Կենտրոնական Բանկը հաջորդ տարվա համար 4.5 տոկոս տնտեսական աճ է կանխատեսում
Կենտրոնական բանկը այս տարվա համար 12.9 տոկոս տնտեսական աճ է կանխատեսում, իսկ հաջորդ տարվա համար՝ 4.5 տոկոս: ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2023 թ. պետական բյուջեի մասին օրենքի նախագծի քննարկման ժամանակ այս մասին ասաց Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը:
«Մյուս տարի տնտեսական աճի ցուցանիշը կլինի ավելի ցածր, քան Կառավարության կողմից կանխատեսված 7 տոկոսն է: Մենք ակնկալում ենք 4.5 տոկոսի չափով, որովհետև այս տարվա աճն է բավականին բարձր եղել»,- հավելեց Գալստյանը: