MOTOROLA-Ն ԿՐԵԼ Է 32 ՄԼՆ ԴՈԼԱՐԻ ՎՆԱՍ
Բջջային սարքավորումների արտադրության ոլորտում մասնագիտացված Motorola Mobility ընկերությունն ամփոփել է 2011 թվականի երրորդ եռամսյակի իր գործունեության արդյունքները: Ընկերության հրապարակած հաշվետվության համաձայն՝ հաշվետու ժամանակահատվածում ընկերության զուտ վնասը կազմել է 32 մլն ԱՄՆ դոլար, իսկ մեկ բաժնետոմսին բաժին ընկնող զուտ շահույթը կազմել է 0,11 ԱՄՆ դոլար: Միևնույն ժամանակ, համախառն հասույթն աճել է 10,5%-ով և կազմել 3,26 մլրդ ԱՄՆ դոլար: