Տնտեսական

USD BUY - 390.00+0.00 USD SELL - 395.00-2.00
EUR BUY - 409.00+0.00 EUR SELL - 416.00-2.00
OIL:  BRENT - 74.49+1.50 WTI - 71.09+1.54
COMEX:  GOLD - 2665.90-1.63 SILVER - 31.00-1.37
COMEX:  PLATINUM - 927.70-1.27
LME:  ALUMINIUM - 2599.50+0.00 COPPER - 9091.50+0.00
LME:  NICKEL - 16168.00+0.00 TIN - 29534.00+0.00
LME:  LEAD - 2005.50+0.00 ZINC - 3075.00+0.00
FOREX:  USD/JPY - 153.64+0.41 EUR/GBP - 1.0502+0.41
FOREX:  EUR/USD - 1.0502+0.41 GBP/USD - 1.2618-0.31
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 43828.06-0.20 NASDAQ - 19926.72+0.12
STOCKS US: S&P 500 - 6051.09+0.00
STOCKS JAPAN:  NIKKEI - 39470.44-0.95 TOPIX - 2746.56-0.95
STOCKS CHINA:  HANG SENG - 19971.24-2.09 SSEC - 3391.88-2.01
STOCKS EUR:  FTSE100 - 8300.33-0.14 CAC40 - 7409.57-0.15
STOCKS EUR:  DAX - 20405.92-0.10
13/12/2024  CBA:  USD - 394.01-0.30 GBP - 498.30-4.13
13/12/2024  CBA:  EURO - 413.24-0.63
13/12/2024  CBA:  GOLD - 34004.58-293.38 SILVER - 403.85+1.98
Արցախի ԱԺ-ն ընդունել է 2023 թվականի պետական բյուջեի նախագիծը
29/12/2022 17:50
Կիսվել

Արցախի ԱԺ-ն ընդունել է 2023 թվականի պետական բյուջեի նախագիծը

Դեկտեմբերի 29-ին  գումարվել է Արցախի Հանրապետության Ազգային ժողովի հերթական նիստը: Օրակարգային 1-ին հարցը «Արցախի Հանրապետության 2023 թ. պետական բյուջեի մասին» օրենքի նախագծի վերջնական քննարկումն էր:

Արցախի ֆինանսների և Էկոնոմիկայի  նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Վահրամ Բաղդասարյանը, ներկայացնելով  բյուջեի վերաբերյալ պատգամավորների՝ երկրորդ փուլ առաջարկությունները, նշել է, որ պետական բյուջեի քննարկումն ԱԺ նախորդ հերթական նիստում ընդմիջելուց հետո պատգամավորների կողմից Կառավարությանն է ներկայացվել 5 առաջարկություն, որից 3-ը՝ առաջին ընթերցումից հետո: Ներկայացնելով  2023 թ-ի պետական բյուջեի վերջնական տարբերակը՝ Վահրամ Բաղդասարյանը նշել է, որ պատգամավորների առաջարկությունների հիման վրա նախագծում փոփոխություններ չեն կատարվել:

Անդրադառնալով ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանի՝ 1-ին եռամսյակում գազի սակագնի սուբսիդավորման մասին առաջարկին, նախարարի պաշտոնակատարը տեղեկացրել է, որ ժամանակի սղության և ճշգրիտ հաշվարկների անհրաժեշտության պատճառով, հարցին կանդրադառնան 2023 թ հունվարին: Ընդ որում, սուբսիդավորման մասին հարցը կքննարկվի առանձին սոցիալական խմբերի բաժանորդների համար՝ հաշվի առնելով Ա. Թովմասյանի առաջարկության մեջ ընդգծված այդ տարբերակը:

Ամփոփելով  նախագծով առաջարկվող 2023 թվականի պետական բյուջեի վերջնական ցուցանիշները՝  ֆինանսների նախարարի պաշտոնակատարը նշել է, որ պետական բյուջեի սեփական եկամուտները ծրագրվել են 49 մլրդ 850 մլն ՀՀ դրամի չափով, որը 2022 թվականի համար պլանավորված եկամուտների նկատմամբ ավել է 4 մլրդ 295.9 մլն ՀՀ դրամով կամ 9.4 տոկոսով: Այդ թվում հարկային եկամուտները և պետական տուրքերը կկազմեն 49.0 մլրդ դրամ կամ ընթացիկ տարվա համար պլանավորված եկամուտներից ավել 8.9 տոկոսով, որի արդյունքում կանխատեսումային «Հարկեր/ՀՆԱ» հարաբերակցությունը կկազմի 16.0 տոկոս:

Բյուջետային վարկի չափը 2023 թվականին կկազմի 136 մլրդ ՀՀ դրամ:

2023 թ. պետական բյուջեի ծախսերը նախատեսվում են 215 մլրդ 171.4 մլն ՀՀ դրամի չափով, որը նվազել է ընթացիկ տարվա պետական բյուջեով նախատեսված ծախսերից շուրջ 2.7 տոկոսով : ՀՆԱ-ում ծախսերի մակարդակը կկազմի 69.1 տոկոս, ընթացիկ տարվա 77.5 տոկոսի դիմաց: Արդյունքում դեֆիցիտը կկազմի 29 մլրդ  321.4 մլն ՀՀ դրամ:

Բյուջետային վարկի չափը 2023 թվականին կկազմի 144.0 մլրդ ՀՀ դրամ:

Հաջորդիվ խմբակցությունները ներկայացրել են նախագծի վերաբերյալ իրենց տեսակետները։

«Արցախի Հանրապետության 2023 թ. պետական բյուջեի մասին» օրենքի նախագիծն ընդունվել է 16 կողմ, 7 դեմ, 5 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ:

Պատգամավորական հայտարարությամբ հանդես է եկել Արթուր Թովմասյանը:

Նիստի ավարտին ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը հայտարարել է 7-րդ գումարման 6-րդ նստաշրջանի աշխատանքների ավարտի մասին։

13/12/2024
դրամ
Դոլար (USD)
394.01
-0.30
Եվրո (EUR)
413.24
-0.63
Ռուբլի (RUR)
3.83
+0.02
Լարի (GEL)
139.72
+0.88
34004.58
-293.38
Արծաթ
403.85
+1.98