Տնտեսական

USD BUY - 390.00+0.00 USD SELL - 397.00+0.00
EUR BUY - 409.00-2.00 EUR SELL - 419.00-1.00
OIL:  BRENT - 73.60+1.41 WTI - 70.28+1.86
COMEX:  GOLD - 2748.20+0.38 SILVER - 32.95+0.70
COMEX:  PLATINUM - 955.10+0.21
LME:  ALUMINIUM - 2601.00-0.29 COPPER - 9192.00-0.27
LME:  NICKEL - 15858.00+0.91 TIN - 29957.00+0.61
LME:  LEAD - 2043.00-1.04 ZINC - 3125.50-0.30
FOREX:  USD/JPY - 152.29+0.55 EUR/GBP - 1.0506-0.20
FOREX:  EUR/USD - 1.0506-0.20 GBP/USD - 1.2765-0.04
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 44148.56-0.22 NASDAQ - 20034.89+1.77
STOCKS US: S&P 500 - 6084.19+0.82
STOCKS JAPAN:  NIKKEI - 39372.23+0.01 TOPIX - 2749.31+0.29
STOCKS CHINA:  HANG SENG - 20155.05-0.77 SSEC - 3432.49+0.29
STOCKS EUR:  FTSE100 - 8301.62+0.26 CAC40 - 7423.40+0.39
STOCKS EUR:  DAX - 20399.16+0.34
11/12/2024  CBA:  USD - 394.35-0.52 GBP - 501.73-2.01
11/12/2024  CBA:  EURO - 413.87-1.77
11/12/2024  CBA:  GOLD - 34100.49+179.75 SILVER - 404.45+2.90
Պարենի եւ գյուղատնտեսության վիճակը 2022 թվականին
07/11/2022 14:39
Կիսվել

Պարենի եւ գյուղատնտեսության վիճակը 2022 թվականին

ՊԳԿ հեղինակավոր զեկույցն անդրադառնում է աշխատատեղերի կորստի եւ անհավասարության խնդիրներին

Հռոմ. գյուղատնտեսության ավտոմատացումը, որը ներառում է տրակտորներից մինչեւ արհեստական բանականություն, կարող է մեծ դեր ունենալ սննդամթերքի արտադրությունն ավելի արդյունավետ եւ բնապահպանական առումով բարենպաստ դարձնելու հարցում։ Այսուհանդերձ, վերջինիս անհավասար կիրառումը կարող է ավելի խորացնել անհավասարությունները, հատկապես այն դեպքում, երբ անհասանելի լինի փոքր արտադրողներին եւ մարգինալացված այլ խմբերին, ինչպիսիք են երիտասարդները եւ կանայք։

Միավորված ազգերի կազմակերպության Պարենի եւ գյուղատնտեսության կազմակերպության (ՊԳԿ) կողմից պարբերաբարպատրաստվող«Պարենի եւ գյուղատնտեսության վիճակը» (ՊԳՎ) ամենամյա հեղինակավոր զեկույցի 2022 թվականի տարբերակում ուսումնասիրվում է, թե ինչպես կարող է մեր ագրոպարենային համակարգերի ավտոմատացումը նպաստել Կայուն զարգացման նպատակներիիրագործմանը, եւ օգուտների մեծացման ու ռիսկերի նվազեցման վերաբերյալ առաջարկություններ եններկայացվում քաղաքականություն մշակողներին։

Սկսած Գանայում տրակտորի վարձակալության ծառայություններից մինչեւ ծովախեցգետնի տուփերը, որոնք մեքենայական ուսուցման եւ ռոբոտաշինության սկզբունքով են աշխատում Մեքսիկայում, զեկույցն աշխարհի տարբեր երկրների 27 օրինակներ է դիտարկում՝ ներկայացնելով տեխնոլոգիաներ, որոնք պատրաստման տարբեր փուլերում են եւ համապատասխանում են տարբեր ծավալիու եկամտի մակարդակ ունեցող գյուղատնտեսական արտադրողների կարիքներին։

Զեկույցն ուսումնասիրում է այս տեխնոլոգիաների խթանները եւ անդրադառնում դրանց որդեգրման արգելքներից մի քանիսին, մասնավորապես փոքր արտադրողների կողմից։ Այս վերլուծության հիման վրա փաստաթուղթը քաղաքականություններ է առաջարկում՝ գյուղատնտեսության ավտոմատացումը ներառական եւ ագրոպարենային համակարգերը դիմակայուն դարձնելու համար։

Եվ վերջապես, զեկույցն անդրադառնում է նաեւ ավտոմատացմանն առնչվող առավել տարածված մտահոգություններին, ներառյալ՝ ավտոմատացման արդյունքումգործազրկության խթանման վերաբերյալ, ապա եզրակացնում, որ նման վախերը պատմական իրողությունների հետ որեւէ աղերս չունեն։

