ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ – ԱՊՐԱՆՔՆԵՐԸ 11 ՆԻՇՈՎ ԴԱՍԱԿԱՐԳԵԼՈՒ ՀԱՄԱՐ
Մաքսային սահմանով տեղափոխվող ապրանքների դասակարգման հարցերով ՊԵԿ Ապրանքների դասակարգման և ոչ սակագնային կարգավորման բաժին դիմելու անհրաժեշտություն առաջանալու դեպքում` մաքսային հայտարարագիր ընդունող մաքսային մարմինը պետք է Ապրանքների դասակարգման և ոչ սակագնային կարգավորման բաժին ՊԵԿ ռադիոկապի էլեկտրոնային կապուղիներով տվյալներ ներկայացնի ապրանքի վերաբերյալ: Այդ տվյալները պետք է ներառեն ապրանքի մանրամասն նկարագիրը (մակնիշը, մոդելը, տեխնիկական տվյալները` քաշը, ծավալը, հզորությունը և այլն), ծագման երկիրը, ձեռքբերման գինը, ճանապարհածախսը և ըստ ԱՏԳ ԱԱ-ի` առնվազն քառանիշ ծածկագիրը: ՀՀ ԿԱ ԵԿ տեղեկություններ ներկայացնելիս` անհրաժեշտ է լրացնել համապատասխան ձևաթերթիկի բոլոր սյունակները և այն վավերացնել ուղարկող տեսուչի անձնական կնիքով:
Վերոհիշյալ տեղեկատվությունը լիարժեք կերպով ապահովելու դեպքում ծածկագրերի տրամադրումը կկազմակերպվի 24 ժամվա ընթացքում: