ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՎԱՆՈՒԹՅԱՆՆ Է ԱՐԺԱՆԱՑԵԼ ՎԶԵԲ-Ի ՆՈՐ ՎԱՐԿԱՅԻՆ ԾՐԱԳԻՐԸ
Կառավարության հավանությունն է ստացել Հայաստանի Հանրապետության ու Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև ստորագրված «Ոռոգման համակարգերի վերականգնման հրատապ ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում» վարկային համաձայնագրին, որով նախատեսվում է Արագածոտնի, Կոտայքի, Շիրակի, Լոռու, Արարատի և Արմավիրի մարզերում վերականգնել շուրջ 50 կմ մայր և միջտնտեսային (գլխավոր) և 63 կմ ներտնտեսային ոռոգման ցանցի ջրանցք։