Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00-0.50
EUR BUY - 400.00-1.00 EUR SELL - 403.00-1.00
OIL:  BRENT - 96.55-1.45 WTI - 89.63-1.32
COMEX:  GOLD - 4065.90+0.03 SILVER - 51.85+0.10
COMEX:  PLATINUM - 1546.40+0.62
LME:  ALUMINIUM - 3062.50-0.21 COPPER - 13768.00-2.73
LME:  NICKEL - 16353.00+7.09 TIN - 46467.00-4.92
LME:  LEAD - 1885.50-1.26 ZINC - 3711.00-3.42
FOREX:  USD/JPY - 158.26-0.11 EUR/GBP - 1.116+0.15
FOREX:  EUR/USD - 1.116+0.15 GBP/USD - 1.3384+0.26
STOCKS RUS:  RTSI - 949.88-0.14
STOCKS US: DOW JONES - 51285.73-0.46 NASDAQ - 24579.43+1.09
STOCKS US: S&P 500 - 7376.86+0.31
STOCKS JAPAN:  NIKKEI - 58775.50+2.33 TOPIX - 3818.16+2.97
STOCKS CHINA:  HANG SENG - 24448.95-0.13 SSEC - 3660.79+0.32
STOCKS EUR:  FTSE100 - 10673.94-1.01 CAC40 - 8139.00-0.81
STOCKS EUR:  DAX - 25820.36-1.92
09/11/2026  CBA:  USD - 360.43+0.09 GBP - 483.66+1.02
09/11/2026  CBA:  EURO - 403.36+0.75
09/11/2026  CBA:  GOLD - 46927-721 SILVER - 602.81-9.12
ՔՆՆԱՐԿՎԵԼ ԵՆ «ՀՄՀ-ՀԱՅԱՍՏԱՆ» ԾՐԱԳՐԻ ՇԱՐՈՒՆԱԿՈՒԹՅԱՆ ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐԸ
04/10/2011 15:33
Կիսվել

ՔՆՆԱՐԿՎԵԼ ԵՆ «ՀՄՀ-ՀԱՅԱՍՏԱՆ» ԾՐԱԳՐԻ ՇԱՐՈՒՆԱԿՈՒԹՅԱՆ ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐԸ

Վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր“ հոկտեմբերի 4-ին, ընդունել է «Հազարամյակի մարտահրավեր» կորպորացիայի (ՀՄԿ) ՀՄՀ ծրագրերի իրականացման հարցերով փոխնախագահ Փաթրիք Ֆայնին: Հանդիպմանը ներկա էր նաև Հայաստանի Հանրապետությունում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Բրյուս Դոնահյուն: Շնորհակալություն հայտնելով արդյունավետ համագործակցության  համար` կառավարության ղեկավարը բարձր է գնահատել 2006 թ. սեպտեմբերից մեկնարկած «ՀՄՀ-Հայաստան» 5-ամյա ծրագրի ընթացքը և արդյունքները. «Այս ծրագրին առնչվել են հարյուր հազարավոր մարդիկ` շահառուներ, շինարարներ, կազմակերպիչներ, վարկատուներ, վարկառուներ, դասախոսներ: Այս ընթացքում մենք հանդիպել ենք շահառուների այս բոլոր խմբերին, և բոլորի կողմից տեսել ենք դրական վերաբերմունք ծրագրի նկատմամբ: Ցանկանում եմ Հայաստանի Հանրապետության կառավարության անունից շնորհակալություն հայտնել ԱՄՆ մեր գործընկերներին այս օժանդակության համար: Մենք բարձր ենք գնահատում դա և լի ենք համագործակցությունը շարունակելու վճռականությամբ, կանենք ամեն ինչ, որ Հայաստանի Հանրապետության չափանիշները համապատասխանեն «Հազարամյակի մարտահրավեր» կորպորացիայի չափանիշներին», – նշել է վարչապետը:

Տիգրան Սարգսյանը, մասնավորապես, գոհունակությամբ է խոսել ծրագրի շրջանակում ոռոգման ենթակառուցվածքների վերականգնման ու հզորացման, գյուղատնտեսության զարգացման և ֆերմերների վերապատրաստման ուղղությամբ իրականացված աշխատանքների մասին և կարևորել ծրագրի դերը նոր մտածողության ձևավորման գործում:

