Տնտեսական

USD BUY - 361.00+0.00 USD SELL - 363.00+0.00
EUR BUY - 408.00+0.00 EUR SELL - 409.00-1.00
OIL:  BRENT - 102.61+0.55 WTI - 91.11-1.50
COMEX:  GOLD - 4133.70-0.30 SILVER - 59.98-1.23
COMEX:  PLATINUM - 1700.00-2.65
LME:  ALUMINIUM - 3100.50-3.53 COPPER - 14258.50-1.25
LME:  NICKEL - 15626.00-2.08 TIN - 54013.00-0.34
LME:  LEAD - 1851.50-2.45 ZINC - 3710.50-4.12
FOREX:  USD/JPY - 157.83-0.06 EUR/GBP - 1.125+0.00
FOREX:  EUR/USD - 1.125+0.00 GBP/USD - 1.3241+0.27
STOCKS RUS:  RTSI - 860.25-0.38
STOCKS US: DOW JONES - 51176.96+0.49 NASDAQ - 27190.86+1.19
STOCKS US: S&P 500 - 7722.72+0.73
STOCKS JAPAN:  NIKKEI - 69946.86+2.40 TOPIX - 4145.22+1.33
STOCKS CHINA:  HANG SENG - 24040.34+0.28 SSEC - 3842.19+0.00
STOCKS EUR:  FTSE100 - 10461.95+0.32 CAC40 - 7897.19+0.79
STOCKS EUR:  DAX - 25231.20+1.17
05/10/2026  CBA:  USD - 361.81-0.74 GBP - 478.42-0.4
05/10/2026  CBA:  EURO - 405.3-1.99
05/10/2026  CBA:  GOLD - 48741+348 SILVER - 709.99-0.11
Ռուս զբոսաշրջիկներին այլևս մեկ տարուց ավելի ժամկետով Շենգենյան վիզաներ չեն տրամադրում
17/01/2023 18:39
Կիսվել

Ռուս զբոսաշրջիկներին այլևս մեկ տարուց ավելի ժամկետով Շենգենյան վիզաներ չեն տրամադրում

Ռուսաստանի Դաշնության և Եվրամիության միջև դյուրացված վիզային ռեժիմի մասին համաձայնագրի չեղարկումից հետո եվրոպական երկրների հյուպատոսությունները դադարեցրել են ռուսաստանցիներին ավելի քան մեկ տարի ժամկետով Շենգենյան վիզաների տրամադրումը, հաղորդել է Ռուսաստանի տուրօպերատորների ասոցիացիան՝ վկայակոչելով տուրօպերատորների տեղեկատվությունը։

«Վիզաների հետ կապված գործընթացը լրջորեն խստացվել է թե՛ ժամկետների, թե՛ պահանջվող փաստաթղթերի առումով: Բայց ամենատհաճը տրվող վիզաների կարճ ժամկետն է: Եթե ավելի վաղ ռուսաստանցիները երկու, երեք և հաճախ հինգ տարով վիզաներ էին ստանում, ապա այժմ բազմակի մուտքի վիզաներ կարող են ձևակերպել առավելագույնը վեց ամսով կամ մեկ տարի ժամկետով: Վիզաների հետ կապված ոչ հարուստ պատմություն ունեցողներին կտրվի միայն միանգամյա վիզա՝ ուղևորության տևողությամբ»,- նշում են տուրօպերատորները։

Միևնույն ժամանակ, ըստ տուրիստական ​​ընկերությունների, վիզաների գործողության ժամկետները, ինչպես եղել է ավելի վաղ, կախված չեն դիմողի «վիզային պատմությունից»։ «Մարդը կարող է մի քանի երկարաժամկետ վիզա ունենալ իր անձնագրում և լավ վիզային պատմություն: Բայց նրան նոր վիզա կտրվի ընդամենը վեց ամսով:

Մյուսները կարող են նախկինում երկու «կարճ» վիզա ունենալ, բայց, ի վերջո, նրանք կստանան բազմակի մուտքի վիզաներ՝ մեկ տարով: Զբոսաշրջիկները պետք է պատրաստ լինեն այն բանին, որ չնայած եվրոպական երկրներ հաճախակի այցելություններին՝ նրանք կարող են վիզա ստանալ ավելի կարճ ժամկետով, քան պահանջում են»,- նշում է Ռուսաստանի տուրօպերատորների ասոցիացիան։ Այնուամենայնիվ, ինչպես ընդգծում են տուրօպերատորները, վիզա ստանալն իրատեսական է, եթե ներկայացվեն բոլոր անհրաժեշտ փաստաթղթերն ու քաղվածքները: Զբոսաշրջիկները պետք է ներկայացնեն շրջագայության հավաստագիր, հյուրանոցի և երկկողմ ավիատոմսերի ամրագրում, աշխատանքի վայրից տեղեկանք, բանկային քաղվածք և այլ փաստաթղթեր:

«Ըստ տուրիստական ​​ընկերությունների՝ Մոսկվայում Շենգենյան վիզա ստանալու համար կպահանջվի միջին հաշվով 2,5-3 շաբաթ: Առաջվա պես ռուսաստանցիներից փաստաթղթեր են ընդունում Շենգենյան վիզայով այնպիսի երկրներ տուրիստական ​​ուղևորությունների համար, ինչպիսիք են Ավստրիան, Հունաստանը, Խորվաթիան, Իտալիան, Իսպանիան, Ֆրանսիան, Հունաստանը, Հունգարիան, Սլովենիան, Շվեյցարիան:

Ավելի հավանական է, որ երկարաժամկետ վիզաներ ձեռք բերվեն Ֆրանսիայի և Իտալիայի հյուպատոսարաններում: Ավստրիան, Հունգարիան և Սլովենիան սովորաբար տալիս են միանգամյա վիզաներ: Հունաստանի հյուպատոսությունը տալիս Է կարճաժամկետ և միանգամյա մուտքի վիզաներ», – նշում են ասոցիացիայում:

05/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.81
-0.74
Եվրո (EUR)
405.3
-1.99
Ռուբլի (RUR)
4.2671
-0.0692
Լարի (GEL)
139.08
-0.17
48741
+348
Արծաթ
709.99
-0.11