ԿՐՃԱՏՎՈՒՄ ԵՆ ՀԱՎԱՍՏԱԳՐՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԸ ԵՎ ԾԱԽՍԸ
Այսօրվա իր նիստում ՀՀ կառավարությունն իր ավելի վաղ ընդունած որոշումներից մեկում կատարել է փոփոխություններ և լրացումներ, որոնք միտված են տնտեսվարող սուբյեկտների կողմից հավաստագրման գործընթացի համար ծախսվող ժամանակի, ինչպես նաև ծախսի և վարչարարության կրճատմանը։ ՀՀ կառավարության հավաստմամբ`դրանով իսկ կարգավորվում է ապրանքների ծագման երկրի որոշման հավաստագրերի տրամադրման ոլորտը, բարելավվում է գործարար միջավայրը, խրախուսվում արտահանումը։
Միևնույն ժամանակ, փոփոխություններ կատարելով իր նախկին որոշումներից մեկում` ՀՀ կառավարությունը պարզեցրել է կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի՝ ՀՀ մաքսատներում որպես արտաքին տնտեսական գործունեության մասնակից գրանցվելու, ինչպես նաև արտոնագրման ենթակա գործունեություն իրականացնող անձանց կողմից մաքսային մարմին անհրաժեշտ փաստաթղթեր ներկայացնելու գործընթացները։