Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 399.00+0.00 EUR SELL - 405.00+0.00
OIL:  BRENT - 113.40-2.38 WTI - 104.12+0.82
COMEX:  GOLD - 3885.70-2.66 SILVER - 49.10-5.29
COMEX:  PLATINUM - 1436.00-1.59
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 157.52+0.08 EUR/GBP - 1.1154-0.32
FOREX:  EUR/USD - 1.1154-0.32 GBP/USD - 1.3391+0.00
STOCKS RUS:  RTSI - 981.25+0.43
STOCKS US: DOW JONES - 51770.31-1.09 NASDAQ - 25437.00-2.86
STOCKS US: S&P 500 - 7580.07-1.82
STOCKS JAPAN:  NIKKEI - 63290.11-2.12 TOPIX - 3965.07-0.95
STOCKS CHINA:  HANG SENG - 23294.42+1.46 SSEC - 3599.02-1.44
STOCKS EUR:  FTSE100 - 10729.78+0.07 CAC40 - 7969.42-0.01
STOCKS EUR:  DAX - 25818.21-0.85
30/10/2026  CBA:  USD - 360.14-0.16 GBP - 483.67+3.64
30/10/2026  CBA:  EURO - 403.36+1.66
30/10/2026  CBA:  GOLD - 46620-202 SILVER - 606.96-15.91
ՔՆՆԱՐԿՎԵԼ ԵՆ ՀԱՅ-ՎՐԱՑԱԿԱՆ ՍԱՀՄԱՆԱՅԻՆ ԱՆՑԱԿԵՏԵՐԻ ԱՐԴԻԱԿԱՆԱՑՄԱՆՆ ԱՌՆՉՎՈՂ ՀԱՐՑԵՐ
21/11/2011 10:44
Կիսվել

ՔՆՆԱՐԿՎԵԼ ԵՆ ՀԱՅ-ՎՐԱՑԱԿԱՆ ՍԱՀՄԱՆԱՅԻՆ ԱՆՑԱԿԵՏԵՐԻ ԱՐԴԻԱԿԱՆԱՑՄԱՆՆ ԱՌՆՉՎՈՂ ՀԱՐՑԵՐ

Վրաստանում կայացած հայ-վրացական միջկառավարական հանձնաժողովի նիստի ավարտից հետո Հայաստանի և Վրաստանի վարչապետեր Տիգրան Սարգսյանն ու Նիկա Գիլաուրին ստորագրել են hայ-վրացական միջկառավարական համատեղ հանձնաժողովի 9-րդ նիստի արդյունքների վերաբերյալ արձանագրությունը, որտեղ ընդգրկված են սոցիալական, տնտեսական և այլ բնույթի 19 հարցեր:

Ստորագրման արողությանը հաջորդել է կառավարությունների ղեկավարների համատեղ մամուլի ասուլիսը, որի շրջանակներում Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյան, անդրադառնալով ստորագրված արձանագրությանը, վստահություն է հայտնել, որ քննարված հարցերը նպաստելու են հայ-վրացական հարաբերությունների ընդլայնմանն ու խորացմանը: Այնուհետև, Հայաստանի  և Վրաստանի վարչապետները խոսել են Երևան-Բաթումի չվերթերի հաճախականացման և դրանց սակագների նվազեցման ու հայ-վրացական սահմանային անցակետերի արդիականացման մասին:

Վրաստանի վարչապետ Նիկա Գիլաուրին, մասնավորապես, նշել է. «Երևան-Բաթումի չվերթը շատ շահավետ է մասնավոր ընկերությունների համար: Կոչ եմ անում և՛ հայկական, և՛ վրացական ավիաընկերություններին մտածել Երևան-Բաթումի չվերթի ուղղությամբ: Մենք կառավարությունների մակարդակով ձեռք ենք բերել համաձայնություն բաց երկնքի վերաբերյալ, համապատասխանաբար, ցանկացած ընկերություն կարող է իրականացնել չվերթեր»:

Երկրորդ հարցի վերաբերյալ, Վրաստանի վարչապետի խոսքերով, հիմնականում ծրագիրը հետևյալն է՝ հայկական և վրացական անցակետերի աշխատանքը դարձնել միասնական: «Այդպիսի միասնական վարման մեկ նախագիծ արդեն իրականացրել ենք վրաց-թուրքական սահմանին՝ Սարփիում, և համոզվել ենք, որ դա շատ արդյունավետ է: Կրկնակի կրճատվում է սահմանն անցնողների ժամանակի ծախսը: Երկու անգամ սահմանը հատելու փոխարեն՝ կանցնեն մեկ անգամ: Նույն ծրագիրն ուզում ենք իրականացնել հայ-վրացական սահմանին, և հուսով եմ որքան հնարավոր է շուտ», – ընդգծել է Նիկա Գիլաուրին:

ՀՀ վարչապետն, իր հերթին, խոսելով հայ-վրացական սահմանային անցակետերի արդիականացման մասին, փաստել է, որ այսօր արդեն առաջնահերթություն է երեք սահմանակետերի արդիականացումը: «Եվրամիության ֆինանսական օժանդակությամբ մենք սկսելու ենք շինարարությունը 2012 թվականին և երեք անցակետերը համապատասխանեցնելու ենք լավագույն միջազգային չափանիշներին: Մենք ցանկանում ենք, որպեսզի մաքսազերծման նոր մեթոդաբանություն ներդրվի՝ մեր մաքսային կետերը դիտարկենք որպես միասնական, ինչը հարմարավետ է դարձնում մեր քաղաքացիների և բիզնեսի համար հատել հայ-վրացական սահմանը», – նշել է Տիգրան Սարգսյանը:

30/10/2026
դրամ
Դոլար (USD)
360.14
-0.16
Եվրո (EUR)
403.36
+1.66
Ռուբլի (RUR)
4.4854
+0.0103
Լարի (GEL)
138.78
-0.12
46620
-202
Արծաթ
606.96
-15.91