
Ռուսաստանը սահմանել է 2023-ի գործազրկության նպաստի չափերը
Ռուսաստանի Դաշնության կառավարությունը 2023 թվականի համար սահմանել է գործազրկության նպաստի չափը, նվազագույնը կլինի 1500 ռուսական ռուբլի, առավելագույնը՝ 12,792 ռուբլի:
«Սահմանել գործազուրկ ճանաչված քաղաքացիների համար, բացառությամբ «Ռուսաստանի Դաշնությունում զբաղվածության մասին» հոդվածում նշված նախնական կենսաթոշակային տարիքի քաղաքացիների, գործազրկության նվազագույն նպաստ՝ 1500 ռուբլու չափով, առավելագույն չափ` 12792 ռուբլ»,- ասվում է փաստաթղթում։ Որոշումն ուժի մեջ է մտնելու 2023 թվականի հունվարի 1-ից: