2022թ. հունվար-օգոստոսին Հայաստանում հացի արտադրությունը նվազել է 0.4%-ով
ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն 2022թ. հունվար-օգոստոս ամիսներին Հայաստանում արտադրվել է 174,080.8 տոննա հաց։ 2021թ. համադրելի ցուցանիշի համեմատ արձանագրվել է անկում 0.4%-ով։
Միևնույն ժամանակ, ալյուրի արտադրությունն աճել է 20.8%-ով և կազմել 115,151.8 տոննա։ Ձավարեղենի արտադրությունն աճել է 19.7%-ով և կազմել 1,046.4 տոննա։ Մակարոնեղենի արտադրությունն աճել է 8.5%-ով և կազմել 3,499.3 տոննա, իսկ հրուշակեղենի արտադրությունը նվազել է 39.6%-ով և կազմել 5,053.0 տոննա։