Տնտեսական

USD BUY - 367.50+1.00 USD SELL - 370.50-0.50
EUR BUY - 429.00+1.50 EUR SELL - 435.00-5.00
OIL:  BRENT - 101.17-0.88 WTI - 95.73-0.08
COMEX:  GOLD - 4717.50+0.76 SILVER - 79.70+2.35
COMEX:  PLATINUM - 2062.80-0.40
LME:  ALUMINIUM - 3522.50+0.01 COPPER - 13392.00+3.04
LME:  NICKEL - 19199.00-0.86 TIN - 53808.00+8.87
LME:  LEAD - 1977.50+1.46 ZINC - 3399.00+1.63
FOREX:  USD/JPY - 156.79+0.29 EUR/GBP - 1.1729-0.16
FOREX:  EUR/USD - 1.1729-0.16 GBP/USD - 1.3555-0.29
STOCKS RUS:  RTSI - 1104.09+0.15
STOCKS US: DOW JONES - 49596.97-0.63 NASDAQ - 25806.20-0.13
STOCKS US: S&P 500 - 7337.11-0.38
STOCKS JAPAN:  NIKKEI - 62713.65-0.19 TOPIX - 3829.48-0.29
STOCKS CHINA:  HANG SENG - 26393.71-0.87 SSEC - 4179.95+0.00
STOCKS EUR:  FTSE100 - 10276.95-1.55 CAC40 - 8202.08-1.17
STOCKS EUR:  DAX - 24663.61-1.02
08/05/2026  CBA:  USD - 369.01-0.27 GBP - 502-0.96
08/05/2026  CBA:  EURO - 434.14-0.35
08/05/2026  CBA:  GOLD - 56275+392 SILVER - 953.15+31.66
ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ՏՏ ՈԼՈՐՏՈՒՄ ՆԱԽԱԳԱՀԻ ՊԱՐԳԵՎՆԵՐԻՆ ԱՐԺԱՆԱՑԱԾ ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻՆ
13/10/2011 10:27
Կիսվել

ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ՏՏ ՈԼՈՐՏՈՒՄ ՆԱԽԱԳԱՀԻ ՊԱՐԳԵՎՆԵՐԻՆ ԱՐԺԱՆԱՑԱԾ ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻՆ

Նախագահ Սերժ Սարգսյանը երեկ` հոկտեմբերի 12-ին, ընդունել է տեղեկատվական տեխնոլոգիաների (ՏՏ) ոլորտում 2011թ. ՀՀ նախագահի կրթական պարգևների արժանացած ուսանողներին և աշակերտներին, ովքեր Նախագահից ստացել են տարբեր անվանակարգերում իրենց շնորհված պարգևները: Վկայականների հետ միասին հաղթողներն ստացել են ՏՏ ոլորտը խորհրդանշող հատուկ կրթական հուշախորհրդանիշ-արձանիկներ: Պարգևատրված 38 երիտասարդներից 23-ը տարբեր բուհերի ուսանողներ են, 15-ը` ավագ դպրոցի աշակերտներ, որոնց ընտրել է ՏՏ ոլորտում Հանրապետության նախագահի պարգևի կազմկոմիտեն՝ 195 թեկնածուներից: ՏՏ ոլորտում կրթական պարգևներ շնորհվում է այն ուսանողներին և աշակերտներին, ովքեր բարձր գնահատականներ ունեն, հասարակական ակտիվ գործունեություն են ծավալում, մասնակցել են ՏՏ օլիմպիադաների, գիտական աշխատանքների հեղինակ են և ունեն բազմակողմանի գիտելիքներ: 

Հաղթողների համար սահմանվել են` «լավագույն ասպիրանտ», «լավագույն մագիստրանտ», «լավագույն բակալավր», «լավագույն սփյուռքահայ ուսանող», «լավագույն ուսանողուհի», «լավագույն աշակերտ» անվանակարգերն ու մրցանակները, որոնք հովանավորվում են «Սինոփսիս Արմենիա» ընկերության կողմից: «Հայաստան» համահայկական հիմնադրամը հանդես է գալիս որպես ծրագրի գործընկեր:

Նախագահական նստավայրում Հանրապետության ղեկավարն այսօր շնորհավորել է պարգևի արժանացած ուսանողներին և աշակերտներին, մաղթել, որ այս ճանաչումը լինի նրանց առաջին քայլը ձեռքբերումներով ու հաղթանակներով լեցուն իրենց կյանքում:

08/05/2026
դրամ
Դոլար (USD)
369.01
-0.27
Եվրո (EUR)
434.14
-0.35
Ռուբլի (RUR)
4.9472
+0.002
Լարի (GEL)
137.49
-0.04
56275
+392
Արծաթ
953.15
+31.66