
ԱՄԵՐԻԿԱՑԻ ԹՈՓ-ՄԵՆԵՋԵՐՆԵՐԸ ԿԶՐԿՎԵՆ ԲՈՆՈՒՍՆԵՐԻՑ
Ամերիկյան լրատվամիջոցների փոխանցմամբ` ընթացիկ տարվա արդյունքներով ԱՄՆ-ի բանկիրների պարգևավճարները կկրճատվեն 20-30%-ով: Միևնույն ժամանակ, ամերիկյան ֆինանսական կառույցների ղեկավարների մեծ մասը կզրկվեն իրենց բոնուսներից` պայամանավորված ֆինանսական շուկայի անկայունությամբ և տնտեսական աճի դանդաղ տեմպերով:
Նշենք, որ այս տարվա առաջին ինն ամիսների արդյունքում ամերիկյան խոշորագույն բանկերը, մասնավորապես, Goldman Sachs-ը, Morgan Stanley-ն և JPMorgan’s-ը կրճատել էին իրենց թոփ-մենեջերների բոսուսները շուրջ 10%-ով:
Հիշեցնեք, որ 2010 թվականի արդյուքներով ԱՄՆ-ի բանկիրների պարգևաճարները հասել էին ռեկորդային չափերի՝ կազմելով 135 մլրդ ԱՄՆ դոլար: