Տնտեսական

USD BUY - 393.00+1.00 USD SELL - 398.00+0.00
EUR BUY - 410.00+2.00 EUR SELL - 416.00+1.00
OIL:  BRENT - 72.94+0.72 WTI - 69.58+0.91
COMEX:  GOLD - 2640.50+1.08 SILVER - 30.08+2.52
COMEX:  PLATINUM - 931.90+1.07
LME:  ALUMINIUM - 2534.50+1.10 COPPER - 8941.00+0.65
LME:  NICKEL - 15356.00+1.61 TIN - 28689.00+1.02
LME:  LEAD - 1980.00+0.43 ZINC - 2971.50+0.15
FOREX:  USD/JPY - 156.41-0.46 EUR/GBP - 1.0429+0.67
FOREX:  EUR/USD - 1.0429+0.67 GBP/USD - 1.2569+0.72
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 42840.26+1.18 NASDAQ - 19572.60+1.03
STOCKS US: S&P 500 - 5930.85+1.09
STOCKS JAPAN:  NIKKEI - 38701.90-0.29 TOPIX - 2701.99-0.44
STOCKS CHINA:  HANG SENG - 19720.70-0.16 SSEC - 3368.07-0.06
STOCKS EUR:  FTSE100 - 8084.61-0.26 CAC40 - 7274.48-0.27
STOCKS EUR:  DAX - 19884.75-0.43
20/12/2024  CBA:  USD - 395.05+0.14 GBP - 494.09-5.04
20/12/2024  CBA:  EURO - 410.46-0.52
20/12/2024  CBA:  GOLD - 32927.10-536.83 SILVER - 374.56-10.85
Լույս Հիմնադրամ. Միայն 2022թ․ առաջին կիսամյակում Ադրբեջանը բնական գազի վաճառքի համար ԵՄ-ից ստացել է շուրջ 5 մլրդ եվրո եկամուտ
20/12/2022 19:27
Կիսվել

Լույս Հիմնադրամ. Միայն 2022թ․ առաջին կիսամյակում Ադրբեջանը բնական գազի վաճառքի համար ԵՄ-ից ստացել է շուրջ 5 մլրդ եվրո եկամուտ

Ադրբեջանը 2020թ․ ավարտին, չնայած 44-օրյա պատերազմին, հաջողությամբ շահագործման հանձնեց Հարավային գազային միջանցքի (ՀԳՄ) վերջին բաղադրիչը, և մեկնարկեց գազի ուղիղ մատակարարումները դեպի եվրոպական շուկա։

Հաշվի առնելով համաշխարհային և եվրոպական էներգետիկ շուկաներում վերջին տարիների կտրուկ փոփոխությունները, աշխարհաքաղաքական վերադասավորումները, ինչպես նաև 44-օրյա պատերազմից հետո մեր տարածաշրջանում ստեղծված նոր իրողությունները՝ ԼՈՒՅՍ հիմնադրամը փորձել է վերաիմաստավորել դեռևս 2019-ին հրապարակված թեմային առնչվող ծավալուն վերլուծության խնդրո առարկան։