Զեկույցի համաձայն՝ ավտոմատացումն, ընդհանուր առմամբ, թեթեւացնում է աշխատուժի պակասի խնդիրը, կարող է գյուղատնտեսական արտադրությունն առավել դիմակայուն եւ արդյունավետ դարձնել, բարելավել արտադրանքի որակը, մեծացնել ռեսուրսների օգտագործման արդյունավետությունը, խթանել պատշաճ զբաղվածությունը եւ նպաստել բնապահպանական հարակայունությանը։

«ՊԳԿ-ն խորապես համոզված է, որ առանց տեխնոլոգիական առաջընթացի եւ արտադրողականության աճի հնարավոր չէ աղքատության, սովի, պարենային անապահովության եւ թերսնուցման ճիրաններից միլիոնավոր մարդկանց փրկել», – զեկույցի առաջաբանում գրում է ՊԳԿ գլխավոր տնօրեն Քյու Դոնգյուն։ «Այստեղ կարեւորն այն է, թե ինչպես է ավտոմատացումն իրականացվում, այլ ոչ թե դրա փաստացի իրականացումը։  Մենք պետք է հավաստիանանք, որ ավտոմատացումը տեղի է ունենում ներառականության սկզբունքով եւ նպաստում է կայունությանը»։

Ավտոմատացման ոլորտի զարգացումները

Պատմության ընթացքում մարդկությունը շարունակաբար ձգտել է թեթեւացնել գյուղատնտեսական աշխատանքների դժվարությունները՝ հնարամտորեն ստեղծելով գործիքներ եւ սանձելով կրակի, քամու, ջրի ու կենդանիների էներգիան։ Միջագետքում  մինչեւմ.թ.ա. 4000 թվականները ֆերմերները դեռեւս եզներով աշխատեցվող գութաններ էին օգտագործում, մինչդեռ ջրով գործող ջրաղացները Չինաստանում ի հայտ են եկել մ.թ.ա. 1000 թվականներին։

Վերջին երկու դարերի ընթացքում կտրուկ աճել է տեխնոլոգիական փոփոխությունների տեմպը, որին նպաստել է գոլորշու էներգիայի հայտնաբերումը, ավելի ուշ զուգակցվելով հանածո էներգիայով աշխատող տրակտորների լայն կիրառմամբ։

Այսօր կանգնած ենք թվային տեխնոլոգիաներով ուղեկցվող նոր հեղափոխության շեմին։ Այդ տեխնոլոգիաները ներառում են արհեստական բանականությունը, անօդաչու թռչող սարքերը, ռոբոտները, սենսորները եւ գլոբալ նավիգացիոն արբանյակային համակարգերը, որոնք ուղեկցվում են ոլորտում լայն տարածում գտածձեռքի սարքերի կիրառմամբ, ինչպիսիք են բջջային հեռախոսները եւ համացանցին միացվող զանազան նոր սարքերը։ Մեկ այլ կարեւոր զարգացում կապված է համօգտագործվող տնտեսության հետ։ Աֆրիկայում եւ Ասիայում համօգտագործվող ակտիվների ներգրավմամբ ծառայություններն, օրինակ, «Ուբեր» տաքսի ծառայության ծրագրային հավելվածի մոդելին են հետեւում, որտեղ փոքր եւ միջին ֆերմերները կարող են թանկարժեք սարքավորումներից օգտվել, ինչպիսիք են տրակտորը, առանց ստիպված լինելու գնել այն։

Ցավոք, տարբեր երկրներում ավտոմատացման տարածման հարցում առկա են վիթխարի անհամաչափություններ, մասնավորապես Աֆրիկայի ենթասահարյան տարածաշրջանում։ Օրինակ՝ որոշ հաշվարկներով դեռեւս 2005 թվականին Ճապոնիայում յուրաքանչյուր 1,000 հեկտար վարելահողին 400 տրակտոր էր բաժին ընկնում, մինչդեռ Գանայում նույն ցուցանիշը 0.4 էր։

Ավելին, որոշ տեխնոլոգիաներ դեռեւս նախատիպային փուլերում են, իսկ որոշ դեպքերում գյուղական ենթակառուցվածքներն անբարենպաստ են, օրինակ՝ կապի եւ էլեկտրականության առումով, ինչը խոչընդոտում է տեխնոլոգիաների տարածմանը, հատկապես ցածր եւ միջին եկամուտ ունեցող երկրներում։

Հարկ է նշել նաեւ, որ որոշ տեխնոլոգիաներ, օրինակ՝ խոշոր, շարժիչով աշխատող սարքավորումները, կարող են էկոլոգիապես բացասական ազդեցություն ունենալ՝ նպաստելով մոնոկուլտուրաների տարածմանը եւ հողի էրոզիային։

Այսուհանդերձ, վերջին շրջանում փոքրածավալ սարքավորումների զարգացումն օգնում է հաղթահարել նման խնդիրները։

