Տնտեսական

USD BUY - 390.00+0.00 USD SELL - 397.00+0.00
EUR BUY - 409.00-2.00 EUR SELL - 419.00-1.00
OIL:  BRENT - 72.58+0.99 WTI - 69.00+1.38
COMEX:  GOLD - 2737.70+1.69 SILVER - 32.72+0.31
COMEX:  PLATINUM - 953.10+0.86
LME:  ALUMINIUM - 2608.50+0.79 COPPER - 9216.50-0.17
LME:  NICKEL - 15715.00-1.76 TIN - 29776.00-0.47
LME:  LEAD - 2064.50-0.15 ZINC - 3135.00+0.29
FOREX:  USD/JPY - 151.46+0.28 EUR/GBP - 1.0527-0.27
FOREX:  EUR/USD - 1.0527-0.27 GBP/USD - 1.277+0.20
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 44247.83-0.35 NASDAQ - 19687.24-0.25
STOCKS US: S&P 500 - 6034.91-0.30
STOCKS JAPAN:  NIKKEI - 39372.23+0.01 TOPIX - 2749.31+0.29
STOCKS CHINA:  HANG SENG - 20155.05-0.77 SSEC - 3432.49+0.29
STOCKS EUR:  FTSE100 - 8280.36-0.86 CAC40 - 7394.78-1.14
STOCKS EUR:  DAX - 20329.16-0.08
11/12/2024  CBA:  USD - 394.35-0.52 GBP - 501.73-2.01
11/12/2024  CBA:  EURO - 413.87-1.77
11/12/2024  CBA:  GOLD - 34100.49+179.75 SILVER - 404.45+2.90
ԱՄՓՈՓՎԵԼ ԵՆ G20-Ի ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ
07/11/2011 11:49
Կիսվել

ԱՄՓՈՓՎԵԼ ԵՆ G20-Ի ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ

«Մեծ քսանյակի» (G20) անդամ երկրների ղեկավարները ֆրանսիական Կանն քաղաքում կայացած համաժողովի արդյունքներով որոշում են ընդունել առավել ամրապնդել իրենց ազգային արժույթների ճկունությունն, ինչն, ըստ համաժողովի մասնակիցների, առավել արդյունավետ կերպով կարտացոլի միջազգային շուկաների զարգացումներն ու միտումները: Այս մասին նշվում է «Մեծ քսանյակի» երկրների համատեղ ամփոփ հայտարարության մեջ:

Հատկանշական է, որ իրենց արժութային քաղաքականությունների համակարգման և արժութային հարաբերություններում կայունության ապահովման նպատակով աշխարհի առաջատար երկրների ղեկավարները համաձայնության են եկել և որոշել «հրաժարվել» ազգային արժույթների մրցակցային դևալվացիայից: Ինչպես նշվում է G20-ի համաժողովի արդյունքներով մշակված համատեղ հայտարարության մեջ` այս քայլերը կօգնեն G20-ի երկրներին պայքարել հնարավոր այնպիսի բացասական դրսևորումների դեմ, ինչպիսիք են ներդրումային հոսքերի անկայունությունը, ոսկեարժութային պահուստների չափից առավել կուտակումները, փախարժեքի կտրուկ տատանումները:

Նշենք նաև, որ G20-ն իր հերթական այս հանդիպման շրջանակներում վերանայել և վերահրապարակել է համաշխարհային ֆինանսական շուկայում համակարգային նշանակության 29 բանկերի ցանկը, որի մեջ ընդգրկվել են հետևյալ ֆինանսական կառույցները.

Bank of America (ԱՄՆ), Bank of New York Mellon (ԱՄՆ), Citigroup (ԱՄՆ), Goldman Sachs (ԱՄՆ), J.P. Morgan (ԱՄՆ), Morgan Stanley (ԱՄՆ), State Street (ԱՄՆ), Wells Fargo (ԱՄՆ), Royal Bank of Scotland PLC (Մեծ Բրիտանիա), Lloyds Banking Group PLC (Մեծ Բրիտանիա), Barclays PLC (Մեծ Բրիտանիա), HSBC Holdings PLC (Մեծ Բրիտանիա), Crеdit Agricole SA (Ֆրանսիա), BNP Paribas SA (Ֆրանսիա), Banque Populaire (Ֆրանսիա), Sociеtе Gеnеrale SA (Ֆրանսիա), Deutsche Bank AG (Գերմանիա), Commerzbank AG (Գերմանիա), Unicredit Group SA (Իտալիա), UBS AG (Շվեյցարիա), Credit Suisse AG (Շվեյցարիա), Dexia SA (Բելգիա), ING Groep NV (Նիդերլանդներ), Banco Santander SA (Իսպանիա), Nordea AB (Շվեդիա), Mitsubishi UFJ FG (Ճապոնիա), Mizuho FG (Ճապոնիա), Sumitomo Mitsui FG (Ճապոնիա), Bank of China (Չինաստան):

11/12/2024
դրամ
Դոլար (USD)
394.35
-0.52
Եվրո (EUR)
413.87
-1.77
Ռուբլի (RUR)
3.80
-0.13
Լարի (GEL)
139.79
-1.95
34100.49
+179.75
Արծաթ
404.45
+2.90