Հիմնական շեշտադրումներն ու եզրակացությունները հետևյալն են՝

  1. Նախորդ վերլուծության շրջանակներում «ԼՈՒՅՍ» հիմնադրամը առաջարկում էր ՀԳՄ ենթակառուցվածքների անվտանգային բաղադրիչը և դրա վրա ներազդելու՝ հայկական կողմի հնարավորությունն օգտագործել որպես Ադրբեջանի հնարավոր ագրեսիան զսպելու գործիք՝ հատկապես ԵՄ հետ բանակցություններում։ Դա կարելի էր անել պատերազմից առաջ, պատերազմի ժամանակ, սակայն ՀՀ իշխանությունները ոչ միայն պարբերաբար երաշխավորում էին ադրբեջանական էներգետիկ ենթակառուցվածքների անվտանգությունը, այլև փաստացի պատերազմից ընդամենը 2 ամիս անց ՀԳՄ-ը շահագործման հանձնվեց։
  2. Այսօր աշխարհում և մասնավորապես Եվրոպայում թիվ մեկ օրակարգը կապված է էներգետիկ անվտանգության խնդրիների հետ, հետևաբար էներգետիկ ոլորտում համագործակցության ներուժ ունեցող առկա և հնարավոր գործընկերների հետ հարաբերությունները Եվրոպական Միության և ԵՄ անդամ տարբեր երկրների արտաքին քաղաքականության օրակարգի ամենակարևոր ուղղություններից մեկն է։
  3. Ադրբեջանը, ամրապնդելով գազի եվրոպական շուկայում իր դիրքերը, հաշվի առնելով ԵՄ-ում «ոչ ռուսական գազի» նկատմամբ մեծ պահանջարկը, միաժամանակ մեծացրել է իր քաղաքական ազդեցությունը ԵՄ որոշումների կայացման գործընթացի նկատմամբ։ Արդյունքում, Ադրբեջանում մարդու իրավունքների, ազատությունների, ժողովրդավարության, Բաքվի ագրեսիվ արտաքին քաղաքականության հետ կապված հարցերը և մի շարք այլ հիմնարար խնդիրներ դուրս են մղվել ինչպես ԵՄ-Ադրբեջան, այնպես էլ առանձին եվրոպական երկրների և Ադրբեջանի միջև հարաբերությունների օրակարգից։ Սա հատկապես նկատելի է ԵՄ այն երկրներում, որտեղ Ադրբեջանական էներգակիրները առավել մեծ կշիռ ունեն։ Ստեղծված իրավիճակում հայ-ադրբեջանական բանակցային գործընթացում ԵՄ միջնորդական ջանքերը չեն կարող ամբողջությամբ լինել օբյեկտիվ՝ անտեսելով Ադրբեջանի հետ էներգետիկ ոլորտում համագործակցության առանձնահատկությունները։
  4. Միայն 2022թ․ առաջին կիսամյակում Ադրբեջանը բնական գազի վաճառքի համար ԵՄ-ից ստացել է շուրջ 5 մլրդ եվրո եկամուտ, մինչդեռ ոչ պակաս հսկայական եկամուտներ Բաքուն ստանում է նաև նավթի վաճառքից։ Սա նշանակում է, որ ստացվող հսկայական գումարները, այդ թվում՝ ԵՄ-ից, Ադրբեջանն ուղղելու է սեփական ռազմական ծախսերն ավելացնելու, տարածաշրջանում ավելի ու ավելի ագրեսիվ և ռազմատենչ քաղաքականություն վարելու նպատակին։
  5. Օգտագործելով էներգետիկ և տարանցման ուղիների բազմազանեցման հարցում ԵՄ և տարածաշրջանի մյուս երկրների շահագրգռվածությունը՝ Ադրբեջանն ու Թուրքիան փորձում են այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքը» ներկայացնել որպես արևելք-արևմուտք էներգետիկ ենթակառուցվածքների ընդլայնման ևս մեկ հնարավոր ուղղություն՝ դրա տակ քողարկելով Հայաստանի նկատմամբ իրենց տարածքային հավակնություններն ու ագրեսիվ քաղաքականությունը։
  6. Մոսկվայի և Բրյուսելի միջև էներգակիրների ոլորտում ուղիղ համագործակցության էական խզման համատեքստում Թուրքիան դարձել է էներգետիկ տարանցման կարևոր հանգույց՝ դրանից բխող աշխարհաքաղաքական և տարածաշրջանային ազդեցությամբ։ Թուրքիայի այս նոր կարգավիճակը ավելի ու ավելի է ստիպելու, որպեսզի ինչպես Մոսկվան, այնպես էլ Բրյուսելը կարևոր արտաքին քաղաքական որոշումների կայացման ժամանակ հաշվի նստեն Անկարայի շահերի հետ, այդ թվում՝ Հարավային Կովկասին վերաբերող հարցերում։
  7. ԵՄ-Ադրբեջան էներգետիկ համագործակցության հարցում Ռուսաստանի ներկայիս դիրքորոշումը կայանում է նրանում, որ կարճաժամկետ հեռանկարում պետք է օգտվել եվրոպական շուկայից լրացուցիչ եկամուտներ ստանալու՝ ադրբեջանական սողանցքից, իսկ երկարաժամկետ հեռանկարում կանխել թուրք-ադրբեջանական նախագծերի աշխարհաքաղաքական անցանկալի հետևանքները կամ սեփական մասնակցությամբ դրանք վերահսկելի դարձնել։ Էներգետիկ ոլորտում ՌԴ-Ադրբեջան հետագա համագործակցությունը կամ մրցակցությունը կախված կլինի նաև նրանից, թե արդյո՞ք Ադրբեջանը համագործակցային մոտեցում կցուցաբերի ոլորտում ռուսական կողմի հնարավոր նախաձեռնություններում, թե՞ հանդես կգա ավելի շատ դրանք խաթարելու՝ արևմտյան շահերի սպասարկման դիրքերից։

Վերլուծությունն ամբողջությամբ՝ https://bit.ly/3G6nUoJ

20/12/2024
դրամ
Դոլար (USD)
395.05
+0.14
Եվրո (EUR)
410.46
-0.52
Ռուբլի (RUR)
3.85
+0.02
Լարի (GEL)
141.22
+0.15
32927.10
-536.83
Արծաթ
374.56
-10.85