Իր հերթին Փաթրիք Ֆայնը նշել է, որ առաջին անգամ է մեր երկրում և տպավորված է Հայաստանով: Նա շնորհակալություն է հայտնել վարչապետին ՀՀ կառավարության կողմից կատարված լավ աշխատանքի համար և փոխանցել «ՀՄՀ-Հայաստան» 5-ամյա ծրագրի արդյունքների վերաբերյալ թվային ու բովանդակային տվյալներ պարունակող ձեռնարկ (հայերեն և անգլերեն): Նա ընդգծել է, որ ձեռնարկը «Հազարամյակի մարտահրավեր» կորպորացիայի պորտֆելի 25 երկրների շարքում ծրագրի արդյունքները ներկայացնող լավագույն օրինակն է, ինչը վկայում է Հայաստանում աշխատած թիմի կարողությունների մասին:
Զրուցակիցները քննարկել են «ՀՄՀ-Հայաստան» ծրագրի շարունակականության հեռանկարները: Այդ համատեքստում ՀՄՀ ծրագրերի իրականացման հարցերով փոխնախագահը նշել է, որ ծրագրի շարունակության կարևոր գործոններ են առաջին ծրագրի արդյունքները և երկրի համապատասխանությունը «Հազարամյակի մարտահրավեր» կորպորացիայի կողմից միջազգայնորեն ընդունված ցուցանիշներին, ինչպիսիք են տնտեսական ազատությունները, արդարացի կառավարումը, ժողովրդի համար կատարվող ներդրումները և կոռուպցիայի վերահսկումը: Քննարկվող հարցի առնչությամբ Տիգրան Սարգսյանը ներկայացրել է ՀՀ կառավարության գերակայությունները: 
Նա ընդգծել է, որ Հայաստանում կոռուպցիայի հաղթահարման և ժողովրդավարական արժեքների ներդրման կարևոր գործոնը միջին խավի ձևավորումն է և այդ գործում կարևորել «ՀՄՀ-Հայաստան» ծրագրի նշանակությունը: Շահառու ֆերմերները, կառավարության ղեկավարի դիտարկմամբ, գոհ են ծրագրի ընթացքից, որքանով այն նրանց հնարավորություն է ընձեռել ճանաչել իրենց իրավունքներն ու հնարավորությունները, ինչպես նաև ավելացնել սեփական եկամուտները: Անդրադառնալով կոռուպցիայի դեմ պայքարի ուղղությամբ ՀՀ կառավարության ձեռնարկած քայլերին` վարչապետ Սարգսյանը տեղեկացրել է, որ 2012 թ. հունվարի 1-ից կգործի նոր օրենք, համաձայն որի` 500 պաշտոնատար անձինք պետք է հրապարակային հայտարարագրեր ներկայացնեն գույքի, եկամուտների և իրենց փոխկապակցված անձանց մասին: Նա նաև կարևորել է պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի ձևավորումը, որը պետք է ստուգման առարկա դարձնի բարձրաստիճան պաշտոնատար անձանց գույքի վերաբերյալ տեղեկությունները։ Ըստ Տիգրան Սարգսյանի` հասարակության նման վերահսկողությունը կնպաստի պաշտոնատար անձանց գործունեության հրապարակայնությանն ու թափանցիկությանը, արդյունքում` կոռուպցիոն ռիսկերի նվազեցմանը: 

Հանդիպման ավարտին կողմերը փոխադարձաբար շնորհակալություն են հայտնել արդյունավետ համագործակցության համար և բարձր գնահատել ծրագրի իրականացման գործում ներգրավված բոլոր շահագրգիռ կողմերի, պետական գերատեսչությունների, ինչպես նաև ՀՄԿ հայաստանյան գրասենյակի թիմի աշխատանքը:

Հնգամյա ծրագրի շրջանակում (2006 թ. սեպտեմբեր – 2011 թ. սեպտեմբեր) «ՀՄՀ-Հայաստանը» նպաստել է Հայաստանի շուրջ 350 համայնքներում բնակվող ավելի քան 420 հազար գյուղաբնակ շահառուների կենսամակարդակի բարելավմանը` վերականգնելով ոռոգման մայր ջրանցքների վնասված հատվածներ, մի շարք պոմպակայաններ, կառուցելով ոռոգման ինքնահոս համակարգեր և երրորդ կարգի ջրանցքներ, վերականգնելով Արարատյան հարթավայրի դրենաժային համակարգի որոշ հատվածներ: Վերապատրաստվել է շուրջ 45 հազար ֆերմեր, տեխնիկական աջակցություն է տրամադրվել ջուր մատակարարող կառույցներին: Ընդհանուր առմամբ «Հազարամյակի մարտահրավեր կորպորացիայի» կողմից Հայաստանի ոռոգման և գյուղատնտեսության բնագավառներում կատարվել է շուրջ 177 մլն ԱՄՆ դոլարի ներդրում:

09/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.43
+0.09
Եվրո (EUR)
403.36
+0.75
Ռուբլի (RUR)
4.3787
-0.0214
Լարի (GEL)
138.94
-0.01
46927
-721
Արծաթ
602.81
-9.12