Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 399.00+2.00 EUR SELL - 405.00+1.00
OIL:  BRENT - 116.17+1.76 WTI - 103.27+1.80
COMEX:  GOLD - 3992.00-1.30 SILVER - 51.84-2.56
COMEX:  PLATINUM - 1459.20-3.98
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 157.4-0.23 EUR/GBP - 1.119+0.41
FOREX:  EUR/USD - 1.119+0.41 GBP/USD - 1.3391+0.53
STOCKS RUS:  RTSI - 977.07-0.69
STOCKS US: DOW JONES - 52342.56-0.25 NASDAQ - 26184.72-1.38
STOCKS US: S&P 500 - 7720.39-0.30
STOCKS JAPAN:  NIKKEI - 63290.11-2.12 TOPIX - 3965.07-0.95
STOCKS CHINA:  HANG SENG - 23294.42+1.46 SSEC - 3599.02-1.44
STOCKS EUR:  FTSE100 - 10722.07+0.26 CAC40 - 7970.00+1.05
STOCKS EUR:  DAX - 26039.68+1.31
30/10/2026  CBA:  USD - 360.14-0.16 GBP - 483.67+3.64
30/10/2026  CBA:  EURO - 403.36+1.66
30/10/2026  CBA:  GOLD - 46620-202 SILVER - 606.96-15.91
ՔՆՆԱՐԿՎԵԼ ԵՆ ՀՀ-Ի ՀԱՄԱՐ ՎԶԵԲ-Ի ՆՈՐ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐԸ
04/11/2011 12:48
Կիսվել

ՔՆՆԱՐԿՎԵԼ ԵՆ ՀՀ-Ի ՀԱՄԱՐ ՎԶԵԲ-Ի ՆՈՐ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐԸ

Վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր ընդունել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) փոխնախագահ Յան Ֆիշերին, ով Հայաստան է ժամանել մեր երկրի համար նոր ռազմավարության մշակման գործում Եվրոպական բանկի գործունեության առաջնահերթությունները հստակեցնելու նպատակով:

Ողջունելով հյուրին ՀՀ կառավարությունում` վարչապետ Սարգսյանը նշել է. «Մենք բարձր ենք գնահատում մեր հարաբերությունները Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի հետ: Մեծ ճանապարհ ենք անցել, ունենք նվաճումներ, որոնցով հպարտանում ենք, ունենք նաև խնդիրներ, և Ձեր այցելությունը հնարավորություն կտա հստակեցնել մեր հետագա անելիքները»: 

Յան Ֆիշերը շնորհակալություն է հայտնել վարչապետին ընդունելության համար և անդրադարձել ՎԶԵԲ-ի և Հայաստանի միջև համագործակցության նոր ռազմավարության հիմնական դրույթներին: Նա, մասնավորապես, նշել է, որ ՎԶԵԲ-ը կարևորում է փոքր և միջին ձեռնարկատիրությանն աջակցության ընդլայնման և մասնավոր հատվածի զարգացման ուղղությամբ ծրագրերի իրականացումը: 

Նշելով, որ հետագա համագործակցության մասին կողմերի պատկերացումները համընկնում են, Տիգրան Սարգսյանն ընդգծել է ՓՄՁ վարկավորման գործիքների բազմազանության խթանման անհրաժեշտությունը և կարևորել Եվրոպական բանկի կողմից տեխնիկական օժանդակության տրամադրումը: Կառավարության ղեկավարը հեռանկարային է համարել առողջապահության, կենսաթոշակային, ֆինանսական հատվածի և ապահովագրության բնագավառներում գործակցության զարգացումը: Խոսելով ենթակառուցվածքների ոլորտում համագործակցության հնարավորությունից` զրուցակիցները քննարկել են ԵՄ-ի ֆինանսավորմամբ ՄԱԶԾ-ի կողմից իրականացվող «Հարավային Կովկասում սահմանների համալիր կառավարում» ծրագիրը: Մասնավորապես, արծարծվել է սահմանային անցակետերի վերակառուցման և արդիականացման գործում ՎԶԵԲ-ի մասնակցության հարցը: Յան Ֆիշերը նշել է, որ բանկը պատրաստ է քննարկել վերոնշյալ ծրագրի իրականացմանն աջակցություն ցուցաբերելու հարցը: 

ՎԶԵԲ-ի փոխնախագահը նաև բարձր է գնահատել ՀՀ կառավարության` գործարար միջավայրի բարելավմանն ուղղված միջոցառումները և հաստատել այդ գործում բանկի կողմից շարունակական աջակցություն ցուցաբերելու պատրաստակամությունը: Նա շնորհակալություն է հայտնել վարչապետին ՀՀ փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման խորհրդի աշխատանքները ղեկավարելու համար, ինչը վկայում է ՓՄՁ ոլորտի նկատմամբ ցուցաբերվող հոգածության մասին: 

Վարչապետ Տիգրան Սարգսյանը գոհունակություն է հայտնել Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի և ՀՀ կառավարության համագործակցության ընթացքից` կարևորելով դրա շարունակականության ապահովումը:

30/10/2026
դրամ
Դոլար (USD)
360.14
-0.16
Եվրո (EUR)
403.36
+1.66
Ռուբլի (RUR)
4.4854
+0.0103
Լարի (GEL)
138.78
-0.12
46620
-202
Արծաթ
606.96
-15.91