Տնտեսական

USD BUY - 362.50+0.00 USD SELL - 364.50-0.50
EUR BUY - 415.00+0.00 EUR SELL - 419.50+0.00
OIL:  BRENT - 101.74-1.58 WTI - 98.34-1.95
COMEX:  GOLD - 4368.10-0.41 SILVER - 66.94+0.00
COMEX:  PLATINUM - 1805.90-0.03
LME:  ALUMINIUM - 3244.50-0.26 COPPER - 14001.00-1.68
LME:  NICKEL - 16334.00-0.82 TIN - 51879.00-2.78
LME:  LEAD - 1881.50-0.55 ZINC - 3793.50-2.25
FOREX:  USD/JPY - 157.12+0.17 EUR/GBP - 1.1479-0.03
FOREX:  EUR/USD - 1.1479-0.03 GBP/USD - 1.3383-0.07
STOCKS RUS:  RTSI - 852.33+1.67
STOCKS US: DOW JONES - 51682.64-0.18 NASDAQ - 26522.55+0.39
STOCKS US: S&P 500 - 7650.50+0.17
STOCKS JAPAN:  NIKKEI - 65018.95+1.38 TOPIX - 4091.14-0.07
STOCKS CHINA:  HANG SENG - 24750.78+0.60 SSEC - 3911.87+0.94
STOCKS EUR:  FTSE100 - 10659.13-1.45 CAC40 - 8065.02-1.49
STOCKS EUR:  DAX - 25304.06-1.60
18/09/2026  CBA:  USD - 363.44-0.06 GBP - 485.52-1.02
18/09/2026  CBA:  EURO - 417.05-0.18
18/09/2026  CBA:  GOLD - 51041+458 SILVER - 749.29-7.37
ԱՄՀ. «ՉԻՆԱՍՏԱՆԻ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԸ ԿԱՐՈՂ Է ՓԼՈՒԶՎԵԼ»
15/11/2011 11:48
Կիսվել

ԱՄՀ. «ՉԻՆԱՍՏԱՆԻ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԸ ԿԱՐՈՂ Է ՓԼՈՒԶՎԵԼ»

Չինաստանի ֆինանսական համակարգում առկա բացասական ռիսկերը շարունակում են մեծանալ` առավելապես պայմանավորված երկրում գրանցված «վարկավորման  բում»-ով և անշարժ գույքի շուկայում առկա անորոշությամբ: Նման եզրակացության են եկել Արժույթի Միջազգային Հիմնադրամի (ԱՄՀ) վերլուծաբանները: Ինչպես նշվում է Չինաստանի ֆինանսական համակարգի ընդհանուր իրավիճակի վերաբերյալ ԱՄՀ նոր զեկույցում` Չինաստանը, չնայած ֆինանսական համակարգում իրականացվող շարունակական բարեփոխումներին, դեռևս շարունակում է «անհանգստացնել» իր ֆինանսական համակարգի թույլ կողմերով ու անընդմեջ աճող բացասական դրսևորումներով:

«Չինաստանի ֆինանսական համակարգի համար որպես առավել վտանգավոր ներքին ռիսկեր առանձնանում են 2009-2010 թվականներին այս երկրում գրանցված վարկային բումն` իր հետևանքներով, ֆինանսական համակարգի ակտիվների որակական անկումը, անշարժ գույքի շուկայում պահպանվող բարձր գները, ինչպես նաև  ներկայիս «չինական» տնտեսական աճի մոդելում առկա անհավասարակշռությունները», – նշվում է ԱՄՀ զեկույցում:

Նշենք նաև, որ ԱՄՀ վերլուծաբանների գնահատմամբ` Չինաստանի բանկերը դեռևս պատրաստ չեն ամբողջովին դիմակայել առկա ռիսկերին ու հնարավոր բացասական զարգացումներին, ինչը նշանակում է, որ մոտ ապագայում չինական բանկերի «դիմադրողականությունը» կարող է կտրուկ անկում գրանցել` նոր վտանգ ներկայացնելով Չինաստանի ընդհանուր ֆինանսական համակարգի համար:

18/09/2026
դրամ
Դոլար (USD)
363.44
-0.06
Եվրո (EUR)
417.05
-0.18
Ռուբլի (RUR)
4.3123
+0.0049
Լարի (GEL)
139.53
-0.01
51041
+458
Արծաթ
749.29
-7.37