Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 362.00+0.00
EUR BUY - 402.00+1.00 EUR SELL - 409.00+1.00
OIL:  BRENT - 110.68+0.05 WTI - 98.53-0.92
COMEX:  GOLD - 4130.50+0.20 SILVER - 56.25-2.53
COMEX:  PLATINUM - 1596.80-2.87
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 157.63-0.35 EUR/GBP - 1.1248+0.21
FOREX:  EUR/USD - 1.1248+0.21 GBP/USD - 1.3403+0.23
STOCKS RUS:  RTSI - 937.15-0.42
STOCKS US: DOW JONES - 52856.09+0.69 NASDAQ - 26702.86+1.05
STOCKS US: S&P 500 - 7757.17+0.58
STOCKS JAPAN:  NIKKEI - 62907.84-2.65 TOPIX - 3997.50-1.14
STOCKS CHINA:  HANG SENG - 22934.68-3.03 SSEC - 3658.03-1.48
STOCKS EUR:  FTSE100 - 10752.88+0.19 CAC40 - 7921.68+1.06
STOCKS EUR:  DAX - 25645.04+1.35
22/10/2026  CBA:  USD - 361.33-0.07 GBP - 483.35-0.6
22/10/2026  CBA:  EURO - 405.23-0.69
22/10/2026  CBA:  GOLD - 47948+24 SILVER - 668.5+5.04
Հայաստանում արդեն շուրջ 100 հազար խոշոր եղջերավոր կենդանի է համարակալվել
09/12/2022 16:19
Կիսվել

Հայաստանում արդեն շուրջ 100 հազար խոշոր եղջերավոր կենդանի է համարակալվել

Հանրապետության բոլոր մարզերում 2022 թվականի նոյեմբերից մեկնարկած «Հայաստանի Հանրապետությունում խոշոր եղջերավոր կենդանիների համարակալում և հաշվառում» ծրագիրն ակտիվ իրականացման փուլում է: «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում Գյուղատնտեսական ծառայությունների կենտրոնի տնօրեն Գառնիկ Հովհաննիսյանը տեղեկացրեց, որ արդեն իրականացվել է 100 հազար կենդանու համարակալում ու հաշվառում: Գործընթացն իրականացվում է անվճար:

«Սկզբնական փուլում անասնաբույժների միջոցով տեղի է ունենում բուն համարակալման գործընթացը: Փաստաթղթավորվում է ու կենդանու մասին ամբողջական տեղեկատվությունը փոխանցվում է համապատասխան համակարգ: Ասեմ, որ համարակալված կենդանիների 30 տոկոսի ինֆորմացիան արդեն փոխանցվել է համակարգ»,-ասաց Գառնիկ Հովհաննիսյանը:

Մասնագետի խոսքով՝ սկզբնական շրջանում մտավախություն կար, որ ֆերմերները կընդդիմանան ու ճիշտ չեն ընկալի ծրագրի կարևորությունը, սակայն ընթացքում արդեն պարզ դարձավ, որ բոլորն էլ ողջունում են այս նախաձեռնությունը:

ՀՀ Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը տեղեկացրեց, որ մինչև ծրագիրն իրականացնելն ուսումնասիրել են միջազգային փորձը, և առանձնացրել ավստրիականը: Հայաստանի մասնագետներն արդեն եղել են Ավստրիայում և տեղում ծանոթացել կենդանիների համարակալման ու հաշվառման համակարգին:

«Համարակալման ծրագիրն առաջին հերթին նպաստելու է հիվանդությունների դեմ պայքարին, համաճարակային իրավիճակի բարելավմանը, սննդամթերքի անվտանգության ապահովմանը և արդյունաբերության զարգացմանը: Արտաքին շուկաներում պահանջներից մեկը հետագծելի սննդամթերքի առկայությունն է: Եվ որպեսզի մենք կարողանանք ընդլայնել մեր շուկաները, անհրաժեշտ է ունենալ հետագծելի սննդամթերք: Կենդանիների համարակալումն այդ գործում կարևոր հենասյուներից մեկն է»,-ասաց Արման Խոջոյանը:

Ծրագրի գործընկեր Ավստրիական զարգացման գործակալության երևանյան գրասենյակի ղեկավար Կլաուս Կապերը նշեց, որ Ավստրիան երկար տարիների փորձ ունի կենդանիների հաշվառման ու համարակալման գործընթացում: Իրենք այս աշխատանքները սկսել են դեռ 80-ական թվականներին:

«Այս համակարգի առավելությունները բազմաթիվ են: Այն նպաստում է կենդանիների առողջությանը, ապահովում է անվտանգ սնունդ, այն նաև բարձրացնում է արտադրանքի թափանցիկությունը: Իր ազդեցությունը կթողնի ֆերմերների եկամտային հնարավորությունների վրա: Կենդանիների անձնագրի գոյությունը ֆերմերի համար բացում է տարբեր շուկաների դռները: Դուք նայում եք կենդանու անձնագրին և տեսնում եք, թե ինչի հետ գործ ունեք» ,-ասաց Կլաուս Կապերը:

Սննդամթերքի անվտանգության վարչության անասնաբուժության բաժնի պետ Մելանյա Կարապետյանը նշեց, որ այս ծրագրի մեկնարկից առաջ զգալի նախապատրաստական աշխատանք է տարվել: Կատարվել է մասնագետների վերապատրաստում, ձեռք են բերվել կենդանիների համարակալման համար նախատեսված ականջապիտակներ, որոնք համապատասխանում են միջազգային չափանիշներին:

«Այս գործընթացը շատ կարևոր է, մենք ունենում ենք ամբողջական տեղեկատվություն կենդանու մասին: Գիտենք, որ կան հիվանդություններ, որոնք կենդանիներից անցնում են մարդուն: Այս համարակալման գործընթացը տալիս է այն հնարավորությունը, որ ունենք բարձր մակարդակ կենդանիների հիվանդությունների հետագծելիության ապահովման, հետևաբար նաև՝ սննդամթերքի անվտանգության տեսանկյունից»,-ասաց մասնագետը:

ՀՀ էկոնոմիկայի նախարարության անասնաբուծության վարչության պետ Լևոն Տեր-Իսահակյանը տեղեկացրեց, որ գյուղատնտեսության համախառն ներքին արտադրանքի արժեքի ձևավորման մեջ շուրջ 50 տոկոսն ապահովվել է անասնապահության ճյուղի հաշվին:

«Չափազանց կարևոր է կենդանիների համարակալման նախաձեռնությունը պարենային անվտանգության ապահովման առումով: Ամբողջական ու կենտրոնացված տեղեկատվական բազայի առկայությունը հնարավորություն է տալու հետագայում ծրագրերն առավել արդյունավետ ու թիրախային իրականացնելու համար»,-ասաց Լևոն Տեր-Իսահակյանը:

Այս տարվա նոյեմբերին մեկնարկած կենդանիների համարակալման ու  հաշվառման հիմնական աշխատանքները կավարտվեն 2023 թվականի գարնանը: Գործընթացը շարունակական է լինելու:

22/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.33
-0.07
Եվրո (EUR)
405.23
-0.69
Ռուբլի (RUR)
4.4536
+0.0415
Լարի (GEL)
139.14
-0.05
47948
+24
Արծաթ
668.5
+5.04