
Ճանապարհային դեպարտամենտ. Հայտարարվել է հողերի օտարման և տարաբնակեցման ծրագրի լրացման պատրաստման ծառայությունների ձեռքբերման մրցույթ
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը հայտարարել է Հյուսիս-հարավ ծրագրի Տրանշ-3-ի Մ-1, Երևան-Գյումրի-Վրաստանի սահման ավտոճանապարհի Լանջիկ-Գյումրի հատվածի մուտքերի կառուցման նպատակով հողերի օտարման և տարաբնակեցման ծրագրի ՀՕՏԾ լրացման պատրաստման ծառայությունների ձեռքբերման մրցույթ։
Ծառայությունները պետք է իրականացվեն մրցույթի հրավերում ներառված տեխնիկական բնութագրի պահանջներին համապատասխան:
Դիմելու վերջնաժամկետն է սույն թվականի դեկտեմբերի 28-ը՝ ժամը 16:00 (Երևանի ժամանակով)։
Լրացուցիչ տեղեկություն կարելի է ստանալ հետևյալ հղումով՝ https://armroad.am/am/procurement/tenders :