ԿԿԱՌՈՒՑՎԻ ՆՈՐ ԱՎՏՈՃԱՆԱՊԱՐՀ
Այսօր ՀՀ կառավարությունը որոշում է ընդունել Երևան քաղաքի Ուլնեցու-Ռուբինյանց փողոցների միջև ապամոնտաժված 2.5 կմ երկարությամբ երկաթգծին հարող 1.4201 հա հողամասը «Դորոժնիկ» ՍՊԸ-ին, ուղղակի վաճառքի ձևով, օտարելու մասին: Կառավարության պնդմամբ` գործարքից ստացված միջոցներն ուղղվելու են նշված փողոցների միջև գտնվող հատվածում 2.5 կմ ավտոճանապարհի կառուցման կապիտալ ծախսի ֆինանսավորմանը։
Նոր ավտոճանապարհը կկապի Ուլնեցու և Ռուբինյանց փողոցները, ինչի շնորհիվ զգալիորեն կթեթևանա Կոմիտասի պողոտայի, Դ. Անհաղթի և Ռուբինյանց փողոցների երթևեկությունը, կմեծանա Ռուբինյանց – Պ. Սևակի փողոցների խաչմերուկի թողունակությունը։