ներդրումային գործընկերը և գրավում է երկրորդ տեղը Հայաստանի տնտեսությունում կատարված ներդրումների ցուցանիշով, որոնք 2011թ. հուլիսի դրությամբ կազմել են գրեթե 700 մլն.: Հայաստանում գրանցված է 155 հայ-ֆրանսիական համատեղ ձեռնարկություն: Ֆրանսիական ներդրումների հաջողված օրինակներ կան գրեթե բոլոր ոլորտներում` հեռահաղորդակցություն, խմիչքների արտադրություն, բանկային գործ, դեղագործություն, բժշկություն, զբոսաշրջություն, գյուղատնտեսություն, թեթև արդյունաբերություն: Հայաստանում ներկայացված են այնպիսի խոշոր ֆրանսիական ընկերություններ, ինչպիսիք են «Կրեդիտ Ագրիկոլ բանկը», «Օրանժը», «Պերնո Ռիկարը», «Ալկատելը», «Գրանթ Թորնթոն Ամիոն»:

10/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.43
+0
Եվրո (EUR)
404.55
+1.19
Ռուբլի (RUR)
4.3579
-0.0208
Լարի (GEL)
138.92
-0.02
47708
+781
Արծաթ
609.82
+7.01