
ԻՏԱԼԻԱՅԻ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԻ ՀԱՎԱՆՈՒԹՅԱՆՆ Է ԱՐԺԱՆԱՑԵԼ ԵՐԿՐԻ ԲՅՈՒՋԵԻ ՆՈՐ ՆԱԽԱԳԻԾԸ
Իտալիայի խորհրդարանը հաստատել է երկրի պետական բյուջեի ծախսերի կրճատման ծրագիրը, որը մշակվել և խորհրդարանի քննարկմանն էր ներկայացրել Իտալիայի նորանշանակ վարչապետ Մարիո Մոնտի գլխավորած կառավարությունը: Ինչպես հաղորդում են արևմտյան լրատվամիջոցները` Իտալիայի խորհրդարանի հավանությանն արժանացած նոր ծրագրի շրջանակներում երկրի կառավարությունը նախատեսում է լրացուցիչ միջոցառումների շնորհիվ բյուջեի մուտքերն ավելացնել 33 մլրդ եվրոյով: Նշենք, որ այս լրացուցիչ միջոցառումներով նախատեսում է ԱԱՀ-ի տոկոսադրույքի ավելացում և կենսաթոշակային տարիքի բարձրացում: