02/11/2011 11:24
CREDIT SUISSE-Ը ԳՐԱՆՑԵԼ Է ՀԻՄՆԱԿԱՆ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐԻ ԱՆԿՈՒՄ
Շվեյցարական խոշորագույն Credit Suisse բանկը հրապարակել է 2011 թվականի երրորդ եռամսյակի իր գործունեության ֆինանսական արդյունքները: Ընկերության հրապարակած ֆինանսական ամփոփ հաշվետվության համաձայն՝ ընթացիկ տարվա երրորդ եռամսյակի արդյունքներով բանկի զուտ շահույթը, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ համեմատած, կրճատվել է 11%-ով և կազմել 560 մլն եվրո: Միևնույն ժամանակ, համախառն հասույթը կրճատվել է 3%-ով և կազմել 5,48 մլրդ եվրո:
Նշենք նաև, որ 2011 թվականի առաջին ինն ամիսների արդյունքներով բանկը գրանցել է զուտ շահույթի 39% անկում (2.1 մլրդ եվրո):
19/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.94
+0.53
Եվրո (EUR)
397.25
+1.88
Ռուբլի (RUR)
4.4154
+0.0348
Լարի (GEL)
139.17
+0.23
Արծաթ
530.56
-22.16
