Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00-0.50
EUR BUY - 399.50-1.50 EUR SELL - 406.50-0.50
OIL:  BRENT - 114.73-2.26 WTI - 100.78-2.41
COMEX:  GOLD - 4022.30+0.78 SILVER - 54.11+0.74
COMEX:  PLATINUM - 1520.10-2.71
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 157.68+0.55 EUR/GBP - 1.1172-0.27
FOREX:  EUR/USD - 1.1172-0.27 GBP/USD - 1.334-0.24
STOCKS RUS:  RTSI - 973.16+0.75
STOCKS US: DOW JONES - 52361.58+0.28 NASDAQ - 26169.38+0.82
STOCKS US: S&P 500 - 7676.77+0.70
STOCKS JAPAN:  NIKKEI - 63268.37+1.73 TOPIX - 3997.37+0.61
STOCKS CHINA:  HANG SENG - 23041.32-0.73 SSEC - 3648.30-1.33
STOCKS EUR:  FTSE100 - 10767.33+0.72 CAC40 - 7847.32+0.83
STOCKS EUR:  DAX - 25410.84+0.91
27/10/2026  CBA:  USD - 360.93+0.05 GBP - 480.65-1.12
27/10/2026  CBA:  EURO - 402.36-1.75
27/10/2026  CBA:  GOLD - 46692+127 SILVER - 627.21+1.83
ՎԻՎԱՍԵԼԼ-ՄՏՍ – ՄՏՍ-Ն ՈՒ VODAFONE-Ը ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ ԵՆ ՍՏՐԱՏԵԳԻԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
31/10/2008 19:20
Կիսվել

ՎԻՎԱՍԵԼԼ-ՄՏՍ – ՄՏՍ-Ն ՈՒ VODAFONE-Ը ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ ԵՆ ՍՏՐԱՏԵԳԻԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Մոսկվա, ՌԴ – Երեւան, Հայաստան – «Բջջային Հեռահամակարգեր» ԲԲԸ (NYSE: MBT)` Ռուսաստանի եւ ԱՊՀ երկրների խոշորագույն բջջային օպերատորը և Vodafone ընկերությունը` համաշխարհային բջջային կապի առաջատարը, հայտարարում են էքսկլյուզիվ ստրատեգիական ոչ բաժնետոմսային համագործակցության մասին, որն ուղղված է երկկողմանի մարքեթինգային և տեխնալոգիական հնարավորությունների ընդլայնմանը: Հակագործակցության մասին քառամյա համաձայնագիրը տարածվելու է Ռուսաստանի, Ուկրաինայի, Ուզբեկստանի, Թուրքմենստանի և Հայաստանի վրա:
 
Vodafone-ի հետ համագործակցությունը ՄՏՍ-ին հնարավորություն կտա էքսկլյուզիվ հասանելիություն ունենալ ընկերության լավագույն լուծումներին, ծառայությունների պորտֆոլիոներին և մասսայական և կորպորատիվ շուկաների համար իրականացված Vodafone-ի մարքեթինգային մշակումներին, ինչպես նաև էքսպերտային աջակցություն ստանալ Vodafone-ից` մարքեթինգային նախաձեռնությունների ընտրության, մեկնարկի և առաջխաղացման փուլերում և հաճախորդների սպասարկման նորագույն տեխնալոգիաների ներդրման ժամանակ:
 
Vodafone-ը ՄՏՍ-ին նաև հնարավարություն կտա մասնակցել ցանցային և բաժանորդային սարքավորումների գնումների գլոբալ ծրագրերին, ինչն ՄՏՍ-ին հնարավորություն կտա իր ցանցի սարքավորումների համար գնումներ կատարելիս օգտվել զեղչերից, կբարձրացնի բիզնես գործընթացների օպերացիոն արդյունավետությունը և կամրապնդի դիրքերը  գործունեության շուկաներում:
 
ՄՏՍ-ի հետ համագործակցությունը Vodafone-ին հնարավորություն կտա ընդլայնել ներուժն ու ստանալ Ռուսաստանի և ԱՊՀ երկրների դինամիկ զարգացող  շուկաներում մարքեթինգային փորձառություն, ընդարձակ հնարավորություն կտա ՄՏՍ-ի հետ կոբրենդինգային ապրանքներ տարածել այն երկրների տարածքում, որտեղ ՄՏՍ-ը սպասարկում է ավելի, քան 87 մլն բաժանորդների, որից 60 միլիոնը` Ռուսաստանում:
 
ՄՏՍ-ը հնարավորություն կստանա Vodafone-ի փորձառությունն օգտագործել «երրորդ սերնդի (3G)» ցանցի կառուցման և արագագործ և լայնաշերտ ինտերնետի հասանելիության լուծումների մշակման ընթացքում: Բացի այդ` Vodafone-ի աշխատակիցներն աջակցություն կցուցաբերեն ՄՏՍ-ի այլ տեխնալոգիական ծրագրերն իրականացնելիս: Ավելին, ՄՏՍ-ն ու Vodafone-ը նախատեսում են նորարարական բջջային լուծումների համատեղ մշակում իրականանցնել` Vodafone-ի Դյուսելդորֆում տեղակայված փորձարարական կենտրոնի գործունեության շրջանակներում:
 
«Այսօր մենք պատմական համաձայնագիր ենք ստորագրում բջջային կապի ոլորտի երկու առաջատարների` գլոբալ օպրատոր Vodafone-ի և Ռուսաստանի և ԱՊՀ երկրներում խոշորագույն բջջային օպերատոր ՄՏՍ-ի միջև: Այս համաձայնագիրը հնարավորություն կտա ՄՏՍ-ին բարձրացնել բիզնեսի արդյունավետությունը, ամրապնդել մրցակցային դիրքերը մեր շուկաներում` շնորհիվ նորարարական տեխնոլոգիական լուծումների արագընթաց ներդրման և Vodafone-ի գործունեության շուկաներում արդեն փորձություն անցած ծառայությունների»,- նշեց ՄՏՍ ԲԲԸ-ի նախագահ Միխայիլ Շամոլինը:
 
«ՄՏՍ-ի հետ մեր համաձայնագիրը Vodafone-ի համար կարևոր շուկաներում գործող առաջատար օպերատորի հետ համագործակցության գերազանց հնարավորություն է: Մենք մեր բաժանորդներին կկարողանանք տրամադրել ռոումինգային ավելի մեծ հնարավորություններ և ընդլայնել մեր ցանցերի ընդգրկումը: Մենք ուրախ ենք, որ ՄՏՍ-ը միացել է մեր գործընկերական ծրագրին, որն ավելի արդյունավետ կդառնա` Ռուսաստանն ու ԱՊՀ-ն ներառելով»,- նշեց Vodafone-ի նախագահ Վիտտորիո Կոլաոն:

AMP
27/10/2026
դրամ
Դոլար (USD)
360.93
+0.05
Եվրո (EUR)
402.36
-1.75
Ռուբլի (RUR)
4.4786
+0.0024
Լարի (GEL)
139.06
+0
46692
+127
Արծաթ
627.21
+1.83