Տնտեսական

USD BUY - 360.50+0.00 USD SELL - 363.50+1.00
EUR BUY - 408.00+0.00 EUR SELL - 409.00+0.00
OIL:  BRENT - 101.59+0.88 WTI - 90.21+0.51
COMEX:  GOLD - 4140.10+0.28 SILVER - 60.88+0.02
COMEX:  PLATINUM - 1706.20-0.74
LME:  ALUMINIUM - 3100.50-3.53 COPPER - 14258.50-1.25
LME:  NICKEL - 15626.00-2.08 TIN - 54013.00-0.34
LME:  LEAD - 1851.50-2.45 ZINC - 3710.50-4.12
FOREX:  USD/JPY - 158.35+0.25 EUR/GBP - 1.1238+0.18
FOREX:  EUR/USD - 1.1238+0.18 GBP/USD - 1.3251+0.26
STOCKS RUS:  RTSI - 858.70-0.43
STOCKS US: DOW JONES - 51521.28+0.49 NASDAQ - 27599.89+0.45
STOCKS US: S&P 500 - 7818.93+0.58
STOCKS JAPAN:  NIKKEI - 70035.71-0.92 TOPIX - 4154.11-0.70
STOCKS CHINA:  HANG SENG - 24130.50-0.62 SSEC - 3842.19+0.00
STOCKS EUR:  FTSE100 - 10541.69+0.42 CAC40 - 7865.07+0.40
STOCKS EUR:  DAX - 25449.19+0.77
07/10/2026  CBA:  USD - 362.32+0.18 GBP - 478.84-0.85
07/10/2026  CBA:  EURO - 405.44-1.75
07/10/2026  CBA:  GOLD - 48417+195 SILVER - 710.58-9.14
FT. Մեծ Բրիտանիայում Brexit-ի պատճառով աշխատուժի լուրջ պակաս է առաջացել
18/01/2023 19:01
Կիսվել

FT. Մեծ Բրիտանիայում Brexit-ի պատճառով աշխատուժի լուրջ պակաս է առաջացել

Մեծ Բրիտանիայում աշխատուժի լուրջ պակասի խնդիր է առաջացել Եվրամիությունից դուրս գալու և Եվրոպայի երկրների հետ աշխատուժի ազատ տեղաշարժի ռեժիմի վերացման հետևանքով:  Այս մասին հայտնել է Financial Times պարբերականը։

Հրատարակության տվյալներով՝ UK in a Changing Europe (Միացյալ Թագավորությունը փոփոխվող Եվրոպայում) և Centre for European Reform (Եվրոպական բարեփոխումների կենտրոն) վերլուծական կենտրոնների համատեղ հետազոտության արդյունքների համաձայն՝ 2022 թ. հունիսին Բրիտանիան կորցրել է մոտ 330 հազար աշխատող, ինչը համարժեք է երկրի աշխատունակ բնակչության 1%-ին։

ԵՄ երկրների հետ ազատ տեղաշարժի ռեժիմի վերացումն առանձնապես խիստ ազդեցություն է ունեցել ցածր որակավորում պահանջող  աշխատանքի ոլորտների վրա, ինչպիսիք են լոգիստիկան, շինարարությունը և հյուրանոցային բիզնեսը, նշում են հետազոտողները: Օրինակ՝ ապրանքների փոխադրման և պահման ոլորտում աշխատուժի պակասը հասել է 128 հազարի, ինչը կազմում է այս հատվածում զբաղված աշխատակիցների ընդհանուր թվի 8%-ը։

«Կեցության և սննդի» ոլորտում այդ ցուցանիշը կազմել է 4 %, իսկ ,մեծածախ և մանրածախ առևտրիե ոլորտում՝ 3 %:

Բիզնեսի ներկայացուցիչները կառավարությանը կոչ են անում ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ, որոնք ներառեն դեֆիցիտային  մասնագիտությունների ցանկի բարեփոխում, քանի որ աշխատուժի համար աճող մրցակցությունը սաստկացնում է գնաճը: «Քաղաքական գործիչները պետք է իրատես լինեն այն հարցում, թե ինչ մասնագետներ է մեզ անհրաժեշտ բերել այլ երկրներից:

Brexit-ը թույլ տվեց ավելի լավ վերահսկել մեր սահմանները, և կառավարությունը պետք է օգտագործի անհրաժեշտ լծակները՝ օգնելու ընկերություններին վարձել իրենց անհրաժեշտ աշխատակիցների», – հայտարարել է Մեծ Բրիտանիայի առևտրի պալատի կադրային քաղաքականության բաժնի ղեկավար Ջեյն Գրեթոնը:

Եվրամիությունից դուրս գալուց հետո Միացյալ Թագավորությունը սահմանել Է ներգաղթի համակարգ բալերի հիման վրա։ Համակարգը որակավորված աշխատողներին, որոնց աշխատավարձը կազմում Է տարեկան ավելի քան 25,6 հազար ֆունտ ստեռլինգ կամ ժամում 10,1 ֆունտ, թույլ Է տալիս ստանալ աշխատանքային վիզաներ: Փորձագետները նշում են, որ այս համակարգը «բավականաչափ լիբերալ ​​չէ» և հարմար է միայն բարձր որակավորում ունեցող մասնագետների վարձելու համար:

07/10/2026
դրամ
Դոլար (USD)
362.32
+0.18
Եվրո (EUR)
405.44
-1.75
Ռուբլի (RUR)
4.2481
+0.0071
Լարի (GEL)
139.35
+0.12
48417
+195
Արծաթ
710.58
-9.14