ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ԱՊՀ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԱԶԱՏ ԱՌԵՎՏՐԻ ԳՈՏՈՒ ՍՏԵՂԾՄԱՆ ՄԱՍԻՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ
Նիստի մասնակիցները քննարկել են նաև համատեղ տնտեսական զարգացման ռազմավարության մշակման և դրա շրջանակում մինչ 2020 թվականն իրականացվելիք ծրագրերի երկրորդ փուլում՝ 2012-2015 թթ, ընթացքում նախատեսված միջոցառումների իրականացմանն առնչվող հարցեր:
Այնուհետև, կառավարությունների ղեկավարներն անդրադարձել են մինչև 2020թ. ԱՊՀ անդամ-երկրների միջև նորարարության ոլորտում միջպետական համագործակցության և երկաթուղային տրանսպորտի ռազմավարական զարգացման ծրագրերին, կապի և տեղեկատվական հաղորդակցության ոլորտում 2012 թվականին ԱՊՀ երկրներում իրականացվելիք միջոցառումներին, ԱՊՀ մասնակից-պետությունների միջև դրամաշրջանառության կարգավորման և վերահսկողության համաձայնագրի հիմնական սկզբունքների միասնական քաղաքականության հաստատմանը: Նիստի մասնակիցները քննարկել են ԱՊՀ երկրների տարբեր մարմինների գործունեության 2012թ. միասնական բյուջեն։
Գործադիրի ղեկավարներն ամրագրել են նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք պայմանավորվածություններ։
Նշենք, որ 2011 թվականի արդյունքներով ԱՊՀ երկրների միջև առևտրաշրջանառությունն աճել է շուրջ 48%-ով` գերազանցելով 134 մլրդ դոլարը:
ԱՊՀ-ին անդամակցում են Հայաստանը, Ռուսաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Մոլդովան, Տաջիկստանը, Թուրքմենստանը, Ուզբեկստանը, Ուկրաինան, Ղրղստանը և Ադրբեջանը: