
2012Թ.-Ի ՀԱՄԱՐ FITCH-Ը ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄ Է ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ 2,4% ԱՃ
Միջազգային Fitch Ratings վարկանիշային գործակալությունը վերանայել է և արդյունքում իջեցրել համաշխարհային տնտեսության իր կանխատեսումները: Գործակալության նոր կանխատեսման համաձայն` 2012 թվականին համաշխարհային տնտեսության աճը կկազմի 2,4%, իսկ 2013 թվականին` 3%:
Գործակալության հայտարարության համաձայն` կանխատեսումների փոփոխությունը հիմնականում պայմանավորված է Եվրագոտու պարտքային ճգնաժամի խորացման հավանական ռիսկով: