Տնտեսական

USD BUY - 360.50+0.00 USD SELL - 362.50+0.00
EUR BUY - 401.50-1.00 EUR SELL - 408.00+0.00
OIL:  BRENT - 104.54+1.53 WTI - 91.66+1.35
COMEX:  GOLD - 4191.00+1.43 SILVER - 60.67+2.73
COMEX:  PLATINUM - 1695.40+0.87
LME:  ALUMINIUM - 3048.50-1.68 COPPER - 14540.00+1.97
LME:  NICKEL - 15622.00-0.03 TIN - 53006.00-1.86
LME:  LEAD - 1888.00+1.97 ZINC - 3805.50+2.56
FOREX:  USD/JPY - 158.26+0.15 EUR/GBP - 1.1198-0.23
FOREX:  EUR/USD - 1.1198-0.23 GBP/USD - 1.3231-0.04
STOCKS RUS:  RTSI - 891.14+4.28
STOCKS US: DOW JONES - 51654.95+0.83 NASDAQ - 27366.17+0.64
STOCKS US: S&P 500 - 7811.54+0.59
STOCKS JAPAN:  NIKKEI - 69030.92+0.00 TOPIX - 4104.81+0.00
STOCKS CHINA:  HANG SENG - 24271.20+0.25 SSEC - 3797.24-0.43
STOCKS EUR:  FTSE100 - 10552.05+1.06 CAC40 - 7803.33+0.95
STOCKS EUR:  DAX - 25087.27+1.13
12/10/2026  CBA:  USD - 362.21+0.28 GBP - 479.2+0.55
12/10/2026  CBA:  EURO - 404.88-0.7
12/10/2026  CBA:  GOLD - 48751+756 SILVER - 701.05+16.25
Իրավիճակով պայմանավորված՝ Արցախում մի շարք լայն սպառման ապրանքատեսակների մշտադիտարկումներն իրականացվում են ամենօրյա ռեժիմով
14/12/2022 20:15
Կիսվել

Իրավիճակով պայմանավորված՝ Արցախում մի շարք լայն սպառման ապրանքատեսակների մշտադիտարկումներն իրականացվում են ամենօրյա ռեժիմով

Արցախի Հանրապետության հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովը իր գործառույթներ ի շրջանակներում ամենշաբաթյա կտրվածքով իրականացնում է մի շարք լայն սպառման ապրանքատեսակների գների մշտադիտարկումներ, և ներկայումս՝ ստեղծված իրավիճակով պայմանավորված, Հանձնաժողովի կողմից այդ դիտարկումները իրականացվում են ամենօրյա ռեժիմով:

Այս մասին «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում տեղեկացրեց Հանձնաժողովի աշխատակազմի տնտեսական մրցակցության պաշտպանության վարչության պետ Հրաչ Ավթանդիլյանը՝ հավելելով, որ իրականացվող մոնիթորինգների հրապարակումը  կատարվում է մի շարք առաջին անհրաժեշտության ապրանքատեսակների մանրածախ գների վերաբերյալ հանրության տեղեկացվածությունը ապահովելու նպատակով:

«Առևտրային օբյեկտներում ապրանքների իրացման գնի յուրաքանչյուր փոփոխություն գտնվում է Հանձնաժողովի ուշադրության կենտրոնում և համապատասխան քայլեր կձեռնարկվեն փոփոխությունների դեպքում պատճառները պարզելու նպատակով:

Հանձնաժողովի կողմից իրականացվող դիտարկումների արդյունքներով՝ ներկայում Ստեփանակերտում  գնաճ չի արձանագրվել, նկատելի է տնտեսավարող սուբյեկտների բարձր պատասխանատվությունը ստեղծված իրավիճակի պարագայում: Շուկայում այժմ խնդիրը ոչ թե գնաճն է, այլ սպառողների վարքագիծը»,-հավելեց մեր զրուցակիցը՝ մանրամասնելով, որ  դեկտեմբերի 13-ի դրությամբ իրականացված դիտարկումների արդյունքում հիմնական ապրանքների դեֆիցիտ չի նկատվել, սակայն առկա է որոշակի ներմուծվող ապրանքների դեֆիցիտ, որոնց ներմուծումը հաճախակի է իրականացվում, օրինակ՝ կաթնամթերք, ինչը պայմանավորված է հայտնի պատճառներով:

«Այսօրվա՝ դեկտեմբերի 14-ի տեղեկություններով նկատվում է, որ հանրության վարքագծի արդյունքում նկատելի է որոշ առևտրային օբյեկտներում մի շարք ապրանքատեսակների պակաս, որը պայմանավորված է ներմուծմամբ»,-ասաց Հրաչ Ավթանդիլյանը:

Նշենք, որ Արցախի հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի աշխատակազմի ՏՄՊ  վարչության մասնագետների կողմից դեկտեմբերի 13-ին Ստեփանակերտում գործող 17 առևտրային օբյեկտներում 55 լայն սպառման ապրանքատեսակների դիտարկման արդյունքում էլ, նախորդ դիտանցման (12.12.2022թ.) համեմատ, արձանագրվել է 11 ապրանքատեսակի միջին գների փոփոխություն` 4 գնաճ և 7 գնանկում:

Գերիշխող  դիրք ունեցող տնտեսավարող սուբյեկտների կողմից իրացվող ապրանքատեսակների համար գնանկում արձանագրվել է բենզին «ռեգուլյար» 1 լիտրը՝ 10 դրամ (2,2 տոկոս) և դիզվառելիք 1 լիտրը՝ 10 դրամ (2,0%) ապրանքային շուկաներում:

Դեկտեմբերի 14-ին էլ  Ստեփանակերտի 17 առևտրային օբյեկտներում 56 լայն սպառման ապրանքատեսակների դիտարկման արդյունքում, նախորդ դիտանցման համեմատ, արձանագրվել է 5 ապրանքատեսակի  միջին գների փոփոխություն` 1 գնաճ և 4 գնանկում:

Մասնավորապես միջին գնաճ արձանագրվել է ադամաթուզ 1 կգ՝ 50 դրամ (7,1%) ապրանքատեսակի համար:

Միջին գնանկում արձանագրվել է ձեթի «Զոլոտայա սեմեչկա» 1 լիտրը՝ 17 դրամ ( 1,5 տոկոս), սուրճ «Ռոյալ Արմենիա» 100գր՝ 5 դրամ (1 %), ծխախոտի՝ 1 տուփ՝ 8 դրամ (1,0%) և թեյի 100գր՝ 6 դրամ (0,6%)  որոշ ապրանքատեսակների համար:

Հանձնաժողովի ծանուցմամբ՝ իրականացվող մոնիթորինգների հրապարակումը կատարվում է մանրածախ առևտրի ոլորտում մրցակցությունը խրախուսելու և նշված ապրանքատեսակների մանրածախ գների վերաբերյալ հանրության տեղեկացվածությունը ապահովելու նպատակով:

12/10/2026
դրամ
Դոլար (USD)
362.21
+0.28
Եվրո (EUR)
404.88
-0.7
Ռուբլի (RUR)
4.2997
+0.032
Լարի (GEL)
139.47
+0.35
48751
+756
Արծաթ
701.05
+16.25