20/10/2011 14:59
ԱՄՍԱԿԱՆ ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ԱՇԽԱՏԱՎԱՐՁԻ ՄԱԿԱՐԴԱԿՈՎ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՎԵՐՋԻՆ ՏԵՂՈՒՄ Է
Հայաստանն ամսական նվազագույն աշխատավարձի մակարդակով եվրոպական 29 երկրների շարքում զբաղեցնում է ամենավերջին տեղը: Ըստ համապատասխան վարկանիշային ցուցակի, որը կազմել են վերլուծաբանները` ուսումնասիրելով և համադրելով եվրոպական մի շարք երկրներում ամսական նվազագույն աշխատավարձերի մակարդակները, Հայաստանը, ամսական 86.8 ԱՄՆ դոլար նվազագույն աշխատավարձով, հայտնվել է վերջին` 29-րդ հորիզոնականում: Վարկանիշում Հայաստանին նախորդում են Մոլդովան (95,4 ԱՄՆ դոլար) և Ադրբեջանը (108,1 ԱՄՆ դոլար): Ռուսաստանը վարկանիշային աղյուսակում զբաղեցնում է 23-րդ հորիզոնականում:
Նշենք, որ եվրոպական երկրներում նվազագույն աշխատավարձն ամենաբարձրն է Լյուքսեմբուրգը, որտեղ ամսական նվազագույն աշխատավարձը կազմում է 2513 ԱՄՆ դոլար: Լյուքսեմբուրգին հաջորդում են Իռլանդիան (2090 ԱՄՆ դոլար) և Բելգիան (2064 ԱՄՆ դոլար):
16/07/2026
դրամ
Դոլար (USD)
366.57
-0.68
Եվրո (EUR)
420.09
+0.8
Ռուբլի (RUR)
4.6643
-0.0352
Լարի (GEL)
139.3
-0.22
Արծաթ
682.97
-0.44
10:50 17/07/26
10:31 17/07/26
17:52 16/07/26
