
Թուրքիան պատրաստակամ է անհրաժեշտության դեպքում Ռուսաստանից նավթ գնել և փոխադրել
Թուրքիան անհրաժեշտության դեպքում կարող է Ռուսաստանից նավթ գնել եւ փոխադրել առանց արեւմտյան ֆինանսավորման կամ ապահովագրման անհրաժեշտության: Այդ մասին հայտարարել է Թուրքիայի գանձատան եւ ֆինանսների նախարար Նուրեդդին Նեբատին՝ The Wall Street Journal թերթին տված հարցազրույցում:
«Մենք պետք է անհրաժեշտ միջոցներ ձեռնարկենք մեր կարիքները բավարարելու համար, ինչպես նաեւ անհրաժեշտ ամեն բան անել մեր երկրի շահերը պաշտպանելու համար: Թուրքիան կարող է անհրաժեշտության դեպքում ռուսաստանյան նավթ գնել եւ փոխադրել առանց արեւմտյան ֆինանսավորման կամ ապահովագրման անհրաժեշտության: ՈրեւԷ պատժամիջոցի դեպքում Թուրքիան բոլոր հնարավորություններն ունի մշակելու գործիքակազմ, որպեսզի հարմարվի նոր իրադրությանը՝ չխախտելով ոչ մի պատժամիջոց»,-Cumhuriyet թերթը հոկտեմբերի 21-ին հատվածներ է մեջբերում հարցազրույցից, հաղորդել է ՏԱՍՍ-ը: