Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 399.00+0.00 EUR SELL - 405.00+0.00
OIL:  BRENT - 108.74-4.11 WTI - 99.79-4.16
COMEX:  GOLD - 3904.60+0.49 SILVER - 50.25+2.34
COMEX:  PLATINUM - 1435.50-0.03
LME:  ALUMINIUM - 3069.00+2.25 COPPER - 14154.50-1.76
LME:  NICKEL - 15271.00-0.60 TIN - 48873.00-3.00
LME:  LEAD - 1909.50+1.09 ZINC - 3842.50+4.08
FOREX:  USD/JPY - 157.95+0.27 EUR/GBP - 1.1216+0.56
FOREX:  EUR/USD - 1.1216+0.56 GBP/USD - 1.3416+0.19
STOCKS RUS:  RTSI - 981.25+0.43
STOCKS US: DOW JONES - 51770.31-1.09 NASDAQ - 25437.00-2.86
STOCKS US: S&P 500 - 7580.07-1.82
STOCKS JAPAN:  NIKKEI - 63081.86-0.33 TOPIX - 3930.28-0.88
STOCKS CHINA:  HANG SENG - 23393.32+0.42 SSEC - 3638.03+1.08
STOCKS EUR:  FTSE100 - 10729.78+0.07 CAC40 - 7969.42-0.01
STOCKS EUR:  DAX - 25818.21-0.85
02/11/2026  CBA:  USD - 360.5+0.36 GBP - 483.21-0.46
02/11/2026  CBA:  EURO - 403.9+0.54
02/11/2026  CBA:  GOLD - 45356-1264 SILVER - 580.68-26.28
Աջակցելով փոքր և միջին բիզնեսներին․ Գալաքսի ընկերությունների խմբի մասնակցությամբ բացվեց ամանորյա ցուցահանդես-տոնավաճառը
23/12/2022 21:42
Կիսվել

Աջակցելով փոքր և միջին բիզնեսներին․ Գալաքսի ընկերությունների խմբի մասնակցությամբ բացվեց ամանորյա ցուցահանդես-տոնավաճառը

Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում բացվեց ամանորյա ամենամեծ ցուցահանդես-տոնավաճառը՝ «Big Christmas market with Coca-Cola 2023»-ը։

Big Projects ՍՊԸ-ի կողմից կազմակերպված տարվա ամենամեծ ու մասշտաբային ամանորյա իրադարձությունը ընդգրկում է 280-ից ավել ամենատարբեր մասշտաբի բիզնեսներ, ձեռագործ աշխատանքներ ներկայացնող անհատներ: Ընկերությունների մեծամասնությունը հայկական փոքր և միջին բիզնեսներն են, որոնք կարողանում են ներկայանալ միջազգային մի շարք խոշոր բրենդերի կողքին՝ մեկ հարթակում: Ցուցահանդեսի շրջանակներում գործելու է նաև սոցիալական անկյուն, որտեղ ներկայացված են լինելու հասարակական և բարեգործական մի շարք կազմակերպություններ:

Արդեն երկրորդ տարին է, ինչ «Գալաքսի» ընկերությունների խումբը հանդիսանում է Big Christmas Market-ի գլխավոր գործընկեր:

«Ուրախ ենք մեր շարունակական մասնակցությունն ունենալ այս ցուցահանդես-տոնավաճառին` որպես Գլխավոր գործընկեր: Այսօրինակ հարթակները մեծապես նպաստում են հայկական բիզնես միջավայրի ակտիվությանը Հայաստանում»,-նշեց «Գալաքսի» ընկերությունների խմբի համահիմնադիր և գլխավոր տնօրեն Արամ Խաչատրյանը:

Միջոցառման նպատակն է նախ քաղաքացիների համար ամանորյա գնումները համատեղել հետաքրքիր ժամանցի հետ, ինչպես նաև խթանել Հայաստանում արտադրող-սպառող կապի ամրապնդմանը, բիզնեսներին տալ հնարավորություն միանգամից մեծ թվով այցելուների համար ներկայացնել իրենց արտադրանքը և իհարկե օգտագործել ցուցահանդեսը որպես բրենդի առաջխաղացման գործիք՝ իր բոլոր հնարավորություններով: Կազմակերպիչները միջոցառմանը պատրաստվել են դեռ հունիսից:

Ներկաներին ողջունեց ցուցահանդեսի կազմակերպիչ՝ «Big Projects» ընկերության հիմնադիր տնօրեն Համլետ Խնկոյանը:

«Մեր թիմն առանց որևէ ջանք խնայելու հունիսից պատրաստվել է այս օրվան: Շնորհակալություն եմ հայտնում մեզ վստահած 280 գործընկերներին՝ չնայած անկայուն և դժվար ժամանակներին: Վստահ ենք, որ սա լավ առիթ է համատեղելու հաճելին օգտակարի հետ՝ կատարել ամանորյա գնումները՝ մեկ վայրից և խթանել է տեղական արտադրության սպառմանը»:

Ցուցահանդես-տոնավաճառի պաշտոնական բացմանը ներկա են եղել ՀՀ Էկոնոմիկայի նախարարը, Երևանի քաղաքապետը, ՀՀ ԷՆ զբոսաշրջության կոմիտեի նախագահ Սիսիան Պօղոսեանը:

Ցուցահանդեսի հիմնական գործընկերն է «Կոլա Կոլա Հելլենիկ Բոթլինգ ընկերությունը», գլխավոր հովանավորը՝ Orig Inn market ընկերությունը։

Big Christmas market with Coca-Cola 2023-ի դռները բաց են դեկտեմբերի 23-27-ը, ժամը՝ 12:00-23:00-ը։ Մուտքն ազատ է։ Հավելենք, որ Հանրապետության հրապարակից դեպի համալիր են շարժվելու անվճար ավտոբուսներ՝ յուրաքանչյուր ժամը մեկ:

02/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.5
+0.36
Եվրո (EUR)
403.9
+0.54
Ռուբլի (RUR)
4.4452
-0.0402
Լարի (GEL)
138.87
+0.09
45356
-1264
Արծաթ
580.68
-26.28