Քաղաքականության վերաբերյալ առաջարկություններ

Զեկույցում քաղաքականության վերաբերյալ առաջարկությունների հիմքում ընկած սկզբունքը խարսխված է պատասխանատու տեխնոլոգիական փոփոխության գաղափարի վրա։ Սա ներառում է արտադրողականության, դիմացկունության եւ կենսակայության վրա տեխնոլոգիաների ունեցած ազդեցությունների կանխատեսումը՝ միաժամանակ ուշադրության կենտրոնում պահելով մարգինալացված եւ խոցելի խմբերի շահերը։

Այստեղ կարեւորը բարենպաստ միջավայրի ձեւավորումն է, որի համար քաղաքականության մշակման մի շարք գործիքներ են պահանջվում՝ բովանդակային աշխատանք կատարելու նպատակով։ Դրանք ներառում են օրենսդրությունը եւ կարգավորումները, ենթակառուցվածքները, ինստիտուցիոնալ ընթացակարգերը, կրթությունն ու վերաորակավորումը, հետազոտությունը եւ մշակումը, ինչպես նաեւ մասնավոր նորարարական գործընթացների սատարումը։

Ավտոմատացման ներդրման անհամաչափությունների հարթման ջանքերը պետք է ներառական ներդրումներ նախատեսեն՝ ներգրավելով արտադրողներին եւ ծառայություն մատուցողներին, հատուկ ուշադրություն դարձնելով կանանց եւ երիտասարդներին, որը կօգնի շարունակել տեխնոլոգիաների զարգացումը եւ դրանք օգտագործողների կարիքներին համապատասխանեցումը։

Ի հավելումն, գյուղատնտեսության պատասխանատու ավտոմատացման ակտիվացմանն ուղղված ներդրումները եւ քաղաքականությունները պետք է հիմնված լինեն համատեքստի վրա, ինչպիսիքեն կապի եւ հաղորդակցության կարգավիճակը, գիտելիքի եւ հմտությունների հետ կապված մարտահրավերները, ենթակառուցվածքների համապատասխանությունն ու անհավասար հասանելիությունը։  Այստեղ նույնիսկ կենսաֆիզիկական, տեղագրական եւ կլիմայական պայմաններն են կարեւոր դեր խաղում։ Օրինակ՝ փոքրածավալ գործիքները եւ անգամ ձեռքի սարքերը կարող են զգալիորեն աջակցել լեռնային տեղանքում գործունեություն ծավալող փոքր արտադրողներին։

Եվ վերջապես, աշխատատեղերի եւ գործազրկության համատեքստում զեկույցն անդրադառնում է նաեւ աշխատանք կրճատող տեխնոլոգիական փոփոխությունների հնարավոր բացասական ազդեցություններին առնչվող մտահոգություններին։ Չնայած, որ այն եզրակացնում է, որ նման վախերն ուռճացված են, բայց միեւնույն ժամանակ ընդունում է, որ գյուղատնտեսության ավտոմատացումը կարող է գործազրկության հանգեցնել հատկապես այն վայրերում, որտեղ առկա է գյուղական աշխատուժի ավելցուկ եւ ցածր աշխատավարձեր։

Այդպիսի պայմաններում քաղաքականություն մշակողները պետք է խուսափեն ավտոմատացման սուբսիդավորումից՝ փոխարենը կենտրոնանալով դրա որդեգրման համար բարենպաստ միջավայր ստեղծելու վրա, միեւնույն ժամանակ սոցիալական պաշտպանություն  տրամադրելով ցածր որակավորում ունեցող աշխատողներին, որոնք անցումային շրջանում ամենաշատն են ենթակա աշխատանքից զրկվելու վտանգին։

Գյուղատնտեսության ավտոմատացումը սույն զեկույցում սահմանվում է որպես գյուղատնտեսական գործընթացներում մեքենաների եւ սարքավորումների օգտագործում՝ դրանց ախտորոշման, որոշումների կայացման կամ կատարողականի բարելավման համար, նվազեցնելով գյուղատնտեսական աշխատանքների դժվարությունը եւ/կամ բարելավելով դրանց կատարման ժամկետները, իսկ հնարավորության դեպքում՝ գյուղատնտեսական գործընթացների ճշգրտությունը։

Ագրոպարենային համակարգերըներառում են մասնակիցների ամբողջ շրջանակը եւ նրանց հավելյալ արժեք հաղորդող փոխկապակցված գործունեությունները, որոնք ներգրավված են պարենային եւ ոչ պարենային գյուղատնտեսական արտադրանքի առաջնային արտադրության մեջ, ինչպես նաեւ բոլոր պարենային, ներառյալ ոչ գյուղատնտեսական ծագման ապրանքների պահպանման, մթերման, հետբերքահավաքային մշակման, տեղափոխման, վերամշակման, բաշխման, շուկայահանման, տնօրինման եւ սպառման աշխատանքներում։

11/12/2024
դրամ
Դոլար (USD)
394.35
-0.52
Եվրո (EUR)
413.87
-1.77
Ռուբլի (RUR)
3.80
-0.13
Լարի (GEL)
139.79
-1.95
34100.49
+179.75
Արծաթ
404.45
+2.90