Տնտեսական

USD BUY - 387.00-1.50 USD SELL - 391.50-1.50
EUR BUY - 415.00+0.00 EUR SELL - 419.00-2.00
OIL:  BRENT - 87.33+1.22 WTI - 82.23-0.24
COMEX:  GOLD - 2316.10-2.66 SILVER - 26.99-3.37
COMEX:  PLATINUM - 922.80-2.32
LME:  ALUMINIUM - 2670.50+0.06 COPPER - 9829.50-0.47
LME:  NICKEL - 19739.00+2.14 TIN - 34478.00-3.10
LME:  LEAD - 2170.00-2.19 ZINC - 2832.00-0.70
FOREX:  USD/JPY - 154.74+0.03 EUR/GBP - 1.0657-0.05
FOREX:  EUR/USD - 1.0657-0.05 GBP/USD - 1.2354-0.20
STOCKS RUS:  RTSI - 1174.17+0.04
STOCKS US: DOW JONES - 38239.98+0.67 NASDAQ - 15451.31+1.11
STOCKS US: S&P 500 - 5010.60+0.87
STOCKS JAPAN:  NIKKEI - 37552.16+0.30 TOPIX - 2666.23+0.14
STOCKS CHINA:  HANG SENG - 16828.93+1.92 SSEC - 3021.98-0.74
STOCKS EUR:  FTSE100 - 8023.87+1.62 CAC40 - 8040.36+0.22
STOCKS EUR:  DAX - 17860.80+0.70
23/04/2024  CBA:  USD - 390.04-1.40 GBP - 481.74-0.75
23/04/2024  CBA:  EURO - 415.63-1.21
23/04/2024  CBA:  GOLD - 29280.45-668.28 SILVER - 347.80-7.60
Արցախում սկսվել է պարենային հինգ ապրանքատեսակների կտրոններով վաճառքը
20/01/2023 17:19
Կիսվել

Արցախում սկսվել է պարենային հինգ ապրանքատեսակների կտրոններով վաճառքը

Արցախի Հանրապետության պետական նախարար, Օպերատիվ շտաբի պետ Ռուբեն Վարդանյանի ղեկավարությամբ տեղի ունեցած շտաբի նիստում  քննարկվել են շրջափակման պայմաններում բնակչության կենսական կարիքների ապահովմանը վերաբերող մի շարք հրատապ հարցեր:

Նիստում ներկայացվել է կտրոնային համակարգի ներդրման գործընթացը: Նշվել է, որ առաջին անհրաժեշտության մի խումբ պարենային ապրանքների վաճառքի կտրոնների տրամադրման տեխնիկական և կազմակերպչական աշխատանքներն իրականացվել են ըստ սահմանված ժամանակացույցի: Այսօրվանից Ստեփանակերտի  200 և շրջանների 400 խանութներում սկսվել է հինգ ապրանքատեսակների կտրոններով վաճառքը: Անհրաժեշտ պարենային ապրանքները պետական պահուստից մատակարարվել են խանութներին: Զուգահեռ՝ Պետական եկամուտների, Պետական տեսչությունների կառավարման կոմիտեների կողմից իրականացվելու է գների և ընթացիկ  իրավիճակի վերահսկողություն:

Պետնախարարը շնորհակալություն է հայտնել գործընթացի պատասխանատուներին՝ այն սեղմ ժամկետներում սահուն կազմակերպելու համար և կարևորել է հետադարձ կապի պահպանումը ինչպես բնակչության, այնպես էլ մատակարարների և առևտրի կետերի հետ: Նա անհրաժեշտ է համարել առևտրի կետերին պարենային ապրանքների առավելագույնս համաչափ բաշխումը: Ի պատասխան տեղեկացվել է, որ մինչև շրջափակումը մատակարարների կողմից հանրապետությունում սպասարկվում էր 400 խանութ, մնացած խանութները վերավաճառք էին իրականացնում, մինչդեռ այժմ համաչափ բաշխում և գների միասնականություն ապահովելու նպատակով մատակարարների կողմից  սպասարկվող խանութների թիվն ավելացվել է՝ հասնելով 600-ի:

Նիստի ընթացքում ներկայացվել է նաև հանրապետությունում էներգամատակարարման հետ կապված իրավիճակը: Զեկուցվել է, որ այն շարունակում է լարված մնալ: Հովհարային անջատումներով և գազամատակարարման բացակայությամբ պայմանավորված՝  համակարգում ավելացել է վթարների թիվը, ինչի հետևանքով ժամանակ առ ժամանակ նաև էներգամատակարարման գրաֆիկների խախտումներ են տեղի ունենում: Պետնախարարը հանձնարարել է առկա պայմաններում իրավիճակի կարգավորմանն ուղղված առաջարկություններ ներկայացնել:

Նա հանձնարարել է նաև ամփոփել բնակչության կենսագործունեության հետագա ապահովման, հումանիտար ճգնաժամի հաղթահարման ուղղությամբ առաջարկները՝ Անվտանգության խորհրդի քննարկմանը ներկայացնելու համար:

23/04/2024
դրամ
Դոլար (USD)
390.04
-1.40
Եվրո (EUR)
415.63
-1.21
Ռուբլի (RUR)
4.18
-0.02
Լարի (GEL)
145.81
-0.93
29280.45
-668.28
Արծաթ
347.80
-7.60